Մոհամմադ Ռեզա Ռահիմի

Իրանի քաղաքական գործիչ և գործարար

Մոհամմադ Ռեզա Ռահիմի (պարս.՝ محمدرضا رحيمی, հունվարի 11, 1949), իրանցի քաղաքական գործիչ, որը եղել է Իրանի 5-րդ առաջին փոխնախագահը 2009 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 3: Նա նախկինում եղել է Քուրդիստանի նահանգապետ և Իրանի խորհրդարանի փոխնախագահ:

2015 թվականի փետրվարի 15-ին Ռահիմին դատապարտվել է կոռուպցիայի համար և ներկայումս գտնվում է Էվին բանտում: Ենթադրաբար նա եղել է «Ֆաթեմի շրջանի» ղեկավարը:

Վաղ կյանք և կրթություն

Ռահիմին ծնվել է 1949 թվականի հունվարի 11-ին Իրանի Քուրդիստան նահանգի Սերիշաբադ քաղաքում՝ շիա քրդերի ընտանիքում[1][2]: Նա իրավաբանական կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում[2]: Պնդում կա, թե Ռահիմին նաև ասպիրատուրա է ավարտել Օքսֆորդի համալսարանում, սակայն համալսարանում նրա անվան մասին գրառում առկա չէ, և այս պնդումը մեծապես վիճարկվել է իրանական բազմաթիվ աղբյուրների կողմից[3]: Ռահիմին համարվում է Ահմադինեժադի վարչակազմի երկրորդ բարձրաստիճան անդամը, որը ստել է Օքսֆորդի համալսարանում ասպիրանտուրա սովորելու մասին. առաջինը եղել է Ալի Քորդան: Նա նաև պնդել է, որ ասպիրանտուրա է ավարտել Բելֆորդի համալսարանում՝ այն նկարագրելով որպես «առցանց հասանելի հարյուրավոր դիպլոմային գործարաններից մեկը»[4]: Ալեֆը՝ Ահմադ Թավակոլիին պատկանող իրանական կայքը, հրապարակել է փաստաթղթեր, որոնք իբրև թե ցույց են տալիս Ռահիմի ստեղծած կեղծ փաստաթղթերը[3]:

Կարիերա

Ռահիմին որպես դատախազ է աշխատել Ղորվեում և Սանանդաջում[2]: Նա ղեկավարել է նաև Սանանդաջի քաղաքային խորհուրդը[2]: Այս ժամանակաշրջանում նաև իրավագիտություն է դասավանդել Թեհրանի Ազատ համալսարանում և կարճ ժամանակով եղել է նաև դեկան[2]:

Ռահիմին 1980 թվականի օրենսդիր ընտրություններում ընտրվել է Իրանի խորհրդարանի անդամ է իր հայրենի Քուրդիստան նահանգից՝ որպես Իսլամական հանրապետական կուսակցության անդամ: Նա խորհրդարանի անդամ է եղել մինչև 1992 թվականը, որից հետո հրաժարական է տվել: Պատգամավորության ժամանակ նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել՝ որպես արվեստի հանձնաժողովի ղեկավար և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ: Այնուհետև 1993 թվականի օգոստոսին նա նշանակվել է Քուրդիստանի նահանգի ղեկավար այն ժամանակվա նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի կողմից և այս պաշտոնում մնացել է մինչև 1997 թվականի օգոստոս, երբ նոր նախագահ է ընտրվել Մոհամմադ Խաթամին և սկսել նոր նահանգապետերի նշանակել[1]: Ռահիմին չի եղել Խաթամիի նահանգապետերի ցուցակում: Հենց իր նահանգապետության ժամանակ էլ նա առաջին անգամ հանդիպել է Մահմուդ Ահմադինեժադին[5]: 2008 թվականին Ահմադինեժադը Ռահիմիին նշանակել է իրավական և խորհրդարանական հարցերում իր փոխնախագահ: 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Մահմուդ Ահմադինեժադի հռչակագրով նա նշանակվել է Իրանի 5-րդ առաջին փոխնախագահ՝ հաջորդելով Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին:

Նա եղել է Իրանի գործող նախագահը 2011 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 1-ը, երբ Ահմադինեժադը բոյկոտել է իր պաշտոնական գործառույթները: Նա առաջադրել է իր թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը 2013 թվականի մայիսին: Ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակով ավարտվել է նրա առաջին փոխնախագահությունը:

