Սրբանային սեքս
Սրբանային սեքս, հետանցքային սեքս կամ անալ սեքս, սեռական ակտ, երբ առնանդամը կամ ֆալոպրոտեզը ներթափանցում է սեքսընկերոջ սրբանի անցք։[1] Սրբանային հարաբերությունները կիրառվում են ինչպես տարբեր սեռերի, այնպես էլ նույնասեռ զուգընկերների միջև:[2][3] Ընդ որում, սեռական ակտի նման տեսակը, ի տարբերություն հեշտոցային շփման, պահանջում է որոշակի նախնական պատրաստվածություն:[3][4]

Չնայած նրան, որ սրբանային սեքսը սովորաբար կապում են արական միասեռականության հետ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր միասեռականները զբաղվում են անալ սեքսով, ինչպես նաև, որ անալ սեքսը տարածված է հետերոսեքսուալ հարաբերություններում:[5][6][7] Անալ սեքսի որոշ տեսակներ կարող են լինել լեսբուհիների սեռական հարաբերությունների մաս:[8] Մարդիկ կարող են հաճույք զգալ սրբանային նյարդային վերջավորությունների խթանման արդյունքում, իսկ օրգազմին հնարավոր է հասնել անալ ներթափանցման միջոցով, օրինակ, տղամարդկանց շագանակագեղձի անուղղակի խթանման, կանանց մոտ ծլիկի կամ հեշտոցի շրջանի անուղղակի խթանման միջոցով:[9][10][11]
Ինչպես և այլ սեռական ակտիվության ժամանակա, անալ սեքսով զբաղվող մարդիկ ռիսկի են դիմում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու համար: Սրբանային սեքսը համարվում է բավականին վտանգավոր և ցավոտ, քանի որ խոցելիությունը բավականին խորն է լինում։ Անալ և հետանցքային հյուսվածքները շատ նուրբ են, այնպես որ նրանք կարող են հեշտությամբ ճղվել և թույլ տալ վարակի փոխանցումը, հատկապես, եթե հատուկ քսանյութ չի օգտագործվում:[12][13] Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սեքսից պաշտպանվելու համար պահպանակ կրել:[14]
Հասկացության սահմանափակումներԽմբագրել
Անալ ֆիսթինգը, անիլինգուսը և կողմնակի առարկաների ներմուծումը անուս (օրինակ՝ դիլդո, անալ շղթա և այլն) հանդիսանում են անալ խթանում, բայց ոչ անալ սեքս: Այնուամենայնիվ, անալ սեքսի մասին բանավոր խոսքում հաճախ ենթադրում են նաև սեռական պրակտիկայի այդ տեսակները:
ՆկարագրությունԽմբագրել
Անալ սեքսում ընդունված է տարբերակել ակտիվ (ներհրում իրականացնող) և պասիվ (ներհրում ընդունող) զուգընկերներին: Մարդկանց մեծ մասի մոտ սրբանի տարածքը խիստ զգայուն և կարևոր էրոգեն գոտի է: Հետևաբար, սրբանի խթանումը կարող է առաջացնել սեռական գրգռում: Արական սեռի պասիվ մասնակիցների մոտ կատարվում է ճնշում շագանակագեղձի վրա, ինչը կարող է առաջացնել լրացուցիչ գրգռում և, որպես հետևանք, սերմնաժայթքում և օրգազմ: Որոշ դիրքերում կանանց մոտ հնարավոր է ճնշում գործադրել, այսպես կոչված, Գրաֆենբերգի գոտու վրա, ինչը նույնպես հանգեցնում է լրացուցիչ գրգռման:
Ակտիվ դեր կատարող տղամարդկանց համար սեքսը կարող է ավելի շատ հաճույք պատճառել, քան հեշտոցային, պայմանավորված այն հանգամանքով, որ սրբանի սֆինկտերի ճնշումը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան հեշտոցում: Ակտիվ դեր կատարող կանայք ֆիզիկական հաճույք են ստանում ստրապոնի հիմքով սեռական օրգանների ուղղակի խթանումից, ինչպես նաև սեռական շփման ժամանակ հուզական ապրումների սպեկտրի ընդլայնման հոգեբանական հաճույք:
ՏարածումըԽմբագրել
