Սվետլանա Մայբորոդա (անգլ.՝ Svitlana Mayboroda, հունիսի 2, 1981(1981-06-02), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ծագմամբ ամերիկացի մաթեմատիկոս, որը, որպես մաթեմատիկայի պրոֆեսոր, աշխատում է Մինեսոտայի համալսարանում[6]։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են ներդաշնակ վերլուծությանը և դիֆերենցիալ հավասարումներին, այդ թվում՝ էլիպտիկական հավասարումների եզրային խնդիրներին։

Սվետլանա Մայբորոդա
Ծնվել էհունիսի 2, 1981(1981-06-02) (42 տարեկան)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մինեսոտայի համալսարան
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն[1][2]
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան և Միսուրիի համալսարան[3]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարMarius Mitrea?[3]
Եղել է գիտական ղեկավարKoushik Ramachandran?[3] և Jonathan Hill?[3]
Պարգևներ

Կրթություն խմբագրել

Ս. Մայբորոդան ծնվել է 1981 թվականի հունիսի 2-ին Խարկովում։ 2001 թվականին ավարտելով Խարկովի համալսարանը՝ նա ստացել է երկու մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների և կիրառական մաթեմատիկայի։ 2005 թվականին Մարիուս Մայտրեի ղեկավարությամբ Միսսուրիի համալսարանում նա պաշտպանել է թեկնածուական թեզը[7]։

Գիտական գործունեություն խմբագրել

Աշխատել է Ավստրալիայի ազգային, Օհայոյի պետական և Բրաունի համալսարաններում։ 2008 թվականից Սվետլանա Մայբորոդան աշխատել է Պերդյու համալսարանում, իսկ 2011 թվականին աշխատանքի է անցել Մինեսոտայի համալսարանում։

Մայբորոդը 2010-2015 թվականներին աշխատել է որպես Սլոանի գիտաշխատող։

2015 թվականին ընտրվել է ամերիկյան մաթեմատիկական կազմակերպության անդամ[8]։

2016 թվականին Սվետլանա Մայբորոդան ստացել է Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորի կոչում[9]։

Պարգև խմբագրել

2013 թվականին նա արժանացել է Sadosky կանանց մաթեմատիկայի ասոցիացիայի մրցանակին՝ վերլուծության հետազոտության համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2016
  2. 2,0 2,1 http://www.ams.org/news?news_id=2847
  3. 3,0 3,1 3,2 3,3 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. https://awm-math.org/awards/awm-sadosky-research-prize/
  6. Curriculum vitae: Svitlana Mayboroda (PDF), Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին
  7. Սվետլանա Մայբորոդա Mathematics Genealogy Project կայքում(англ.) в проекте «Математическая генеалогия».
  8. 2016 Class of the Fellows of the AMS, American Mathematical Society, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  10. Svetlana Mayboroda wins the AWM-Sadosky Research Prize in Analysis, Association for Women in Mathematics, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին

Արտաքին հղումներ խմբագրել