Սոզոպոլ
Սոզոպոլ [2](բուլղար․՝ Созопол, հուն․՝ Σωζόπολη, թուրք.՝ Süzebolu), քաղաք հարավարևելյան Բուլղարիայում. 19-րդ դարում այս քաղաքը ռուսերեն տառադարձությամբ հայտնի էր որպես «Սիզոպոլ»:
Քաղաք | |||
---|---|---|---|
Սոզոպոլ | |||
Созопол | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 21,11 կմ² | ||
ԲԾՄ | 0±1 մետր | ||
Բնակչություն | 4837 մարդ (հունիսի 15, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 0550 | ||
Փոստային ինդեքսներ | 8130 | ||
Պաշտոնական կայք | sozopol.bg | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Սոզոպոլը գտնվում է Բուրգասից 34 կմ դեպի արևելք-հարավ-արևելք: Քաղաքը գտնվում է ոչ մեծ թերակղզում, որը մխրճվում է Սև ծով:
Սոզոպոլի մոտ գտնվում է բուլղարական ամենամեծ կղզին՝ Սուրբ Իվանի կղզին:
Կլիման անցումային միջերկրածովյան: Միջին տարեկան ջերմաստիճանը +13,3 °C:
ՊատմությունըԽմբագրել
Սոզոպոլ՝ ամենահին քաղաքը Բուլղարիայի սևծովյան ափին: Առաջին բնակավայրը այդ վայրերում կար մ.թ.ա. 4-3 հազարամյակներից: Միլետոսը այն հիմնադրել է հունական գաղութ Ապոլոնիայի անունով `ի պատիվ Ապոլլոն աստծո և կանգնեցվել է 14-մետրանոց Ապոլլոնի բարձր արձանը: 1829 թվականի ամռանը քաղաքին պատուհասում է ժանտախտը, որն արժեցավ 1,5 հազար մարդու կյանք:
1906 թվականին հույն բնակչությունը լքեց քաղաքը զանգվածային անկարգությունների հետևանքով:
Սոզոպոլը ունի հնագիտական թանգարան, որտեղ ցուցդրվում են հունական ծաղկամանների մի հարուստ հավաքածու: Բնակիչները հպարտանում են Սոզոպոլի Եկեղեցում:
Առողջարանային ենթակառուցվածքներԽմբագրել
Մեր օրերում Սոզոպոլը մեկն է առավել գրավիչ զբոսաշրջային վայրերից Բուլղարիայում: Վերջին տարիներին բազմաթիվ նոր հյուրանոցներ են կառուցվել:
Կան ավելի քան 600 ռեստորաններ, պանդոկներ, բարեր, դիսկոտեկներ: