Սևերոս Անտիոքացի
Սևերոս Անտիոքացի (հուն․՝ Σεβῆρος Ἀντιοχείας, ասոր՝ ܣܘܪܘܣ ܕܐܢܛܝܘܟܝܐ, 456 կամ մոտ 465[1], Պիսիդիա, Թուրքիա և Սոզոպոլ, Բուրգասի մարզ, Բուլղարիա[1] - 538[2][3][4][…], Եգիպտոս) — 538 թ., Քսոիս, Եգիպտոս), հույն աստվածաբան, Անտիոքի պատրիարք (512— 518 թթ.)։ Իր գրվածքներում հարել է Կյուրեղ Ալեքսանդրացու քրիստոսաբանությանը՝ պաշտպանելով Քրիստոսի մեջ մեկ միացյալ բնության գաղափարը։ Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ինչի համար հալածվել է բյուզանդական կայսր Հուստինոս I կողմից, որը նրան զրկել է Անտիոքի պատրիարքական աթոռից և ուղարկել աքսոր։ Հայտնի է Սևերոս Անտիոքացու վեճը մեկ այլ հալածյալ աստվածաբան Հուլիանոս Հալիկառնասցու հետ՝ Հիսուս Քրիստոսի մարմնի անապականության հարցի շուրջ։
Սևերոս Անտիոքացի | |
---|---|
Ծնվել է | 456 կամ մոտ 465[1] |
Ծննդավայր | Պիսիդիա, Թուրքիա կամ Սոզոպոլ, Բուրգասի մարզ, Բուլղարիա[1] |
Մահացել է | 538[2][3][4][…] |
Մահվան վայր | Եգիպտոս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կրոն | միութենաբնակություն |
Մասնագիտություն | աստվածաբան, քահանա, գրող և պատրիարք |
Զբաղեցրած պաշտոններ | Անտիոքի պատրիարք և եպիսկոպոս |
Severus of Antioch Վիքիպահեստում |
Սևերոսի գրվածքները մեծ ազդեցություն են թողել արևելյան ուղղափառ ղպտի և հակոբիկ եկեղեցիների դավանաբանության ձևավորման վրա, ինչի պատճառով նշյալ եկեղեցիների կողմից նա դասվել է սրբերի շարքը։ Հայոց եկեղեցին VI դարում մերժել է Սևերոսի հայացքները Քրիստոսի մարմնի «ապականացու» լինելու վերաբերյալ՝ հարելով Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին, սակայն հետագայում՝ VIII դարի առաջին կեսին, ձևավորել է իր ուրույն վարդապետությունը՝ բանադրելով ինչպես Սևերոսին, այնպես էլ Հուլիանոսին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևերոս Անտիոքացի» հոդվածին։ |