Միխայիլ Բուլգակովի թանգարան (Կիև)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Բուլգակովի թանգարան (այլ կիրառումներ)

Միխայիլ Բուլգակովի թանգարան (ուկրաիներեն՝ Музей Михайла Булгакова կամ Տուրբինների տուն, պաշտոնական անվանումը՝ Միխայիլ Բուլգակովի անվան գրական թանգարան, Բուլգակովի տուն), Կիևում ծնված ռուս գրող Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի կյանքին և գործունեությանը նվիրված թանգարան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։

Միխայիլ Բուլգակովի թանգարան
Տեսակթանգարան, շենք, կառույց և ճարտարապետական ժառանգության հուշարձան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
Մասն է13 Andriivskyi Descent, Kyiv?
ՀասցեDiscesa di Sant'Andrea 13Andriivskyi Descent?
Հիմնադրվել է1991
Կայքbulgakov.org.ua և bulgakovmuseum.com(ուկր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տուրբինների տուն, հիմնադրվել է 1989 թվականի սկզբում։ Գլխավոր ցուցադրությունը գտնվում է երկրորդ հարկում, որտեղ կարելի է տեսնել Բուլգակովի անձնական իրերը, լսել նրա Կիևում ապրած տարիների կյանքի պատմությունը, որը սերտորեն միահյուսված է Բուլգակովի «Սպիտակ Գվարդիա» վեպի հետ։

«Տուրբինների տուն» անվանումը թանգարանը ստացել է գրող Վիկտոր Նեկրասովի շնորհիվ այն բանից հետո, երբ «Նոր աշխարհ» ամսագրում տպագրվել է նրա «Տուրբինների տուն» ակնարկը[1]։ Տունն անվանվել է ոչ թե «Սպիտակ գվարդիա» վեպի հեղինակի անունով, այլ այնտեղ ապրող հերոսների։

Շենքը կառուցվել է 1888-1889 թվականներին ճարտարապետ Ն. Ն. Գորդենինայի նախագծով վաճառական Լիտոշենկոյի կնոջ համար։ Այս տանը Բուլգակովներն ապրել են 13 տարի՝ 1906-1919 թվականներին։ Տունն ունի քարե նկուղ, առաջին հարկ, երկրորդ հարկը փայտյա է՝ ծածկված աղյուսով, երկաթով։ Տան նոր սեփականատերն է դարձել վաճառական, Կիևի պատվավոր քաղաքացի Զ. Պ. Միրովիչը, ով նույն փողոցում ուներ ևս երեք տուն։

1909 թվականին տունը գնել է ճարտարապետ Վ. Պ. Լիստովնիչը և կնոջ ու հնգամյա դստեր՝ Իննայի հետ բնակվել առաջին հարկում։ Փոխադարձ վարկի տրամադրման Կիևի ընկերությունը նրան հնարավորություն էր տվել վճարել պահանջվող գումարի միայն կեսը, մնացած կեսը մարել 8 տարում տարեկան 7 %-ով։ Վերջին վճարումն անհրաժեշտ էր կատարել 1917 թվականի նոյեմբերի 7-ին։

«Մենք տունը գնեցինք բնակիչներով հանդերձ», հիշում է տանտիրոջ դուստր Իննա Լիստովնիչայան [2]: Առանձնատանը, բացի Բուլգակովներից և Լիստովնիչներից, ապրում էր շուրջ 70 մարդ, շենքն ուներ 8 բնակարան։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Некрасов В. Дом Турбиных // Новый мир : журнал. —М., 1967. — № 8.
  2. Инна Васильевна Листовничая, по мужу Кончаковская (1902—1985) — племянница композитора Витольда Малишевского [1] Արխիվացված 2011-10-06 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բուլգակովի թանգարան (Կիև)» հոդվածին։