Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Կարապետի Ներսեսյան[3] (պորտ.՝ Stepan Nercessian, դեկտեմբերի 2, 1953(1953-12-02)[1], Կրիստալինա, Գոյաս, Բրազիլիա[2]), բրազիլահայ դերասան և քաղաքական գործիչ։

Ստեփան Ներսեսյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1953(1953-12-02)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԿրիստալինա, Գոյաս, Բրազիլիա[2]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Կամիլա Ամադու
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ստեփան Ներսեսյանը ծնվել է Գոյաս նահանգի Կրիստալինա քաղաքում։ Նրա կարիերան սկսվել է 1960-ական թվականների վերջին՝ «Մարսելո Զոնա Սուլ» ֆիլմում։ Նա նաև խաղացել է բեմում և հեռուստատեսությամբ՝ աշխատելով «Ռեդե Գլոբոյում» 1971-2018 թվականներին[4][5]։

Կապը Հայաստանի հետ

խմբագրել

Ստեփան Ներսեսյանը դարձել է հայկական լոբբիի ձևավորման նախաձեռնողը։ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին նա առաջին անգամ այցելել է պատմական հայրենիք[3].

  Այսօր ես վերածնվել եմ, երբ առաջին անգամ ոտք դրեցի իմ հայրենի հողի վրա և դարձա լիարժեք մարդ։ Ես շատ ուրախ եմ, որ հայ եմ։ Աշխարհի հայերին շատ լավ են ընդունում, քանի որ հայի գլխավոր առաքելություններից մեկը բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելն է։  

Ներսեսյանի գործունեության շնորհիվ դեկտեմբերի 16-ին Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը պաշտոնապես ծանուցեց քաղաքային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին։ Ապրիլի 24-ը ներառվել է հիշարժան տարեթվերի քաղաքային օրացույցում և ամեն տարի նշվում է որպես «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»[3]։

Վերջին տարիներին Ստեփան Ներսեսյանը զգալիորեն ամրապնդել է կապերը Արգենտինայի, Ուրուգվայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ։ Ներսեսյանի աջակցության շնորհիվ Բրազիլիայի հայ երիտասարդները հնարավորություն ունեն այցելելու Հայաստան և Արցախ[3]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

2004 թվականին Ներսեսյանը Ժողովրդական սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Ռիո դե Ժանեյրո քաղաքի խորհրդի անդամ, վերընտրվել է 2008 թվականին։ 2010 թվականին Բրազիլիայի համընդհանուր ընտրություններում 84006 ձայնով նա ընտրվել է Ռիո դե Ժանեյրո նահանգը ներկայացնող դաշնային պատգամավոր[6]։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • 1970 թվական՝ Մարսելո Զոնա Սուլ - Մարսելո
  • 1971 թվական՝ Pra Quem Fica, Tchau - Լուի
  • 1971 թվական՝ André, a Cara e a Coragem - Անդրե
  • 1972 թվական՝ Revólveres Não Cospem - Ֆլորես
  • 1973 թվական՝ Ամանտե Մուիտո Լուկա - Ժունիոր
  • 1973 թվական՝ Primeiros Momentos - Տատա
  • 1973 թվական՝ Como É Boa Nossa Empregada - Բեբետո
  • 1973 թվական՝ Խիկա դա Սիլվա - Ժոզե
  • 1977 թվական՝ Լյուսիո Ֆլավիո, կամ Պասաժեյրո դա Ագոնիա - ինքնասպան
  • 1999 թվական՝ Օրֆեու - Պաչեկո
  • 2003 թվական՝ Աստված բրազիլացի է - Բաուդելե
  • 2014 թվական՝ Խուլիո Սումիու - Դելեգադո Բառիգա
  • 2014 թվական՝ Ռիո, ես քեզ սիրում եմ - Պորտեյրո (հատված «Դոնա Ֆուլանա»-ից)
  • 2014 թվական՝ Աղբարկղ
  • 2015 թվական՝ Բախը Բրազիլիայում - Տնօրեն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Нерсесян Степан Карапетович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Em abril, Sílvio Guindane propõe um 'Acerto de Contas' no Multishow». Acerto de Contas – MULTISHOW. 2014 թ․ փետրվարի 21.
  5. «Teasers de 'Magnífica 70', nova série brasileira da HBO». Veja. Nova Temporada. 2015 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Biografia do Deputado(a) Federal STEPAN NERCESSIAN». Portal da Câmara dos Deputados (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ներսեսյան» հոդվածին։