Սրբանային սեռական հարաբերությունները տարածված են ինչպես տարբեր սեռերի, այնպես էլ միասեռ զուգընկերների միջև։ Նրան դիմում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Գոյություն ունեցող նախապաշարմունքները անալ սեքսի դեմ հիմնված են անոռեկտալ դիսֆունկցիաների զարգացման բարձր հավանականության վրա,[15] մյուս կողմից դարեր շարունակ սեքսի այն ձևերը, որոնք չեն կրում վերարտադրության գործառույթ, դիտվում են որպես մեղք[16] կամ պերվերսիա:[17] Արևմտյան մշակույթում կա կարծրատիպ, որ սրբանային հատվածի կեղտոտ և վանող է:[18]
Տարբեր սեռի զույգերըԽմբագրել
Տարբեր սեռի զույգերը կարող են օգտագործել անալ շփումը անհնարինության կամ անցանկալի հեշտոցային շփման դեպքում (օրինակ՝ դաշտանի շրջանում, հղիության ընթացքում, հետծննդյան ժամանակահատվածում, հիվանդությունների կամ կուսաթաղանթի պահպանության դեպքում և այլն), վախենալով հղիանալ կամ սեռական զգացմունքների ընդլայնման համար:[19][20]
Սրբանային սեռական հարաբերությունները ավելի ու ավելի հաճախ են կիրառվում հետերոսեքսուալ կանանց շրջանում: Հաճախության և տարածվածության մասին տվյալները ցույց են տալիս, որ հետերոսեքսուալ կանանց մոտ 40%-ը ամբողջ կյանքի ընթացքում կիրառում է այս ձևը: Մինչև 8%-ը ամսական կիրառում է այն:[21]
Նույն սեռի զույգերըԽմբագրել
Պատմականորեն այնպես է ստացվել, որ անալ սեքսը սովորաբար ասոցացվում է տղամարդկանց նույնասեռականության հետ: Կա տարածված թյուր կարծիք, սխալ պատկերացում այն մասին, որ բոլոր արական միասեռական զույգերը զբաղվում են սրբանային սեքսով:[22][23][24][25]
2011 թվականին Ինդիանայի համալսարանի և Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականների ջանքերով անցկացված հետազոտության համաձայն՝ նույնասեռականների միայն 40% է վերջին սեռական ակտի ժամանակ անալ սեքսով զբաղվել:[26]
Հարկ է նշել, որ անալ հարաբերությունները տղամարդկանց միջև պարտադիր չէ, որ արտահայտում է անձանց նույնասեռականությունը: Այսպիսով, որոշ մեկուսացված խմբերում (օրինակ, ազատազրկման վայրերում) անալ կապերը հիերարխիայի հաստատման և պահպանման միջոցներից մեկն է:[27] Որոշ դեպքերում անալ սեքսը անդամակցության կամ ձեռնադրման միջոց է:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ June M. Reinisch & Ruth Beasley: Der Neue Kinsey Institut Report — Sexualität heute. Wilhelm Heyne Verlag, 1991, ISBN 3-453-05195-5
- ↑ 3,0 3,1 Tristan Taormino: Ultimate Guide to Anal Sex for Women. Cleis Press, San Francisco 1997, ISBN 1-57344-028-0
- ↑ Hunko Celia։ «Anal sex: Let's get to the bottom of this»։ The Daily of the University of Washington (անգլերեն)։ Վերցված է 2020-08-19
- ↑ Carroll Janell (2009)։ Sexuality Now: Embracing Diversity։ Cengage Learning։ ISBN 9780495602743
- ↑ «Not all gay men have anal sex | Go Ask Alice!»։ goaskalice.columbia.edu։ Վերցված է 2020-08-19
- ↑ Kaye Wellings, Kirstin Mitchell, Martine Collumbien (2012-10-01)։ Sexual Health: A Public Health Perspective: A Public Health Perspective (անգլերեն)։ McGraw-Hill Education (UK)։ ISBN 978-0-335-24481-2
