Մարկ Յանկո
Մարկ Յանկո (գերմ.՝ Marc Janko, հունիսի 25, 1983[2][3][4], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Բազել» ակումբի[5] և Ավստրիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1983 (41 տարեկան)[1] | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 196 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 93 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բազել | ||||||||||||||||||||||||||
Համար | 28 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարկոն ավստրիացի նիզականետորդուհի Էվա Յանկոյի որդին է, ով 1968 թվականի օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։
Ակումբային կարիերա
խմբագրելՄարկ Յանկոն իր կարիերան սկսել է Ներքին Ավստրիայի Մյոդլինգ քաղաքի «Ադմիրա Վաքեր Մյոդլինգ» ակումբում։ Մի քանի հաջող մրցաշրջաններից հետո Յանկոն «Ադմիրայից» տեղափոխվեց Զալցբուրգի «Ռեդ Բուլլ» ակումբ՝ 2004-2005 մրցաշրջանի ավարտին դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը և 11 խաղում խփելով 10 գոլ։
2008-2009 մրցաշրջանը Յանկոն սկսեց բարեհաջող, նա առաջին երկու խաղերում խփեց 5 գոլ։ Նոյեմբերի 16-ին Յանկոն հաղթահարեց ակումբի մեկ մրցաշրջանում իր արդյունավետությունը՝ մրցաշրջանի կեսին խփելով 25 գոլ։ Նա անցավ 1990-1991 մրցաշրջանի ժամանակ Օլիվեր Բիրհոֆի սահմանած արդյունքը՝ 23 գոլ մրցաշրջանի կեսին։ Յանկոն շարունակում էր խփել, «Ալտաչի» դարպասին նա հեղինակեց պոկեր (4 գոլ)։ 2008 թվականի դեկտեմբերի 6-ին, 20 խաղում խփելով 30 գոլ, նա հաղթահարեց Թոնի Պալիստորի ռեկորդը։ Այդ մրցաշրջանում նա դարձավ 5 հեթ-թրիկի հեղինակ, մեկ պոկերի հեղինակ «Ալտախի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում («Զալցբուրգը» մինչև ընդմիջումը պարտվում էր 0-3 հաշվով, Յանկոյի գոլերի միջոցով հաղթեցին 4-3)։ Ընդհանուր առմամբ Յանկոն «Ռեդ Բուլի» կազմում անցկացրած 34 խաղում խփեց 39 գոլ։ Դրա շնորհիվ թիմը առաջնությունում տարավ հաղթանակ։
2009 թվականի հունվարի 30-ին Յանկոն «Ռեդ Բուլլի» հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված էր մինչև 2013 թվականի հունիսը։
2010 թվականի հունիսի 22-ին Յանկոն պայմանագիր կնքեց նիդերլանդական «Տվենտեի» հետ։ Տրանֆերի արժեքը կազմեց 7 միլիոն եվրո[6]։ Հոլանդիայի չեմպիոնի և 26-ամյա ֆուտբոլիստի միջև ՈՒԵՖԱ-ի հաղորդմամբ պայմանագիրը կնքվեց չորս տարով։
2012 թվականի հունվարի 30-ին Յանկոն «Պորտուի» հետ կնքեց 3.5 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3 միլիոն եվրո[7][8]։
2012 թվականի օգոստոսի 28-ին Յանկոն «Տրաբզոնսպորի» հետ մինչև 2013-2014 մրցաշրջանի ավարտը կնքեց անհաջող պայմանագիր (տրանսֆերի արժեքը 2.34 միլիոն եվրո), ինչի պատճառով 29-ամյա խաղացողը կարող էր ավարտել կարիերան[9]։ 2013 թվականի փետրվարին, «Ֆեներբահչեից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Մարկ Յանկոն արձակվեց թիմի խաղերից և մարզումներից[10]։ Ավստրիայի հավաքականի մարզիչ Մարսել Կոլերը այդ շրջանում աջակցեց ֆուտբոլիստին՝ նրան հաճախ հրավիրելով հավաքական, որի կազմում նա կարողանում էր ամբողջապես մարզվել և խաղալ։
2014 թվականի հուլիսի 31-ին «Տրաբզոնսպորի» հետ պայմանագրի ավարտին Մարկ Յանկոն ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվեց ավստրալիական «Սիդնեյ»[11]։ Նոր ակումբում նա սկսեց նորից շատ խփել, 2014-15 մրցաշրջանի ավարտին դառնալով Ավստրալիայի առաջնության լավագույն ռմբարկու։
2015 թվականի հունիսի 25-ին Յանկոն շվեյցացրական «Բազելի» հետ «1+1» ծրագրով պայմանագիր կնքեց։
Միջազգային կարիերա
խմբագրել2006 թվականի մայիսի 23-ին Մարկ Յանկոն Խորվաթիայի դեմ խաղում առաջնախաղն անցկացրեց Ավստրիայի հավաքականում։ 2008 թվականին նա հայտնվեց Եվրո 2008-ին Ավստրիայի հավաքականի ընդլայնված կազմում, բայց մարզիչ Յոզեֆ Հիկերսբերգը նրան չընդգրկեց հիմնական ցուցակում։ Եվրոպայի առաջնությունից հետո Յանկոն վերադարձավ հավաքական, բայց արդեն Քարել Բրյունկերի ղեկաբարությամբ։ Ընկերական խաղում նա հավաքականում խփեց իր առաջին գոլը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլում նա կարողացավ գրավել Ֆրանսիայի և Սերբիայի հավաքականների դարպասները։ 2009 թվականի օգոստոսի 12-ին Կամերունի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտում հայտնվեց Ավստրիայի հավաքականի ավագի թևկապով։
Յանկոն երկրպագուներին հայտնի դարձավ Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Անգլիայի դարպասին խփած երկու գոլերից հետո։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել«Ռեդ Բուլլ Զալցբուրգ»
- Ավստրիայի չեմպիոն՝ 2006-2007, 2008-2009, 2009-2010
«Տվենտե»
«Պորտու»
- Պորտուգալիայի չեմպիոն՝ 2011-2012
«Բազել»
- Շվեյցարիայի չեմպիոն՝ 2015-2016
Անձնական
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Record #135508908
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Der FCB verpflichtet Marc Janko» (գերմաներեն). fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 25.6.2015-ին.
- ↑ FC Twente heeft spits Janko binnen. Nu.nl (15 June 2010).
- ↑ 7,0 7,1 «Official: Porto sign striker Marc Janko from Twente». Goal.com. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Why Marc Janko is not the answer to Porto's goalscoring problems». Goal.com. 2012 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «FC Porto gibt Marc Janko an Trabzonspor ab». Krone (German). 2012 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «EXCLUSIVE: Celts can snatch Janko for nothing». The Express. 2014 թ․ մայիսի 1. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Mark Janko to be announced as Sydney FC's marquee signing». Fairfax. 2014 թ․ հուլիսի 31.
- ↑ «IFFHS — The World's best top division goal scorer». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի պաշտոնական կայքը (գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Եվրոպայի լավագույն ռմբարկուն. ո՞վ է նա։ (հոդված football.ua) կայքում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Յանկո» հոդվածին։ |