Սվետոսլավ Օբրետենով
Սվետոսլավ Օբրետենով Օբրետենով (բուլղար․՝ Светослав Обретенов Обретенов, նոյեմբերի 25, 1909[1], Պրովադիա, Բուլղարիայի թագավորություն - մայիսի 16, 1955[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար կոմպոզիտոր, դիրիժոր և հասարակական գործիչ։
Սվետոսլավ Օբրետենով | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1909[1] Պրովադիա, Բուլղարիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 16, 1955[1] (45 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և դպրոցի ուսուցիչ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Պարգևներ | |
Svetoslav Obretenov Վիքիպահեստում |
Արվեստագետ Ալեքսանդր Օբրետենովի եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրելՍվետոսլավ Օբրետենովը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 25-ին Պրովադիայում, Վարնայի մարզ։ 1933 թվականին ավարտել է Սոֆիայի պետական երաժշտական ակադեմիան։ 1952-1953 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Յուրի Շապորինի ղեկավարության ներքո։ Եղել է Սոֆիայի ինքնագործ խմբակների դիրիժոր, Ռուսեի օպերային թատրոնի և Վարնայի դրամատիկական թատրոնի կոմպոզիտոր և դաշնակահար, դասավանդել է Բյալա Սլատինայում, Յամբոլում և Պլովդիվում։ Օբրետենովը մասնակցել է տարբեր թատրոնների գործունեության մեջ (ռեժիսոր Բոյան Դանովսկիի հետ)։ 1941-1942 թվականներին գլխավորել է Ռադիոյի երաժշտական բաժինը, իսկ 1943 թվականին՝ Վարնայի թատրոնը։ 1942 թվականից եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։
Սվետոսլավ Օբրետենովը մահացել է 1955 թվականի մայիսի 16-ին Սոֆիայում՝ 45 տարեկան հասակում։
Ընտրյալ երկեր
խմբագրել- Грамада
- Пълна кофа доказателства
- Процесът в Пекин
- Партизани (1952)
- Димитровска родина (Նայդեն Վիլչևի բանաստեղծությունների հիման վրա, a cappella, 1950)
- Запей, наш бащин край (Պլամեն Ցոնևի բանաստեղծությունների հիման վրա, 1954)
- Запей, наш бащин край (Պլամեն Ցոնևի բանաստեղծությունների հիման վրա, 1954)
- Радост иде (1955)
- Балканът пее хайдушка песен (Խրիստո Բոտևի «Հաջի Դիմիտր» բալլադի հիման վրա, 1942)
- Георги Димитров (1945)
- На прощаване (Խրիստո Բոտևի բանաստեղծությունների հիման վրա)
- Борба за мир (Նայդեն Վիլչևի բանաստեղծությունների հիման վրա, 1951)
- Има една песен
- Три симфонични танца (1956)
- Хороводна тема с вариации
- Злоезичник
Մրցանակներ
խմբագրել- 1950 - Դիմիտրովյան մրցանակ
- 1952 - Դիմիտրովյան մրցանակ
- 1970 - Բուլղարիայի ժողովրդական արտիստ
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. - М.: Советская энциклопедия, 1990. - с. 392 - ISBN 5-85270-033-9
- Кръстев Венелин. Светослав Обретенов. - София, 1959 (2-е изд. - 1966). (բուլղ.)
- Светослав Обретенов. Спомени, статии, писма, материали. (Съст. Д. Зенгинов). - София, 1970. (բուլղ.)
Աղբյուրներ
խմբագրել- Кратка българска енциклопедия в 5 тома, т. 3 (Квант-Опере), БАН, Българска енциклопедия, Издателство на Българската академия на науките, София, 1966
- Енциклопедия А-Я, БАН, Българска енциклопедия, Издателство на Българската академия на науките, София, 1974
- Енциклопедия България в 7 тома, т.4 (М-О), БАН, Българска енциклопедия, Издателство на Българската академия на науките, София, 1984
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография и творчество на Светослав Обретенов в сайта на Съюза на на българските композитори
- Национален конкурс за инструменталисти и певци "Светослав Обретенов", Провадия
- Биография на Светослав Обретенов Արխիվացված 2009-01-02 Wayback Machine, Портал на българското хорово творчество
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոսլավ Օբրետենով» հոդվածին։ |