- ↑ Newman Felice (2004-10-22)։ The Whole Lesbian Sex Book: A Passionate Guide for All of Us (անգլերեն)։ Cleis Press։ ISBN 978-1-57344-527-6
- ↑ Carroll Janell (2009-01-29)։ Sexuality Now: Embracing Diversity (անգլերեն)։ Cengage Learning։ ISBN 978-0-495-60274-3
- ↑ Komisaruk Barry R., Whipple Beverly, Nasserzadeh Sara, Beyer-Flores Carlos (2009-11-17)։ The Orgasm Answer Guide (անգլերեն)։ JHU Press։ ISBN 978-0-8018-9395-7
- ↑ Rosenthal Martha (2012-01-06)։ Human Sexuality: From Cells to Society (անգլերեն)։ Cengage Learning։ ISBN 978-0-618-75571-4
- ↑ Carroll Janell (2009-01-29)։ Sexuality Now: Embracing Diversity (անգլերեն)։ Cengage Learning։ ISBN 978-0-495-60274-3
- ↑ «Anal Sex Safety and Health Concerns»։ WebMD (անգլերեն)։ Վերցված է 2020-08-19
- ↑ «Global strategy for the prevention and control of sexually transmitted infections: 2006–2015. Breaking the chain of transmission»։ Department of Reproductive Health and Research (World Health Organization)։ 2007։ ISBN 978-92-4-156347-5
- ↑ Дмитриева О. А., Пиголкин Ю. И., Федченко Т. М. Судебно-медицинская экспертиза половых функций мужчин. — ЛАИНС, 2003. — ISBN 5-98128-002-6.
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ Die Sexualität des Menschen: Handbuch und Atlas. — 2., erweitere Aufllage. — Berlin; New York: de Gruyter, 1985. — ISBN 3-11-010694-9.
- ↑ Ph.D Twila Pearson (2012-11-30)։ The Challenging Years: Shedding Light on Teen Sexuality (անգլերեն)։ WestBow Press։ ISBN 978-1-4497-7328-1
- ↑ Kumar Bhushan, Gupta Somesh (2014-02-10)։ Sexually Transmitted Infections - E-book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ ISBN 978-81-312-2978-1
- ↑ McBride Kimberly R. (2019-10-13)։ «Examining Heterosexual Women’s Anal Sexual Health Knowledge and Product Use»։ The Journal of Sex Research 56 (8): 1070–1082։ ISSN 0022-4499։ PMID 29746181։ doi:10.1080/00224499.2018.1467368
- ↑ «Not all gay men have anal sex | Go Ask Alice!»։ goaskalice.columbia.edu։ Վերցված է 2020-08-19
- ↑ Kaye Wellings, Kirstin Mitchell, Martine Collumbien (2012-10-01)։ Sexual Health: A Public Health Perspective: A Public Health Perspective (անգլերեն)։ McGraw-Hill Education (UK)։ ISBN 978-0-335-24481-2
- ↑ Johnson Edwin Clark, Johnson Toby (2008)։ Gay Perspective: Things Our Homosexuality Tells Us about the Nature of God and the Universe (անգլերեն)։ Lethe Press։ ISBN 978-1-59021-015-4
- ↑ Goldstone Stephen E., Welton Mark L. (2004-11)։ «Anorectal Sexually Transmitted Infections in Men Who Have Sex with Men—Special Considerations for Clinicians»։ Clinics in Colon and Rectal Surgery 17 (4): 235–239։ ISSN 1531-0043։ PMC 2780055։ PMID 20011265
- ↑ «Геи и бисексуалы моногамны и очень любят целоваться»։ www.gay.ru։ Վերցված է 2020-08-19
- ↑ «Sex in men's prisons: 'The US system cultivates rape. If you treat»։ The Independent (անգլերեն)։ 2014-03-01։ Վերցված է 2020-08-19