Սվինեսունդի կամուրջ (նորվ.՝ Svinesundsbrua), կամուրջ Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին՝ Սվինեսունդ ծոցի Իդլե ֆյորդի վրայով։ Կամուրջը Е06 ավտոճանապարհի մաս է կազմում։ Կամրջի կառուցումից հետո այն դարձել է Շվեդիայի և Նորվեգիայի սահմանագծի ամենաարևմտյան անցակետը։ Ներկայումս կամրջով օրական անցնում է մոտ 15.000 ավտոմեքենա։

Սվինեսունդի կամուրջ
ԱնունովSvinesund?
Երկիր Շվեդիա և  Նորվեգիա[1]
ՏեղանքStrömstad Municipality? և Հալդեն[1]
Տեսակthrough arch bridge? և երթևեկելի կամարավոր կամուրջ
Նյութբետոն
Հատում էIddefjorden?
Երկարություն704 մետր
Լայնություն28 մետր
Բացման տարեթիվհունիսի 10, 2005
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախկինում երկու երկրների միջև հաղորդակցությունն իրականացվում էր Սվինեսունդի հին կամրջով, որը կառուցվել էր 1946 թվականին։ Նոր կամրջի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ավտոմեքենաների հոսքի մեծացման պահանջով։

Կամուրջը նախագծել է նորվեգական «Lund & Slaatto Arkitekter» ընկերությունը շվեդական ազգային ավտոճանապարհային վարչության պատվերով։

Կամուրջը կառուցվել է 2003-2005 թվականներին։ Կամրջի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 10-ին։ Բացման արարողությանը, որը համընկել է Նորվեգիայի անկախության 100-ամյա հոբելյանին, ներկա են գտնվել Նորվեգիայի արքա Հարալդ V-ը և Շվեդիայի արքա Կառլ XVI Գուստաֆը։ Երկու միապետները հանդիպել են նոր կամրջի մեջտեղում՝ որպես երկու երկրների բարեկամության նշան[2]։

Կամրջի կառուցման ծախսերը Շվեդիան և Նորվեգիան բաժանել են 40:60 հարաբերությամբ։ Կամրջի ընդհանուր արժեքը կազմել է 60 միլիոն եվրո, շահագործման ժամկետը 20 տարի է։ Կամրջով անցումը վճարովի է։ Արժեքը կազմում է մարդատար ավտոմեքենաների համար 20 նորվեգական կրոն, 3.5 տ և ավելի քաշով մեքենաների համար՝ 100 կրոն, իսկ մոտոցիկլետների և մոպեդների համար անցումն անվճար է[3]։

Կամրջի կոնստրուկցիան խմբագրել

 
Սվինեսունդի կամուրջը

Թռիչքաձև կառույցը մետաղական երկու հենարան է ներկայացնում, որը հենվում է երկաթբետոնե կամարին՝ ֆյորդի հետ կազմելով 60-մետրանոց աղեղ։ Կամրջի ստորին հատվածը՝ 55×70 մ չափերով, ապահովում է ստանդարտ չափերի նավերի անցումը։ Կամրջային 4 հենարան է կառուցված շվեդական և 1 հենարան նորվեգական ափին։

Կամրջի կամարն ունի 1150 մ թեքության աստիճան, իսկ կենտրոնական թռիչքը 247.3 մ է։ Կամարի պատերի հաստությունը տատանվում է մեկ մետրից մինչև 0.4 մ։ Մետաղական ամրանների քաշը տատանվում է 100-150 կգ/մ³, բետոնի քաշը կենտրոնում 400 կգ/մ³ է, իսկ կամարի լայնությունը այդ հատվածում հասնում է 5 մ-ի[4]։

Կամրջի երկեւ հենարանները հենվում են ժեռուտ հիմքին, և միայն շվեդական կողմի մեկ հենարանը հենվում է ցցահենարանային հիմքին։ Դրանք կառուցված են 20 մետր երկարությամբ երկաթբետոնե ցցահենարանից, որը արտաքինից պատված է 60 մմ հաստությամբ բետոնով։ Կամրջի կոնաձև հենարանները՝ 7,9×2,9 մ չափերով, ունեն 1.8% թեքություն։ Նրանց բարձրությունը 10.6-47 մ է։

Կամրջի շինարարությունը խմբագրել

 
Սվինեսունդի կամրջի բետոնապատման աշխատանքները

Շինարարական աշխատանքները հիմնականում իրականացրել է գերմանական Bilfinger Berger ընկերությունը[5]։ Կամարի բետոնապատման աշխատանքներն իրականացրել է ավստրիական Doka ընկերությունը, որը հատուկ այս կամրջի համար նախատեսված մեխանիզմ է օգտագործել։ Բետոնապատման աշխատանքները կամարի կոնաձև թեքության պատճառով ընթացել են 5.5 մ հատվածներով։

Ամեն հատված պատվել է 50-100 մ³ բարձրորակ բետոնով (շվեդական ստանդարտով՝ К70, գերմանական ստանդարտով՝ В75), որը տեղ է հասցվել հատուկ ամբարձիչ մեքենաներով։ Չնայած ցածր ջերմաստիճաններին (մոտ՝ −20 °C)՝ աշխատանքները չեն դադարել անգամ ձմռանը, քանի որ բետոնի զանգվածը տաքացվում էր մինչև +15 °C:

704 մ երկարությամբ հենասյուների համար պահանջվել է 7.500 տ մետաղ։ Դրանք մատակարարվել են Ռոստոկ քաղաքից 26 մ երկարությամբ և 85 տ քաշով հատվածներով՝ տեղ հասցվելով հատուկ ավտոտրանսպորտով։ Հենասյուների մոնտաժումն իրականացվել է հատվածաբար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվինեսունդի կամուրջ» հոդվածին։