Սվերե Մորկեն (նորվ.՝ Sverre Morken, ապրիլի 19, 1945(1945-04-19), Ֆոլդալ, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, փորագրող։ Հենց նա է համարվում Նորվեգիայի նոր զինանշանի (1992 թվական), բազմաթիվ թղթադրամների և փոստային նամականիշների հեղինակը[1]։

Սվերե Մորկեն
Ծնվել էապրիլի 19, 1945(1945-04-19) (79 տարեկան)
ԾննդավայրՖոլդալ, Հեդմարկ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարիչ, փոստային բացիկների դիզայներ, փորագրիչ և փայտի փորագրող
Պարգևներ
Նորվեգիայի նոր պետական զինանշանի նկարը, որի հեղինակը Սվերե Մորկենն է:

Կենսագրություն խմբագրել

Սվերե Մորկենը ծնվել է Նորվեգիայում 1945 թվականի ապրիլի 19-ին։ Մեծացել է Ֆոլլդալե ֆերմայում, որը Ռոնդանեի լեռնային զանգվածի հարևանությամբ է տեղաբաշխված։ 1977 թվականին նա տեղափոխվում է Նիտտեդալ։ Երիտասարդ տարիներին շատ է ճանապարհորդել. եղել է Հեռավոր արևելքում և Ավստրալիայում։ Մայրաքաղաք Օսլոյում սովորել է փայտագրություն և գրքային դիզայն մասնագիտությունները[1]։

1972 թվականից Սվերե Մորկենը աշխատել է Նորվեգիայի կենտրոնական բանկում։ Այստեղ նա մասնավորապես աշխատեց արժեթղթերի բաժանմունքում, որտեղ պատասխանատու էր թղթադրամների արտաքին դարձերեսի դիզայնի և փորագրման համար[1]։

Երբ կարիք եղավ փոփոխություններ կատարել Նորվեգիայի ազգային զինանշանի վրա, կառավարությունը դիմեց Սվերե Մորկենի օգնությանը[1]։ Նրա դիզայներությամբ ստեղծված զինանշանը 1992 թվականից մինչև այսօր համարվում է Նորվեգիայի ազգային զինշանը։

Սվերե Մորկենը Նորդ Ատնդալենեում ունի սեփական ստուդիան և պատկերասրահը (Nord-Atndalen)[2]: Ներկայիս դրությամբ նկարիչը չի աշխատում և անցել է թոշակի[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Սվերե Մորկենը համարվում է Նորվեգիայում թողարկված յոթերորդ խմբաքանակի թղթադրամների հեղինակը։ Սրանք շրջանառության մեջ մտան 1994 թվականից։ Դրանց վրա հիմնականում պատկերված են նորվեգական մշակույթի երախտավորները[3]։ Այդ թղթադրամներում պատկերված անձան մասին ներկայացվում է ստորև.

  • 50 կրոն (1997) — բանահավաք Պետեր Քրիստեն Ասբյորնսեն
  • 100 կրոն (1997) — օպերայի երգչուհի Կիրսթեն Ֆլագսթադ
  • 200 կրոն (1994) — գիտնական Քրիստիան Բիրքելանդ (անգլ.՝ Kristian Birkeland), Նոբելյան մրցանակի յոթակի դափնեկիր
  • 500 կրոն (1999) — բանաստեղծուհի Սիգրիթ Ունսեթ
  • 1000 կրոն (2001) — նկարիչ Էդվարդ Մունկ

50 կրոնանոց թղթադրամի վրա Սվերե Մորկենը պատկերել է բանահավաք Պետեր Քրիստեն Ասբյորնսենին ու վերջինիս հավաքած հեքիաթների ու ասքերի հավաքական նկարը։ Իսկ դարձերեսին նկարված է անտառ ու ջրի արտացոլանք. սրանք Նիտտեդալի բնությանը բնորոշ պատկերներ են համարվում[1][4]։

2004 թվականի հունիսի 29-ին Սվերե Մորկենը ստանում է Հայրենիքին մատուցված ծառայությունների համար ոսկե մեդալ։ Այս պարգևին նա արժանացել է արվեստում ունեցած հսկակայան ներդրումների համար։ Սվերե Մորկենի կողմից ստեղծված թղթադրամները դարձան Նորվեգիայի արժեթղթերի գրաֆիկական արվեստի կարևորագույն նմուշներ։

Աշխատանք փոստային նամականիշների հետ խմբագրել

Շուրջ երեսուն տարիների ընթացքում Սվերե Մորկենը ստեղծել է փոստային շատ նամականիշներ, որոնք կիրառվում են Նորվեգիայի պետական՝ «Posten Norge» փոստատան կողմից[1]։

Սվերե Մորկենը իր կյանքի ընթացքում ստեղծել է ավելի քան 150 փոստային նամականիշներ, որոնք կազմուն եմ ամբողջ Նորվեգիայի փոստային նամականիշների շուրջ 10 %-ը, որոնք սկսվել են թողարկվել սկսած 1855 թվականից[1]։ Հայտնի գալարափողային նամականիշները Սվերե Մորկենը տպագրել է օֆսեթ տպագրության եղանակով, որոնք հիմնականում լույս են ընծայվել 1997, 2001, 2005 և 2010 թվականներին[5]։

Այս գեղարվեստական նամականիշները ստեղծելով Սվերե Մորկենը միջազգային շատ մրցանակների է արժանանում[1]։ 1994 թվականին նրան շնորհվում է Ռոբերտ Շտոլցի մրցանակ, որպես լավագույն նամականիշներ ստեղծողի երաժշտության թեմատիկայով։ Այդ նամականիշները նկարիչը ստեղծել էր աշխարհահռչակ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի 150-ամյակի հոբելյանի առթիվ[6]։

2003 թվականին նրան վստահեցին նոր թողարկվող նամականիշների պատրաստումը, որոնք նվիրված էին Նոբելյան մրցանակաբաշխության 100-ամյակին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Sverre Morken». Kunstnere i Nittedal. Kulturliv (նորվեգերեն). Nittedalsporten.no; Håkon Røvang. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Svanemyr, Kjetil (2007 թ․ հուլիսի 4). «Galleri i ødemarka». Nyheter (նորվեգերեն). Østlendingen. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Notes. Series VII (issued 1997—)». Notes and coins (անգլերեն). Norges Bank. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «50-krone note». Notes and coins (անգլերեն). Notes. Series VII (issued 1997—). Norges Bank. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «November 15th 2010 — Posthorn Stamps». Stamp programme 2010. Stamps and collecting. Products and services (անգլերեն). Norway Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «1994: Sverre Morken». The Robert Stolz Trophy for Music Philately. Yehudi Menuhin Trophy for Music Philately (անգլերեն). Motivgruppe Musik e. V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Aslaksen, Eilif. (2007 թ․ փետրվարի 19). «Forelsket samekvinne på frimerke». Kanal. NRK Sámi Radio (նորվեգերեն). NRK; Norsk rikskringkasting AS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  • Strand, Christian. (2007 թ․ փետրվարի 19). «Med gravering som lidenskap». Programmer. Radio. Nitimen (նորվեգերեն). NRK; Norsk rikskringkasting AS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.