Էսհաք Ջահանգիրի[1] (պարս.՝ اسحاق جهانگیری, հունվարի 10, 1957(1957-01-10), Սիրջան, Քերմանի նահանգ, Իրան), Իրանի քաղաքական գործիչ, երկրի գործող առաջին փոխնախագահը։ 1997 թվականից մինչև 2005 թվականը Ջահանգիրին եղել է արդյունաբերության և հանքերի նախարար՝ նախագահ Մոհամադ Խաթամիին առընթեր[2]։

Էսհաք Ջահանգիրի
 
Կուսակցություն՝ Executives of Construction Party?
Կրթություն՝ Shahid Bahonar University of Kerman?, Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան և Իսլամական Ազադ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 10, 1957(1957-01-10) (67 տարեկան)
Ծննդավայր Սիրջան, Քերմանի նահանգ, Իրան
Քաղաքացիություն  Իրան
Ամուսին Manijeh Jahangiri?
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Էսհաք Ջահանգիրին ծնվել է 1958 թվականի հունվարի 21-ին Քերման նահանգի Սիրջան գավառում[3]։ Ավարտել է Քերմանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ակտիվ էր հեղափոխական խմբերում, նախքան իրանական հեղափոխությունը մի անգամ վիրավորվել է շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի զորքերի կողմից[2]։ Ավելի ուշ նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Թեհրանի Ազադ Իսլամական համալսարանի գիտահետազոտական մասնաճյուղում արդյունաբերական կառավարման համար։

Գործունեություն խմբագրել

Իսլամական հեղափոխությունից հետո Ջահանգիրին սկսել է քաղաքական գործունեությունը։ 1980 թվականի հուլիսին դարձել է Քերմանի գյուղատնտեսության բաժնի պետի տեղակալ։ 1982 թվականինին դարձել է այդ բաժնի պետ, իսկ 1984 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է որպես Իրանի խորհրդարանի անդամ։ 1988 թվականին վերընտրվել է հաջորդ ընտրություններում։ 1992 թվականի սեպտեմբերի 1-ին Էսհաքը նշանակվել է Սպահանի նահանգապետ, նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին այդ պաշտոնում փոխարինել է Գուլամհոսեյն Կարբասշին։ 1997 թվականի օգոստոսի 20-ին Ջահանգիրին նախագահ Մոհամմադ Խաթամիի կողմից նշանակվել է արդյունաբերության և հանքերի նախարարի պաշտոնակատար[4]։ Նրա պորտֆելը հետագայում փոխվել է արդյունաբերության և հանքերի նախարարի[5]։ 2005 թվականին Իրանի նախագահ է դարձել Մահմուդ Ահմադինեժադը, Ջահանգիրին հեռացվել է նախարարի պաշտոնից[6]։

2008 թվականին լուրեր էին շրջանառվում, որ Ջահանգիրին կառաջադրվի խորհրդարանում, սակայն նա հերքել է այդ ենթադրությունը[7]։ 2013 թվականին եղել է նախագահական ընտրություններին մասնակցելու հավանական թեկնածու, սակայն դրել է իր թեկնածությունը Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օգտին։ 2013 թվականի հուլիսի 23-ին հաղորդագրություններ հայտնվեցին, որ Ջահանգիրին կդառնա առաջին փոխնախագահը և այդ պաշտոնում կնշանակվի Հասան Ռոհանիի երդմնակալությունից հետո[8][9]։ 2013 թվականի օգոստոսի 5-ին Հասան Ռուհանին Էսհաք Ջահանգիրիին նշանակել է առաջին փոխնախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Մոհամմադ Ռեզա Ռահիմիին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Президент Ирана Х. Рухани назначил своим заместителем реформатора Э. Джахангири. :: РосБизнесКонсалтинг». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  2. 2,0 2,1 «Cabinet Members of Iran». The Iranian Trade Association Inc. 2000 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Identification Document of Six Presidential Candidates». Tabnak (պարսկերեն). 2017 թ․ ապրիլի 21.
  4. Valinejad, Afshin. «Parliament Approves Iran Cabinet». Associated Press.
  5. «Iranian President Names New Ministers to Parliament». People Daily. 2001 թ․ հունվարի 4.
  6. «سرفصل اخبار چهارشنبه 2شهريو1384» (Iranian). The Presidency of The Islamic Republic of Iran. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Iran Reformers Struggle for Impact in Parliament». Turkish Weekly. 2008 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին.
  8. هشت نفر از اعضای کابینه روحانی نهایی شدند +اسامی Արխիվացված 2013-07-23 archive.today Iran Elect
  9. اسامی 33 نفر از اعضای کابینه دولت تدبیر و امید/ تغییرات در فهرست نهایی تا روز تحلیف ادامه دارد Արխիվացված 2013-07-29 archive.today Iran Elect
  10. Tabnak News