Ղորվե (պարս.՝ قروه), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստան օսթանում (նահանգում), Ղորվե շեհրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 78 276 մարդ (2016)[1]։

Քաղաք
Ղորվե
պարս.՝ قروه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔուրդիստան
ՇահրեստանՂորվե
Բնակչություն78 276 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքghorveh.gov.ir
Ղորվե (Իրան)##
Ղորվե (Իրան)

Քաղաքը գտնվում է Քուրդիստան օսթանի հարավ-արևելքում` օսթանի վարչական կենտրոն Սանանդաջից մոտ 72 կմ արևելք, Սանանդաջը Համադանի հետ կապող թիվ 46 ավտոմայրուղու վրա։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 78 276 մարդ, որոնք կազմում էին 24 111 տնտեսություն[2]։ Ղորվեն Քուրդիստան օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Սանանդաջից, Սեքեզից, Մերիվանից և Բանեհից հետո[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 5 256[4] 37 456 51 247[5] 61 659[5] 65 842[6] 71 232[7] 78 276[2]

Բնակիչները հիմնականում քրդեր են, բնակվում են նաև իրանական ադրբեջանցիներ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Kurdistan» (անգլերեն). City Populations.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 22-ին.
  8. Mohammadirad, Masoud; Anonby, Erik; և այլք:. «Language distribution in Kordestan Province, Iran». Atlas of the languages of Iran (ALI). Geomatics and Cartographic Research Centre, Carleton University.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղորվե» հոդվածին։