Ստանիսլավ Վիկենտևիչ Կոսիոր (ռուս.՝ Станислав Викентьевич Косиор, նոյեմբերի 6 (18), 1889[1], Վենգրուվ, Węgrów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1] - փետրվարի 26, 1939(1939-02-26)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1907

Ստանիսլավ Կոսիոր
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 6 (18), 1889[1]
Ծննդավայր Վենգրուվ, Węgrów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1]
Վախճանի օր փետրվարի 26, 1939(1939-02-26)[2] (49 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Դոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ամուսին Ելիզավետա Կոսիոր
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Լենինի շքանշան

Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է կուսակցության Նարվա-Պետերգոֆյան շրջանային կոմիտեի, ՌՄԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի և դրա գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել է ՌՍԴԲ(բ)կ VII (ապրիլյան) կոնֆերանսին և ՌՍԴԲ(բ)կ VI համագումարին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը (1917)։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի ՈւԿ(բ)կ կազմակերպիչներից։ 1918 թվականին ընտրվել է ՈւԿ(բ)Կ ընդհատակյա աջափնյա կոմիտեի քարտուղար։ 1919 թվականին ղեկավարել է ՈւԿ(բ)կ ԿԿ Անդրճակատային բյուրոն, Անտոն Դենիկինի զորքերի թիկունքում տարվող ընդհատակյա աշխատանքները։ 1920 թվականին եղել է ՈւԿ(բ)կ ԿԿ, 1922 թվականից՝ ՌԿ(բ)կ ԿԿ Սիբիրյան բյուրոյի, 1925-1928 թվականներին՝ ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քարտուղար, 1928 թվականից՝ ՈւԿ(բ)կ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1938 թվականի հունվարից՝ ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ Կուսակցության XII — XVII համագումարների պատգամավոր, XII համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամության թեկնածու, XIII — XVII-ում՝ անդամ։ 1927 թվականից՝ ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930 թվականից՝ անդամ։ Եղել է Կոմինտերնի VI, VII կոնգրեսների պատգամավոր։ Ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ նախագահության անդամ։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #121672123 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Косиор Станислав Викентьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 605