Սպարտակ Բագաշվիլի (օգոստոսի 7 (20), 1914, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1977(1977-02-01), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրաց խորհրդային դերասան[1]։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ է (1963), առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941

Սպարտակ Բագաշվիլի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 7 (20), 1914
Ծննդավայր՝Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝փետրվարի 1, 1977(1977-02-01) (62 տարեկան)
Վախճանի վայր՝Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասան և կինոդերասան
Պարգևներ՝Ստալինյան մրցանակ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
IMDb։ID 0046528

ԿենսագրությունԽմբագրել

Սպարտակ Լեվանովիչ Բագաշվիլին ծնվել է 1914 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 7) Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի1935 թվականից աշխատել է որպես պրոֆեսիոնալ կինոդերասան: Նրան մեծ ճանաչում բերեց «Արսեն» ֆիլմում (1937) գլխավոր դերում հանդես գալը։ Այդ դերով դերասանը բացահայտեց ազգային հերոսի բնավորության սոցիալական խորաթափանցությունը, նրա ռոմանտիկ ոգևորությունը։ Տաղանդի ազգային ինքնությունը նրան հաջողություն բերեց նաև մյուս հերոսական-ռոմանտիկ դերերում։

1944 թվականին Բագաշվիլին ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական դպրոցը։ Մահացել է 1977 թվականի փետրվարի 1-ին։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1937 «Արսեն» գլխավոր դեր
1938 «Մեծ ցոլք» Գեորգի Գուդուշաուրի
1941 «Կաջանա» հորեղբայր Վանո
1941 «Կոլխիդայի կրակները» Տարաս Ջապարիձե
1942-1943 «Գեորգի Սահակաձե» Լուարսաբ 2-րդ թագավոր
1947 «Բանաստեղծի օրորոցը» Վաժա Փշավելա
1963 «Սպիտակ քարավան» հովվապետ Ախլոուրի
1964 «Մոռացված նախնիների ստվերները» Յուրկո մոլֆար
1964 «Սարերի օրենքը»
1965 «Ես տեսնում եմ արևը» Միխա
1965 «Նիսսո»
1966 «Ինչպես զինվորը հետ մնաց զորքից» գերեզմանափոր
1967 «Աղաչանք» Խավտիսիա
1967 «Առավոտյան զանգեր» Ջանկվատ
1968 «Նռան գույնը» բանաստեղծ հայր
1969 «Փիրոսմանի» Կարաչոխվելի
1970 «Մեծ վարպետի դեսնիցան» Կլալունդաուրի
1970 «Իմ քաղաքի աստղերը»
1970 «Հին ջրաղացներ»
1971 «Լուսաբացից առաջ» իշխան
1973 «Լուսնի առևանգումը» Մեբորնե
1974 «Հասած ողկույզներ»
1975 «Կոլխիդյան բալլադ»

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • «Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ» (1941) «Արսեն» ֆիլմում (1937) գլխավոր դերակատարման և «Մեծ ցոլք» ֆիլմում (1938) Գեորգիի դերակատարման համար
  • Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ (1963)

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Кино. Энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1987.

Արտաքին հղումներԽմբագրել