Սաֆի
Սաֆի (արաբ․՝ آسفي, արտասանվում է Ասֆի, բայց ամենուրեք ընդունված է անվան ֆրանսիական տարբերակը՝ Safi), քաղաք Մարոկկոյում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։
Մարզկենտրոն | ||
---|---|---|
Սաֆի | ||
արաբ․՝ آسفي | ||
![]() Սաֆիի թաղամասերից մեկը | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Սաֆի | |
Քաղաքապետ | Մոհամեդ Քարիմ | |
Այլ անվանումներ | Ասֆի | |
ԲԾՄ | 500 մ | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն | |
Բնակչություն | ▲ 485 798 մարդ (2008) | |
Խտություն | 5 060 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Արաբներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Փոստային ինդեքս | 46000 | |
Փոստային ինդեքսներ | 46000 | |
Ավտոմոբիլային կոդ | 54 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել քանանացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել կարթագենացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են հռոմեացիները, գոթերը, մինչև մուսուլմանների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ Իբն Խալդունը հիշատակում է Սաֆին որպես XIII դարի ռիբաթ - «անհավատների» դեմ պատերազմելու (ջիհադի) նպատակով կառուցված ամրոց։ Պորտուգալացիները զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, Սաադի սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։
ՃարտարապետությունԽմբագրել
Ձգվելով Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով և տարածվելով մերձափնյա բարձունքները, Սաֆին միջնադարյան և ժամանակակից ճարտարապետության խառնուրդ է։ Լավ վիճակում պահպանվել են պորտուգալական ամրոցը, միջնադարյան միջնաբերդը և Ղասբան՝ 18-րդ դարի բերդաքաղաքը։
ՏնտեսությունԽմբագրել
Սաֆիի տնտեսությունը հիմնականում հենվում է նավահանգստի գործունեության վրա։ Նրա նավահանգիստը ծառայում է երկրի ներսում գտնվող Մարակեշ քաղաքի կարիքներին՝ արտահանելով և ներմուծելով զանազան ապրանքներ։ Նավահանգիստը նաև կարևոր հանգույց է Սաֆի նահանգի խորքում գտնվող Յուսուֆիայից ֆոսֆատների արտահանման համար։ Քաղաքի տնտեսության կարևոր մասն է կազմում նաև սարդինի ձկնորսությունը և սարդինաձկների պահածոների գործարանները։ Սաֆին նաև հայտնի է իր կավե ամանեղենի արհեստանոցներով։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունը միատարր է, բաղկացած է տեղացի արաբականացված էթնոսից։ Կրոնը՝ սուննի իսլամ։
ԱղբյուրներԽմբագրել
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. VIII, Page 764