Կոռուպցիոն մեղադրանքներ

Իրանի խորհրդարանի առնվազն երկու անդամների պնդումներով Ռահիմին եղել է Ֆաթեմիի շրջան անվամբ հայտնի կոռուպցիոն խմբի ղեկավարը[1]: Շրջանի գրասենյակը գտնվել է Թեհրանի Ֆաթեմի փողոցում: Նադերան՝ խորհրդարանի անդամ, որը մոտ է եղել Ահմադ Թավաքոլիին, քննադատել է դատական համակարգը նրան չձերբակալելու համար[6]: Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Մոտահարին դիմել է Ահմադինեժադին, որպեսզի վերջինս այդ հարցում համագործակցի դատական համակարգի հետ և այս մեղադրանքները անվանել է լուրջ[7]:

2015 թվականի հունվարին Իրանի դատական իշխանությունը հայտարարել է, որ Ռահիմին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և 1 միլիոն դոլար տուգանքի[8]:

Մեղադրական ակտ

2014 թվականի սեպտեմբերի 1-ին դեռևս անհայտ մեղադրանքներով Ռահիմին դատապարտել է ազատազրկման և տուգանվել է[9]: Դատավճիռը պետք է վերջնականացվեր Վերաքննիչ դատարանի կողմից նախքան մեղադրական եզրակացության մանրամասների բացահայտումը[10]: 2015 թվականի հունվարի 21-ին Իրանի Գերագույն դատարանը Ռահիմիին դատապարտել է 5 տարի և 91 օրվա ազատազրկման և տուգանել է 10 միլիարդ ռիալ: Ռահիմին նաև պետք է վճարեր 28.5 միլիարդ ռիալի համարժեք փոխհատուցում[11]:

Հրեաների և ապօրինի թմրամիջոցների մասին հայտարարություններ

2012 թվականի հունիսի 26-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի հետ միասին Թեհրանում անցկացվող թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային համաժողովի ժամանակ Ռահիմին հակասեմական ելույթ է ունեցել և մեղադրել է Թալմուդին ապօրինի թմրամիջոցների տարածման մեջ: Ռահիմին հայտարարել է, որ Թալմուդը սովորեցնում է, թե «ինչպես ոչնչացնել ոչ հրեաներին՝ պաշտպանելու հրեա մոր արգանդում եղած սաղմը» և որ «սիոնիստները» վերահսկում են ապօրինի թմրամիջոցների առևտուրը: Նա հայտարարել է, որ իր «ապացույցն» այն է, որ «չկա գեթ մեկ սիոնիստ, որը թմրամոլ լինի»: New York Times-ը, որը լուսաբանել է համաժողովը, մեջբերել է Ռահիմիին, որն ասել է, թե սիոնիստները հրամայել են գինեկոլոգներին սպանել սևամորթ երեխաներին, և որ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը հրեաներն են սկսել, չնայած նրանցից ոչ ոք հեղափոխության ժամանակ չի սպանվել[12][13][14][15][16]: Ռահիմի հայտարարությունները, որոնք հայտնվել են նախագահական պաշտոնական կայքում, հեռարձակվել են նաև Fars News Agency-ի կողմից[17]:

Արձագանքներ

Ռահիմիի դիտողությունները միջազգային հանրության կողմից ենթարկվել են խիստ քննադատության:

Ռաբբի Աբրահամ Կուպերը՝ Սայմոն Վիզենտալ կենտրոնի դեկանի տեղակալը, հայտարարել է. «Ահա ևս մեկ օրինակ, որ հակասեմականությունը Թեհրանում մոլլայապետության հիմնասյուներից է... այն ժամանակ, երբ ազգերը պետք է մի կողմ թողնեն իրենց տարբերությունները՝ պայքարելու ապօրինի թմրամիջոցների դեմ, իրանական կառավարությունը շարունակում է զրպարտել հրեա ժողովրդին և նրա կրոնական ավանդույթները, իսկ հրեա ժողովրդին դեմոնիզացնելու և հրեական պետության կողմնակիցներին դեհումանիզացնելու գործընթացը նրանց շարունակական արշավի մաս են կազմում»[18]: Հակազրպարտության լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարել է. «Բոլոր նրանց համար, որոնք կարծում էին, թե հակասեմականությունը մնացել է անցյալում, սա իհարկե պարզ է դարձնում, որ այն կրկին կենսունակ է: Այն ավելի կործանարար և վտանգավոր դարձնողը այն փաստն է, որ այն [հակասեմականությունը] գալիս է պետության ղեկավարից, որը երդվել է ոչնչացնել հրեական պետությունը և ջանքեր է գործադրում ձեռք բերել միջոցներ այն իրականացնելու համար»[13][19]:

