Ստեփան Սիտարյան

հայ տնտեսագետ

Ստեփան Արամայիսի Սիտարյան (սեպտեմբերի 27, 1930(1930-09-27), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2009(2009-08-03), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Ստեփան Սիտարյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1930(1930-09-27)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2009(2009-08-03) (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի ռուսական դպրոցը, ապա Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի քաղաքատնտեսության բաժինը (19531956 թվականից քաղաքատնտեսություն է դասավանդել նույն համալսարանում։ 1957 թվականից աշխատել է նաև ԽՍՀՄ ֆինանսների Գիտահետազոտական ինստիտուտում, 1970 թվականից՝ տնօրեն։ 1974 թվականից ԽՍՀՄ ֆինանսների նախարարի, 1983 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Աշխատությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսական ու մեթոդաբանական, սոցիալիստական ֆինանսների և ԽՍՀՄ պետական բյուջեի խնդիրներին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։

1989 թվականին նշանակվել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, կորդինացնելով արտաքին առևտուրը։ Ստեփան Սիտարյանն է նախաձեռնել և մշակել ԽՍՀՄ կոպերացիայի մասին օրենքը և դրա ընդունումը, փաստորեն դաառնալում ԽՍՀՄ-ում ամսնավոր սեականության հիմնադիր։ 1989 թ․ երբ Հայաստանում շարունակվում էր բնապահպանական շարժումը և «Նաիրիտի», «Վանաձորի քիմպրոմի» և Ատոմակայանի փակման պահանջով միտինգներ ու ցույցեր էին սկսվել, ցույցեր ու միտինգներ էին տեղի ունենում նաև Ալավերդիում։ Ալավերդցիները պահանջում էին փակել լեռնամետալուրգիական կոմբինատը։ Խորհրդային կառավարությունը փորձում էր համոզել ցուցարարներին, երկու տարով հետաձգել կոմբինատի փակումը, մինչև Ռուսաստանում ավարտին կհասցվի նոր գործարանի շինարարությունը։ Այդ օրերին իր ծննդավայր Ալավերդի ժամանած Ստեփան Սիտարյանը կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում հավաքված շարժման ակտիվիստներին փորձում էր համոզել հետաձգել կոմբինատի փակումը։ Դա նրան չհաջողվեց։ Չնայած դրան, Ստեփան Սիտարյանը կոմբինատի փակումից հետո մեծ գործ կատարեց Ալավերդիում նոր արտադրություններ հիմնելու և գործազուրկ մարդկանց աշխատանքով ապահովելու ծրագրերը խորհրդային կառավարության բյուրոկրատական ապարատներով առաջ մղելու համար։ 1992-2003 թթ եղել է Արտաքին տնտեսական ուսումնասիրությունների ինստիտիտուտի տնօրեն,

1996 թվականից մենեջմենտի միջազգային ակադեմիայի նախագահ։

Վախճանվել է՝ Մոսկվայում, թաղվել հայկական գերեզմանոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։