Սևան Նագգաշյան

հայ նկարիչ, մուլտիպլիկատոր

Սևան Հայկի Նագգաշյան (նոյեմբերի 27, 1968(1968-11-27), Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 13, 2016(2016-10-13)), հայ նկարիչ, մուլտիպլիկատոր։

Սևան Նագգաշյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1968(1968-11-27)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Վախճանվել էհոկտեմբերի 13, 2016(2016-10-13) (47 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և մուլտիպլիկատոր
ՀայրQ21201330?
Սևան Նագգաշյան Վիքիքաղվածքում

Սփյուռքահայ գրող, մտավորական, ՌԱԿ գործիչ Հայկ Նագգաշյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Սևան Նագգաշյանը սերում է միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմից։ Մորական պապը Ջերմուկից է եղել, տատը՝ Մարաշից, մայրական կողմը՝ Սեբաստիայից։ Նախքան ցեղասպանությունը պապիկի հայրը Սեբաստիայում ուսուցիչ է եղել, ում թուրքերը կախել են, իսկ պապիկը կարողացել է փախչել Երուսաղեմ, հետո հետ է վերադարձել Սեբաստիա, որտեղ հանդիպել է ապագա կնոջը, ում հետ միասին հաստատվել են Բեյրութում։

Սևան Նաղաշը ծնվել է 1968 թվականին Բեյրութում։ Նկարել է դպրոցական տարիքից, նկարչության ուսուցիչն է եղել Վազգեն Թութունջյանը։

  Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ, Շալա կոչվող լճում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա, բայց մայրս ուզել է, որ հայկական անուն ունենամ, նամանավանդ որ Սևանն էլ է գեղեցիկ լիճ, այնպես որ ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա[1]։  

Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ուսմանը զուգընթաց աշխատել է«Հայֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի բաժնում։ 1995 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Մոնրեալ, աշխատել Սիլվեն Շոմեի «Ծեր կինն ու աղավնին» մուլտֆիլմի վրա։ 2001 թվականին առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել Կանադայում, այնուհետև Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում[2][3]։

  Հենց բավարար գումար էի վաստակում, գալիս էի Հայաստան, որոշ ժամանակ մնում ու էլի վերադառնում։ Էդպես տարիներ շարունակ։  

Երկու տարի բնակվել է Եվրոպայում, զբաղվել հետազոտությամբ, ընդլայնել եվրոպական արվեստի մասին պատկերացումները։

Աշխատել է Նարեկացի արվեստի միությունում, եղել վիզուալ արվեստների գեղարվեստական ղեկավար, ցուցահանդեսների պատասխանատու, հրատարակությունների նկարիչ-ձևավորող և էջադրող, համադրել և կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, Նարեկացի արվեստի միության գլխավոր միջոցառումների հետ կապված բոլոր տեսողական նյութերը (պաստառներ, հրավիրատոմսեր, բուկլետներ) գեղարվեստական ձևավորում են ստացել Սևանի կողմից։

Սևան Նաղաշի ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում[4]։

Հիշատակ խմբագրել

  • «Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը կոչվում է Սևան Նագգաշյանի անունով
  • Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դպրոցում բացվել է Սևան Նաղաշի անվան նկարչական սենյակ, 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «RepatArmenia - Sevan Naghashyan». repatarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Մահացել է բեյրութահայ նկարչուհի Սևան Նագգաշյանը». Hayern Aysor. 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. ««Եթե Հիսուս Քրիստոսը հիմա էլ ապրեր, կխաչեին նրան» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սևան Նագգաշյան հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել