Սևծովյան աթերինա (լատին․՝ Atherina boyeri), աթերինակերպերի կարգի աթերինայինների ընտանիքին պատկանող ճառագայթալողակ ձկան տեսակ։

Սևծովյան աթերինա
Սևծովյան աթերինա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողներ
Կարգ Աթերինակերպեր
Ընտանիք Աթերինայիններ
Տեսակ Ա. Սևծովյան
Լատիներեն անվանում
Atherina boyeri
A. Risso, 1810
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սևծովյան աթերինան պելագիկ ձուկ է՝ ապրում է ջրի ստվերաշերտում։ Առաջացնում է մեծ կուտակումներ՝ վտառներ։ Ունի արդյունագործածական կարևոր նշանակություն, ինչպես նաև ջրային գիշատիչ կենդանիների և ձկների համար կերի աղբյուր է։

Տարածվածություն խմբագրել

Հայտնաբերվել են Ատլանտյան օվկիանոսի արևելքում՝ Պորտուգալիայից և Իսպանիայից մինչև Մավրիտանիա ընկած ջրային ավազանում։

Հանդիպում է նաև Միջերկրական ծովում՝ Իտալիայի, Հարավային Ֆրանսիայի (հիմնականում Մարսելի ծովեզրին), Եգիպտոսի ափին։ Որոշ փոքր պոպուլյացիաներ ապրում են նաև Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ափամերձ շրջաններում։

Որոշակի մեկուսացված պոպուլյացիաներ են հայտնաբերվել նաև Կասպից ծովում։ Հիմնականում լինում է Սև ծովում, իսկ ամռանը՝ Ազովի ծովում։ Կարելի է հանդիպել նաև այս ծովերը թափվող գետերում։

Քանակապես զիջում է միայն սևծովյան անձրուկին և շպրոտին[1]։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է մոտ 15 սմ։ Մարմինը բավականին երկար է, բարեկազմ։ Մարմինը թեփուկապատ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 47 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևծովյան աթերինա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևծովյան աթերինա» հոդվածին։