Ստեփան Թարյան

հայ քանդակագործ

Ստեփան Միքայելի Թարյան (Թարխարարյան) (օգոստոսի 17 (29), 1899[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 20, 1954(1954-05-20)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բեմանկարիչ, քանդակագործ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945

Ստեփան Թարյան
Ստեփան Միքայելի Թարխարարյան[1]
Ստեփան Թարյան.jpg
Ծնվել էօգոստոսի 17 (29), 1899[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 20, 1954(1954-05-20)[1][2] (54 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1927)[1]
Ստեղծագործություն(ներ)«Սպասում» քանդակ, Կիկոս[1] և Գիքոր[1]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և բեմանկարիչ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի և Հայֆիլմ
ԱմուսինՄայրանուշ Պարոնիկյան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ստեփան Թարյան Վիքիդարանում
Commons-logo.svg Stepan Taryan Վիքիպահեստում

Եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Պարոնիկյանի ամուսինը։

ԿենսագրությունԽմբագրել

Մեծացել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ուսումնարանը (1918), Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը (1927)։ 1927 թվականին տեղափոխվել է Երևան։

1920 թվականին արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները։

 
Ստեփան Թարյանի հուշատախտակը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում

Առաջին ձևավորումը եղել է «Խաթաբալա» ներկայացումը 1927 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչպես նաև Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Արտաշատի և Ալավերդու թատրոններում[3]։

«Հայֆիլմում» ձևավորել է «Կիկոս» (1933), «Գիքոր» (1934) ֆիլմերը[4]։

Թատերական ձևավորումներԽմբագրել

ՔանդակներԽմբագրել

Հեղինակ է Վանո Խոջաբեկյանի (1930), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի (1945) դիմաքանդակների (երկուսն էլ՝ մարմար, ՀԱՊ), «Սպասում» քանդակի (1930-ական թթ., Երևանում տեղադրվել է 2000 թ.)։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 151.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 
  4. Ով ով է. հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 151