Ստեփան Ղորղանյան
Ստեփան Ալեքսանդրի Ղորղանյան (1865[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական հասարակական գործիչ Ղորղանյանների տոհմից, գեներալ-մայոր։
Ստեփան Ղորղանյան | |
---|---|
Ծնվել է | 1865[1] |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1925[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Հայաստան, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և պետական գործիչ |
Գործունեություն
խմբագրել1885-1888 թվականներին եղել է Սուրմալուի, 1888-1895 թվականներին՝ Նախիջևանի գավառապետի օգնական, 1895-1910 թվականներին՝ Նոր Բայազետի, 1910-1915 թվականներին՝ Քութայիսի գավառապետ, 1919-1920 թվականներին՝ Կարսի նահանգապետ։ Կարսի անկումից (1920 թվականի հոկտեմբերի 30) հետո բնակություն է հաստատել Թիֆլիսում։
Նոր Բայազետում անցկացրել է ջրանցք, բացել հիվանդանոցներ, եղել է Սևանա լճի նավագնացության կազմակերպիչներից, կառուցել է Բայազետից Վարդենիս 75-վերստանոց նոր ճանապարհ[2]։
1886 թվականից «Մշակ» օրաթերթում հրապարակված «Գավառական նամակներ» և «Նյութեր հասարակական կյանքի ուսումնասիրության» (1896) հոդվածաշարում լիբերալ նարոդնիկության դիրքերից փորձել է վերլուծել Հայաստանի տնտեսական կացությունը (հատկապես 1870 թվականի գյուղացիական ռեֆորմը և դրա հետևանքները), դեմ արտահայտվել Ռուսաստանի ցարական կառավարությանը, սատարել «մանր արտադրողի շահերը»։
Անդրկովկասում 11-րդ Կարմիր բանակի ներխուժումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո անցել է կենսաթոշակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 718։
Գրականություն
խմբագրել- Եղիազարյան Ա.Մ., Հայ լեգալ նարոդնիկ Ստեփան Ղորղանյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1959, №8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 40)։ |