Բացել գլխավոր ցանկը
Շագանակագեղձ(Prostate)

Շագանակագեղձ (Prostata, gl․ prostatica), տղամարդու սեռական գեղձ, գեղձամկանային կենտ օրգան։ Նման է շագանակի, երկարությունը 3-4 սմ, լայնությունը՝ 3-5 սմ, հաստությունը՝ 1,7-2,5 սմ։ Գտնվում է կոնքի խոռոչում, միզասեռական ստոծանու վրա, միզապարկից ցած և առաջ, շրջագրկում է միզապարկի վզիկը և միզուկի սկզբնական (շագանակային) հատվածը։

Շագանակագեղձի կառուցվածքըԽմբագրել

Շագանակագեղձը կազմված է երեք բլթից, 30-40 առանձին գեղձիկներից, որոնց միջև գտնվում է օրգանի հենքը կազմող՝ հիմնականում հարթ մկանահյուսվածքը։ Արտաքինից պատված է սպիտակուցային պատյանով։ Գեղձերի ծորանները բացվում են միզուկի շագանակային հատվածի մեջ։ Շագանակագեղձը անոթավորվում է միզապարկային ստորին և ուղիղաղիքային միջին զարկերակների ճյուղերով։

Շագանակագեղձի ֆունկցիաներըԽմբագրել

Շագանակագեղձը արտադրում է կաթնագույն թանձր արտազատուկ, որը կազմում է սերմնահեղուկի բաղադրության մեծ մասը և պահպանում սպերմատոզոիդների կենսունակությունը։ Շագանակագեղձի մկանային մասը ծառայում է որպես միզուկի ներքին սեղման, հատկապես կանխում է մեզի հոսքը սերմնացայտման պահին։

Շագանակագեղձի ախտահարումներԽմբագրել

Առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են՝ շագանակագեղձիի բորբոքումը (պրոստատիտ) և գեղձուռուցքը (ադենոմա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 410