Ջոն Բրեյդը՝ Կանադայի արտաքին գործերի նախարարը, դատապարտել է Ռահիմիի հայտարարությունները՝ նշելով. «ՄԱԿ-ի ֆորումների օգտագործումը Իրանի կողմից Իսրայելին և ամբողջ աշխարհի հրեա ժողովրդին վիրավորելու համար անընդունելի է: Կանադան հուսով է, որ միջազհային հանրությունը կմիանա մեզ՝ ընդդեմ խոսելու և հերքելու այսպիսի ծիծաղել և հակասեմական պնդումները»[17]:

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը, որը 6 համաշխարհային տերությունների անունից ղեկավարել է Իրանի հետ միջուկային բանակցությունները, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքը «խիստ անհանգստացած է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմիի կողմից արված ռասիստական և հակասեմական հայտարարությունների պատճառով: Նման հայտարարությունները անընդունելի են և չի կարելի հանդուրժել»[14]: Իտալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիո Թերզին ևս դատապարտել է Ռահիմիի հայտարարությունները՝ կոչելով դրանք «անհանգստացնող և բացարձակապես անընդունելի»[20]: Բրիտանիայի՝ Մերձավոր Արևելքի համար պատասխանատու արտաքին գործերի նախարար Ալիստեիր Բըրթը հայտարարել է. «Մենք կտրականապես դատապարտում ենք Իրանի փոխնախագահ Ռահիմիի կողմից Թալմուդի և հրեական հավատքի վերաբերյալ արված անհիմն մեկնաբանությունները՝ արված այս շաբաթ Թեհրանում ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառման ժամանակ: Բոլոր դեպքերում ռասիզմը և հակասեմականությունը անընդունելի են, այն էլ՝ ՄԱԿ-ի հովանավորությամբ իրականացվող միջոցառման ժամանակ: Մենք կոչ ենք անում Իրանին ուղղել այս սկանդալային հայտարարությունը և ապահովել, որպեսզի հետագայում Իրանի պաշտոնյաները հարգեն միջազգային նորմերը և ստանդարտները»[21][22]:

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի (գտնվում է Վիեննայում) փոխխոսնակ Ալուն Ջոնսը ավելի ուշ հայտարարել է, որ Թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակը մասնակցել է Թեհրանի համաժողովին, ինչպես նաև երեքշաբթի օրը ամբողջ աշխարհում տեղի ունեցող մյուս կապակցված միջոցառումներին, սակայն չի պատկերացրել, որ Իրանի հյուրընկալն այդպիսի բան կարող է ասել[14]:

Անդամակցություն

Ենթադրաբար Ռահիմին հավատարմություն է «հայտնել» Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, երբ ծառայել է նրա վարչակազմում, չնայած այն հանգամանքին, որ նա հետագայում դարձել է Ռաֆսանջանիի «բացահայտ թշնամին»[23]:

