Ստեփան Ստեփանյան (ռազմական գործիչ)

Ստեփան Բաբայի Ստեփանյան ապրիլի 9, 1911(1911-04-09), Շահբուզի շրջան, Ադրբեջան - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25), Երևան, Հայաստան, խորհրդային գվարդիայի ավագ սերժանտ[1], Փառքի շքանշանի լիիրավ կրող, 26-րդ գվարդիական առանձին ծանր տանկային գնդի (21-րդ բանակ, 1-ին ուկրաինական ճակատ) հրամանատար։ Բացի Փառքի երեք աստիճանի շքանշանից, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղով, մեդալներով։

Ստեփան Ստեփանյան
Ծնվել էապրիլի 9, 1911(1911-04-09)
ԾննդավայրՇահբուզի շրջան, Ադրբեջան
Մահացել էհոկտեմբերի 25, 1992(1992-10-25) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1911 թվականի ապրիլի 19-ին՝ Երևան նահանգի Նախիջևանի գավառ Բադամլի գյուղում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի 5-րդ կուրսը[2]։ Աշխատել է Հայաստանի Շամշադինի շրջանի Գրգի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։

1940 թվականից ծառայել է Լվովի տանկային զորքերում, 1941 թվականի հունիսից եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Մասնակցել է Տիրասպոլի մոտ տեղի ունեցած մարտերին, ապա Մոսկվայի մերձակայքի մարտերին՝ «Т-34» տանկով։ 1942 թվականի ամռանը Վորոնեժի մոտ ծանր վիրավորվել է։ Մասնակցել է Կուրսկի ճակատամարտին։ Հին Բոբովիչի գյուղի համար մղված մարտերում նա վիրավորվել է, սակայն չի թողել մարտը և խփել է երկու գերմանական տանկ։

1944 թվականի ամռանը տեղափոխվել է Կարելյան ռազմաճակատ, մասնակցել Վիբորգի ազատագրմանը։ Հունիսի 16-ից 18-ը քաղաքի մատույցներում Ստեփանյանը անձնակազմով դիպուկ կրակով ոչնչացրել է երեք բունկեր, երկու թնդանոթ, երեք գնդացիր և հակառակորդի մինչև 20 զինվոր ու սպա։ 1944 թվականի հուլիսի 2-ի 21-րդ բանակի զորքերի հրամանով պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։

Այն բանից հետո, երբ Ֆինլանդիան դուրս է եկել պատերազմից, գնդի հետ միասին 8-րդ բանակի կազմում տեղափոխվել է Բալթյան երկրներ։ 1944 թվականի սեպտեմբերի 17-ին Կիլգի (Էստոնիա) գյուղի մոտ տեղի ունեցած մարտում խոցել է 3 թնդանոթ, 1 գնդացիր և հակառակորդի 10-ից ավելի զինվոր։ Նրա տանկը առաջիններից էր, որ ներխուժել է Տալլին քաղաք։ 1944 թվականի հոկտեմբերի 7-ի 21-րդ բանակի զորքերի հրամանով պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով[3]։

Բալթյան երկրներից հետո Ստեփանյանը մասնակցել է Լեհաստանի ազատագրման մարտերին։ Նա աչքի է ընկել Պոսլովիցա-Նաստոլե շրջանում (Կելցե քաղաքի հարավում) մարտերում, որտեղ ոչնչացրել է երեք «վագր» տանկ, երեք զրահափոխադրիչ, մինչև 25 նացիստ։ Ցելինայի տարածքում հակագրոհը հետ մղելիս նա ոչնչացրել է թնդանոթ, երեք գնդացիր և տասնհինգ նացիստ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով նացիստական զավթիչների հետ մարտերում հրամանատարական առաջադրանքների օրինակելի կատարման համար ավագ սերժանտ Ստեփան Ստեփանյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով՝ դառնալով փառքի շքանշանի լիիրավ կրող[4]։ Ստեփանյանը մասնակցել է նաև Չեխոսլովակիայի ազատագրմանը, Պրահայում ավարտել է պատերազմը, 1945 թվականի հոկտեմբերին զորացրվել։

Պատերազմից հետո ապրել է Երևան քաղաքում, աշխատել «Հայէլեկտրոզավոդ»-ում որպես ձուլող։ Մահացել է 1999 թվականի հունիսի 7-ին։ Թաղվել է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Փառքի 1-ին աստիճանի շքանշան շնորհելու պահին
  2. «Ստեփանյան Ստեփան | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Степанян Степан Бабаевич». www.warheroes.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Твои Герои Ленинград: Полный кавалер ордена Славы СТЕПАНЯН Степан Бабаевич. Сайт "Ленинград Блокада Подвиг"». blokada.otrok.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Ստեփան Ստեփանյան Բաբայի». hush.am. 31․08․2023.

Արտաքին հղումներ խմբագրել