Սպարտակ Սաֆյան
հայ նկարիչ
Սպարտակ Գևորգի Սաֆյան (փետրվարի 15, 1929, Բռնակոթ, Հայաստան - հունիսի 24, 2001, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1975)։
Սպարտակ Սաֆյան | |
---|---|
Ի ծնե | Սպարտակ Գևորգի Սաֆյան |
Ծնվել է | 1929, փետրվարի 15 |
Ծննդավայր | գյուղ Բռնակոթ |
Վախճանվել է | 2001, հունիսի 24 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1978-1980 թվականներին և 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1987-1991 թվականներին՝ «Արևիկ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1980-1982 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության բաժնի վարիչ։ 1993-2001 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր 2000 թվականից[1]։
Ստեղծագործություններ Խմբագրել
Ստեղծագործել է հաստոցային գրաֆիկայի և գրքի ձևավորման բնագավառներում։
Գործերից են՝
- «Երիտասարդություն», 1965
- «Գարուն», 1960[2]
- «Կոմիտաս», նկարաշար, 1969
- «Գուրգեն Ադամյանի դիմանկարը», 1971
- «Հորովել»[3]
- «Արփա-Սևան»[4]
- «Աշխատանք»[5]
- «Նոր թաղամաս»[6]
Գրքերի ձևավորումներ՝
- Խնկո Ապոր «Առակները», 1985
- Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը», 1987
- Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը», 1986, 1992
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Սպարտակ Սաֆյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-04-ին։ Վերցված է 2022-01-04
- ↑ «Գարուն», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Հորովել», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Արփա-Սևան», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Աշխատանք», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Նոր թաղամաս», Սպարտակ Սաֆյան