Բրանդեիս համալսարանի պրոֆեսոր Նաղմեհ Սոհրաբին Ռահիմին դասում է «նոր գվարդիայի» պահպանողականների շարքին, որոնք հիմնական քաղաքական ասպարեզ են եկել 2005 թվականին։ Այս խմբակցության նշանավոր դեմքերի շարքում նա թվել է Մահմուդ Ահմադինեժադին, Մոջթաբա Սամարեհ Հաշեմիին և Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին[24]: Նա եղել է պահպանողական խմբակցությունների տարբեր սպեկտրի 15 գործիչներից կազմված հանձնաժողովի անդամ, որը նախատեսում էր 2008 թվականի ընտրությունների ժամանակ ստեղծել Սկզբունքների միացյալ ճակատը[25]։ 2010 թվականի նոյեմբերին Ռահիմին եղել է 30 գործիչների թվում, որոնք հրավիրվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների պահպանողականների համանման հանդիպմանը, թեև Ռահիմին չի մասնակցել դրան[26]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Mohammad Reza Rahimi». IRD. 27 August 2012. Վերցված է 17 February 2013-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alfoneh, Ali (May 2008). «Ahmadinejad versus the Technocrats» (PDF). Middle East Outlook. 4: 1–9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 November 2013-ին. Վերցված է 18 February 2013-ին.
  3. 3,0 3,1 الف – رحيمی معاون اول احمدی‌نژاد شد Արխիվացված 16 Ապրիլ 2011 Wayback Machine Alef
  4. «I-Team 10 Investigation: Diploma mills». WHEC-TV. 2005. Արխիվացված է օրիգինալից 26 April 2006-ին. Վերցված է 13 March 2007-ին.
  5. Farokhnia, Hamid (11 January 2011). «A Vice President Like No Other». PBS. Վերցված է 10 February 2013-ին.
  6. «انتقاد نادران از عدم دستگیری رحیمی». الف (պարսկերեն). 6 April 2010. Վերցված է 28 January 2015-ին.
  7. «مطهری: اتهامات رحیمی جدی است/ احمدی نژاد همکاری کند». الف (պարսկերեն). 8 April 2010. Վերցված է 28 January 2015-ին.
  8. Erdbrink, Thomas (22 January 2015). «Former Iranian Official Gets Jail and $1 Million Fine in Corruption Case». The New York Times. Վերցված է 28 January 2015-ին.
  9. «Former Iranian Vice President Reza Rahimi convicted of 'corruption'». Today's Zaman. Feza Gazetecilik A.Ş. 1 September 2014. Արխիվացված է օրիգինալից 1 September 2014-ին. Վերցված է 1 September 2014-ին.
  10. «Iran convicts Ahmadinejad's vice president». Al Jazeera. 1 September 2014. Վերցված է 1 September 2014-ին.
  11. «Iran vice president under Ahmadinejad gets five years». Yahoo News. 21 January 2015.
  12. «Iran's Vice President Makes Anti-Semitic Speech at Forum». The New York Times. 27 July 2012. էջ A5. Վերցված է 27 June 2012-ին.
  13. 13,0 13,1 Iranian VP blames ‘Zionists’ for illicilt drug trade Արխիվացված 28 Հունիս 2012 Wayback Machine, Jewish Telegraphic Agency (JTA), 27 June 2012.
  14. 14,0 14,1 14,2 Israel accuses Iran of anti-Semitism after drug speech by Dan Williams, Reuters, 27 June 2012.
  15. VP Blames Zionists, Talmud for Growing Drug Trade in World Արխիվացված 6 Հունվար 2013 Wayback Machine, Fars News Agency, 26 June 2012 (News number: 9103083782).
  16. Iranian VP: Zionists, Talmud behind the international illicit drug trade by Natasha Mozgovaya, Haaretz, 27 June 2012.
  17. 17,0 17,1 Top Iranian official’s anti-Semitic remarks draw condemnation from Canada by Paul Koring, The Globe and Mail, 29 June 2012.
  18. Tehran's Newest Anti-Semitic Rant: Zionists and The Talmud Use Global Drug Trafficking to Destroy Non-Jews, Simon Wiesenthal Center, 26 June 2012.
  19. Alan Dershowitz: Iran Declares War Against the Jewish People Alan M. Dershowitz, Jewish Press, 28 June 2012.
  20. International officials ask Iran to refrain from anti-Semitic statements Michael Astor, The Associated Press (republished in The Gazette (Montreal)) 28 June 2012.
  21. UK condemns Iranian vice president for anti-semitic remarks, The Guardian, 28 June 2012.
  22. Iran's Vice-President Mohammad-Reza Rahimi Remarks Condemned As 'Anti-Semitic', HuffPost, 28 June 2012.
  23. Hamid Farokhnia (11 January 2011), «A Vice President Like No Other», Tehran Bureau, PBS, Վերցված է 20 August 2017-ին
  24. Naghmeh Sohrabi (July 2012), «Reading the Tea Leaves: Iranian Domestic Politics and the Presidential Election of 2013» (PDF), Middle East Brief, Brandeis University (65)
  25. «Conflicts over resuming the political life of the United Front of Principlists», Donya-e-Eqtesad (պարսկերեն), 5 May 2008, DEN-450933, Վերցված է 20 August 2017-ին – via Alef
  26. «How much did Ahmadinejad administration interfere in the elections?», KhabarOnline (պարսկերեն), 7 May 2015, 414391, Վերցված է 20 August 2017-ին
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Հասան Զոհրի
Քուրդիստանի նահանգապետ
1993–1997
Հաջորդող՝
Աբդոլլահ Ռամեզանզադե
Նախորդող՝
Մաջիդ Ջաֆարզադե
Իրավական և խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ
2008–2009
Հաջորդող՝
Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինի
Նախորդող՝
Էսֆանդիար Ռահիմ Մաշաե
Իրանի փոխնախագահ
2009–2013
Հաջորդող՝
Էսհաք Ջահանգիրի