Ստեփան Զաքարյան
հայ քաղաքական գործիչ, քաղաքական գործիչ, գրող
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Հրաչիկի Զաքարյան (հուլիսի 18, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին տեղակալ։ Բեմադրիչ, արձակագիր, թատերագիր, հրապարակախոս, գրող։
Ստեփան Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1981) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և գրող |
Աշխատավայր | «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա և Երևանի քաղաքապետարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայ ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Stepan Zakaryan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել- 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը՝ բեմադրիչի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1978-1979 թթ. - աշխատել է Հրազդանի շրջանային մշակույթի տան ժողթատրոնում որպես բեմադրիչ, ապա՝ Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ։
- 1979-1981 թթ. - աշխատել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում որպես բեմադրիչի ընթերակա։
- 1981-1983 թթ. - աշխատել է «Պիոներ» ամսագրում որպես գրական աշխատող, արձակի բաժնի վարիչ։
- 1983-1993 թթ. - աշխատել է հեռուստառադիոպետկոմիտեում որպես խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր։
- 1993-1995 թթ. - Հեռուստառադիոպետվարչության նախագահի տեղակալ։
- 1995-1996 թթ. - Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն։
- 1997-1998 թթ. - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ։
- 2009 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
- 2012 թ. հունիսին ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ։
- 2015 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։
Ստեղծագործական գործունեությունը
խմբագրել- Հայաստանի գրողների միության անդամ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ։
- 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։
- 1998-2008 թթ. եղել է ՀԺԿ անդամ։ Եղել է ՀԺԿ քարտուղար, քաղխորհրդի անդամ։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի չորս զավակ։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ, 2016
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Զաքարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Զաքարյան» հոդվածին։ |
Նախորդող Վահրամ Բաղդասարյան |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյան հունիսի 2012 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |