Ստալինա Ասրյան (ազատամարտիկ)

բուժքույր, արցախյան պատերազմի մասնակից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստալինա Խորենի Ասրյան (սեպտեմբերի 11, 1973, Բաքու- մարտի 20, 1993, Հակոբ Կամար գյուղ Մարտակերտի շրջան), բուժքույր, արցախյան պատերազմի մասնակից։

Ստալինա Խորենի Ասրյան
սեպտեմբերի 11, 1973-մարտի 20, 1993
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Հակոբ Կամար
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պաշտոնբուժքույր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներ մեդալներ

Կենսագրություն խմբագրել

Ստալինա Ասրյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում։ 1980 թվականին ընդունվել է միջնակարգ դպրոց։ 8-րդ դասարանից կրթությունը շարունակել է հաշվիչ մեքենաների ուսումնարանում։ 1992 թվականին ընդգրկվել է Սամվել Հարությունյանի պաշտպանական գումարտակի կազմում՝ որպես բուժքույր։ Գումարտակի կազմում մասնակցել է մի Դրմբոն, Չլդոոն, Ջանյաթաղ, Մաղավուզ, Չափար գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի շրջանների ազատագրման մարտական գործողություններին։ 1992 թվականի հոկտեմբերի 17-ին Կճողուտ գյուղի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից շարք է վերադարձել։ Զոհվել է 1993 թվականի մարտի 20-ին Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ։ Հուղարկավորվել է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով[1]։

Ամեն տարի Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունենում շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Ստալինա Ասրյանի հիշատակին[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. One, Studio. «Բոլոր ժամանակների հայ ազգային հերոսները (Photo)». www.slaq.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  2. «Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված արցախյան ազատամարտի մասնակից Ստալինա Ասրյանին | Արցախի Հանրային Հեռուստառադիո». www.artsakh.tv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. «Շախմատի հուշամրցաշար`նվիրված ազատամարտիկ Ստալինա Ասրյանին | Արցախի Հանրային Հեռուստառադիո». www.artsakh.tv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։