Ստեփան Գավրիլի Ստուրուկչի (դեկտեմբերի 22, 1862, Գրիգորիուպոլիս - փետրվարի 22, 1932, Խարկով), հայ խորհրդային բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1921), պրոֆեսոր (1922

Ստեփան Ստուրուկչի
Ծնվել էդեկտեմբերի 22, 1862(1862-12-22)
Մահացել էփետրվարի 22, 1932(1932-02-22) (69 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

1888 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժիշկական ֆակուլտետը։ Աշխատել է ներքին հիվանդությունների կլինիկայում։ 1891-1892 թվականներին կատարելագործվել է Վիեննայում՝ քիթ-կոկորդ-ականջտբանության բնագավառում։ 1892 թվականին Խարկովի համալսարանի բժիշկական ֆակուլտետում ներքին հիվանդությունների կլինիկային կից բացել է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբուլատորիա և անվճար դասընթաց։ 1922 թվականին Ստեփանի նախաձեռնությամբ նույն ֆակուլտետում հիմնվել է քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն և կլինիկա, որը ղեկավարել է մինչև 1928 թվականը (այժմ կլինիկան կոչվում է Ստեփանի անունով)։ Մասնակցել է Խարկովի նահանգում բռնկված (1892) խոլերայի դեմ պայքարին։ Գիտական աշխատությունները վերաբերում են քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների, ներզատիչ գեղձերի (սիֆիլիսային անշաքար միզահյուծություն, բազեդովյան հիվանդություն) ախտորոշման ու բուժման, շնչափողից և բրոնխներից օտար մարմինների հեռացման հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 211