Ջոն Սքոֆիլդ (անգլ.՝ John Scofield, դեկտեմբերի 26, 1951(1951-12-26)[4][5], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ[6])[7], ամերիկացի ջազային կիթառահար, երգահան։

Ջոն Սքոֆիլդ
Ջոն Սքոֆիլդը Մոերս փառատոնի ժամանակ, 2006 թվական, Գերմանիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ John Scofield
Ծնվել էդեկտեմբերի 26, 1951 (72 տարեկան)
Դեյթոն, Օհայո նահանգ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերջազ, ջազ-ֆյուժն, բլյուզ, սոուլ
Մասնագիտությունկիթառահար, երգահան
Գործիքներկիթառ[1][2]
Գործունեություն1970 թվականից մինչ այսօր
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց
ԼեյբլEnja Records?, Blue Note[3], Verve Records[3], Գերմանական գրամոֆոն[3], EmArcy[3], Impulse! Records[3], Motéma Music?[3], Gramavision Records?[3] և Novus?[3]
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Wilton High School?
Կայքjohnscofield.com
 John Scofield Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել

Կիթառահար Ջոն Սքոֆիլդը իր հայտնիությունը ձեռք է բերել բազմաթիվ տարիների ընթացքում նվագելով տարբեր ջազային ոճերում։ Նա Պաթ Մեթենիի և Բիլ Ֆրիզելի հետ միասին համարվում է ժամանակակից ջազային կիթառահարների «մեծ եռյակի» ներկայացուցիչներից մեկը։ Սքոֆիլդը առաջնակարգ ջազային իմպրովիզատոր է, որի երաժշտությունը հաճախ գտնվում է փոստ-բոպ, ֆյուժն և սոուլ-ջազ ոճերի միջև[8]։ Նրա վաղ կուռքերն էին Չակ Բերրին, Ալբերտ Քինգը և Բի Բի Քինգը։ Նա սկսել է կիթառ նվագել Կոնեկտիկուտում դպրոցական տարիների ընթացքում, 1970-1973 թվականները սովորել է Բերքլի երաժշտական քոլեջում և նվագել է ռոքնռոլ։ Ջոն Սքոֆիլդի երաժշտական կյանքում կարևոր իրադարձություն տեղի է ունեցել 1974 թվականին, երբ Միք Գուդրիկի առաջարկով նա ներառվել է Ջերի Մալիգանի և Չետ Բեյքերի նվագախմբում Կարնեգի Հոլում կայանալիք համերգում նվագելու համար։ Դրանից հետո Սքոֆիլդը երկու տարով դարձել է Բիլլի Քոբեմի-Ջորջ Դյուկի խմբի անդամ։ 1977 թվականին նա ձայնագրվել է Չարլզ Մինգուսի քառյակի և Լիբմանի կվինտետի (Liebman's Qintet) հետ[9]։ 1977 թվականին Սքոֆիլդը ստեղծել է իր խումբը, որը հաջողությամբ շրջագայում էր Եվրոպայում և ձայնագրել առաջին «John Scofield Live» ալբոմը։

Այնուհետև 1980 թվականին Սքոֆիլդը ստեղծել է այլ հիանալի խումբ Սթիվ Սվելոուի (Steve Swallow) և Ադամ Նուսբաումի (Adam Nussbaum) հետ։ Այդ կազմով ձայնագրվել են երեք շատ կարևոր և հաջող ալբոմ։ Սքոֆիլդի կարիերան կտրուկ փոխվեց, երբ նա 1982 թվականին միացել է Մայլզ Դևիսին։ 1982-85 թվականներն ընկած ժամանակահատվածում Սքոֆիլդը ձայնագրվում և շրջագայում էր Դևիսի հետ։

Կենսագրություն

խմբագրել

Սքոֆիլդը կիթառ նվագում է 11 տարեկանից։ Որոշ ժամանակ սովորել է Բերքլի երաժշտական քոլեջում, սակայն ուսումն անավարտ է մնացել։

Առաջին մենակատար ալբոմը թողարկել է 1977 թվականին։ Առավելագույն հայտնիությանը հասել է Մայլզ Դևիսի խմբում 1983-85 թվականներին։

Համագործակցել է Մայլզ Դևիսի, Ջո Հենդերսոնի, Չարլզ Մինգուսի, Հերբի Հենկոկի, Պաթ Մեթենիի, Բիլ Ֆրիզելի, Փեթ Մարտինոյի և այլ երաժիշտների հետ։

Կատարողի ալբոմներ

խմբագրել
 
2017
  • John Scofield — Live (1977)
  • John Scofield — Rough House (1978)
  • John Scofield — Who’s Who? (1979)
  • Larry Coryell With John Scofield And Joe Beck — Tributaries (1979)
  • John Scofield — Bar Talk (1980)
  • John Scofield — Shinola (1981)
  • John Scofield Trio — Out Like A Light (1981)
  • John Scofield and John Abercrombie — Solar (1983)
  • John Scofield — Electric Outlet (1984)
  • John Scofield — Still Warm (1985)
  • John Scofield — Blue Matter (1986)
  • John Scofield — East Meets West (1987)
  • John Scofield — Pick Hits (1987)
  • John Scofield — Loud Jazz (1987)
  • John Scofield — Flat Out (1988)
  • John Scofield — Time On My Hands (1989)
  • John Scofield — Meant To Be (1990)
  • The John Scofield Quartet — Plays Live (1991)
  • John Scofield — Grace Under Pressure (1991)
  • John Scofield — What We Do (1993)
  • John Scofield & Pat Metheny — I Can See Your House From Here (1994)
  • John Scofield — Hand Jive (1994)
  • John Scofield — Groove Elation (1995)
  • John Scofield — Quiet (1996)
  • John Scofield — A Go Go (1998)
  • John Scofield — Bump (2000)
  • John Scofield — Live Fasching (2000)
  • John Scofield — Works For Me (2000)
  • John Scofield — Steady Groovin' (2000)
  • The John Scofield Band — Uberjam (2002)
  • ScoLoHoFo — Oh! (2003)
  • John Scofield Band — Up All Night (2003)
  • John Scofield Trio — EnRoute (2004)
  • John Scofield — That’s What I Say (2005)
  • John Scofield — This Meets That (2007)
  • John Scofield & Metropole Orkest — 54 (2010)
  • John Scofield — A Moment’s Peace (2011)

Տեսահոլովակներ

խմբագրել
  • John Scofield — Live 3 Ways (1990)
  • John Scofield — New Morning, The Paris Concert (2010)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://nasjonaljazzscene.no/arrangement/john-scofield-combo-66/
  2. Montreux Jazz Festival Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Discogs — 2000.
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. MAK (польск.)
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #134517997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «John Scofield Music, News and Photos - AOL Music». Music.aol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  8. Stern, Chip (March 2001). «John Scofield: Will the Real John Scofield Please Stand Up?». JazzTimes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. Yanow, Scott. «Yahoo Music artist Bio». Music.yahoo.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սքոֆիլդ» հոդվածին։