Էդուար Անրի Ավրիլ

ֆրանսիացի նկարիչ

Էդուար Անրի Ավրիլ (ֆր.՝ Édouard-Henri Avril, սովորաբար ստորագրել է` Պոլ Ավրիլ (ֆր.` Paul Avril), մայիսի 21, 1849(1849-05-21)[1][2], Ալժիր, Ֆրանսիական Ալժիր[1] - հուլիսի 28, 1928(1928-07-28)[1], Լե Ռեյնսի[1]), ֆրանսիացի նկարիչ։ Հայտնի է էրոտիկ գրականության իր նկարազարդումներով։

Էդուար Անրի Ավրիլ
ֆր.՝ Édouard-Henri Avril[1]
Ի ծնեֆր.՝ Édouard-Henri Avril[1]
ԿեղծանունPaul Avril[1]
Ծնվել էմայիսի 21, 1849(1849-05-21)[1][2]
ԾննդավայրԱլժիր, Ֆրանսիական Ալժիր[1]
Վախճանվել էհուլիսի 28, 1928(1928-07-28)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԼե Ռեյնսի[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ՄասնագիտությունՀնադարյան ՊՈՌՆՈ օպերատոր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներDe figuris Veneris?
Պարգևներ
 Édouard-Henri Avril Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուար Անրի Ավրիլը ծնվել է ժանդարմերիայի գնդապետ Ֆրանսուա-Ժոզեֆ Ավրիլի ընտանիքում։ Որպես ֆրանսիական բանակի հետևակային գնդի երկրորդ լեյտենանտ, մասնակցել է 1870 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմին, որից հետո, 1871 թվականին պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1872 թվականին, վնասվածք ստանալուց հետո անցել է թոշակի։

Ինքն իրեն նորովի դրսևորելու նպատակով, Փարիզի տարբեր սրահներում սկսել է արվեստ ուսումնասիրել։ 1874-1878 թվականներին Էդուարդ Հենրի Ավրիլը ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։

Էրոտիկ բնույթի իր առաջին նկարազարդումները նա կատարել է Թեոֆիլ Գոթիեի «Ֆորտունիո» վեպի համար։ Հետագայում նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Սալամբո», Ջոն Քլելանդի «Ֆաննի Հիլլ. Հաճույքներ պատճառող կնոջ նոթերը», Պիետրո Արետինոյի «Արետինոյի դիրքերը» և շատ այլ գրքեր, այդ թվում անանուն` որոնք տարածում էին գտնում ստորագրությունով։ Առավելապես ճանաչում են ձեռք բերել գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Կառլ Ֆորբերգի «De Figuris Veneris. Դասական էրոտիկայի տեղեկատու» գրքի նկարազարդումները։

Պոլ Ավրիլի նկարազարդումներից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Անրի Ավրիլ» հոդվածին։