Միխայել Գրեգորիչ

12:43, 31 Մայիսի 2024 տարբերակ, Bella Hovhannisyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Միխայել Գրեգորիչ (գերմ.՝ Michael Gregoritsch,ապրիլի 18, 1994(1994-04-18)[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Ֆրայբուրգ» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող:

Միխայել Գրեգորիչ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1994(1994-04-18)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 194 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան և հարձակվող

Միքայելի հայրը՝ Վերները, ֆուտբոլիստ է և ֆուտբոլի մարզիչ։

Ակումբային կարիերա

 
Գրեգորիչը Ավստրիայի հավաքականի կազմում

Գրեգորիչը «Գրացեր» և «Կապֆենբերգ» ակումբների սան է։ 2010 թվականի ապրիլի 14-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում վերջինիս կազմում նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն խաղում Միքայելն իր առաջին գոլն է խփել «Կապֆենբերգի» կազմում: 2011 թվականի ամռանը Գրեգորիչը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ», սակայն անմիջապես հետ է վերադարձվել վարձավճարով: Գերմանիա վերադառնալուց հետո որոշ ժամանակ հանդես է եկել պահեստայինների թիմում, իսկ հետո վարձավճարով միացել է «Սանկտ Պաուլիին»։ 2013 թվականի օգոստոսի 11-ին «Արմինիայի» դեմ խաղում Մայքլը նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[5]։ Դեկտեմբերի 6-ին «Էրցգեբիրգի» դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[6]։

2014 թվականի ամռանը Գրեգորիչը երրորդ անգամ է վարձավճարով հանդես եկել, նրա նոր ակումբն է դարձել «Բոխումը»: Օգոստոսի 2-ին «Գրոյտերի» դեմ խաղում Միխայելը նորամուտն է նշել նոր թիմում[7]։ «Ֆրանկֆուրտի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բոխումի» կազմում: Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է Գրիգորիչի նկատմամբ իրավունքները 500 հազար եվրոյով։

Նույն թվականի ամռանը «Բոխումը» 3 միլիոն եվրոյով Միխայելին վերավաճառել է «Համբուրգին»[8]։ Օգոստոսի 14-ին «Բավարիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[9]։ Սեպտեմբերի 22-ին «Ինգոլշտադտ 04-ի» դեմ խաղում Գրեգորիչը խփել է իր առաջին գոլը «Համբուրգի» կազմում[10]։ 2017 թվականի ամռանը Միխայելը տեղափոխվել է «Աուգսբուրգ»[11]։ Իր նախորդ ակումբի՝ «Համբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում: Սեպտեմբերի 19-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում Գրեգորիչը խփել է իր առաջին գոլը «Աուգսբուրգի» կազմում[12]։

2019/20 մրցաշրջանում Գրեգորիչը վարձավճարով տեղափոխվել է «Շալկե»[13]։

Միջազգային կարիերա

2016 թվականի սեպտեմբերի 5-ին Վրաստանի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում Գրեգորիչը նորամուտն է նշել Ավստրիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկ Յանկոյին[14]։ 2018 թվականի մարտի 27-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[15]։

Գոլեր Ավստրիայի հավաքականի կազմում

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2018 մարտի 27 Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ   Լյուքսեմբուրգ 0:3 0:4 Ընկերական հանդիպում

Ընդհանուր՝ անցկացրած հանդիպումներ՝ 15 / խփված գոլեր՝ 2, հաղթանակներ՝ 9, ոչ-ոքի՝ 4, պարտություններ՝ 2:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Капфенберг VS. Аустрия Вена 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010-04-14. Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Санкт-Паули VS. Арминия Билефельд 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-08-11. Արխիվացված է օրիգինալից 2017-10-24-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Эрцгебирге VS. Санкт-Паули 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013-12-06. Արխիվացված է օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Бохум VS. Гройтер 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014-08-02. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Грегорич перешел из «Бохума» в «Гамбург»» (ռուսերեն). sports.ru. 2015-07-23. Արխիվացված է օրիգինալից 2017-10-24-ին. Վերցված է 2017-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Бавария VS. Гамбург 5:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-02. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Ингольштадт 04 VS. Гамбург 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-09-22. Արխիվացված է օրիգինալից 2015-11-15-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. ««Аугсбург» приобрел хавбека «Гамбурга» Грегорича и второго бомбардира ЧМ-2017 (U-20) Кордову» (ռուսերեն). sports.ru. 2017-07-05. Արխիվացված է օրիգինալից 2017-10-24-ին. Վերցված է 2017-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Аугсбург VS. Гамбург 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-09-19. Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին. Վերցված է 2017-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Михаэль Грегорич на правах аренды перешел в «Шальке»» (գերմաներեն). schalke04.de. 2019-12-23. Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2020-05-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Грузия VS. Австрия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016-09-05. Արխիվացված է օրիգինալից 2020-10-15-ին. Վերցված է 2016-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Люксембург VS. Австрия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018-03-27. Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին. Վերցված է 2018-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Գրեգորիչ» հոդվածին։