Մանկության թանգարան (Բոգոտա)

11:25, 18 Մայիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մանկության թանգարան (իսպ.՝ Museo de los Niños), նախկին թանգարան, որը գտնվում էր Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ 1987 թվականի օգոստոսի 29-ին հիմնադրել էր Մանկության թանգարանի հիմնադրամը՝ Բելիսարիո Բետանկուրայի ղեկավարությամբ: Հաստատության գործունեությունն ուղղված էր երեխաներին գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և արվեստի նվաճումներին ծանոթացնելուն: Թանգարանը զբաղեցնում էր քաղաքի կենտրոնում գտնվող 8000 մ² տարածք ունեցող շինությունը, որտեղ տեղակայված էին ավելի քան 23 տարբեր մոդուլներ և հարյուրավոր անհատական ցուցանմուշներ: Հաստատությունը տարեկան սպասարկում էր մոտ 150,000 այցելու, նրանց 69% -ը մինչև 11 տարեկան երեխաներ էին, որոնք մասնակցում էին «Սովորիր խաղալով» ծրագրին: 2017 թվականին հիմնանորոգման անհրաժեշտության պատճառով քաղաքապետարանը որոշել է փակել թանգարանը[1][2]։ Ավելի ուշ այն վերածվել է երեխաների համար նախատեսված այգու, որի գլխավոր տեսարժան վայրերն են ցատկող տնակները, հեծանվային զբոսանքները և մրցարշավային ուղիները[3]։ Էքսկուրսիաներից բացի, Մանկության թանգարանն անցկացրել է վարպետության դասեր, արձակուրդների ընթացքում երեխաների համար հատուկ ծրագրեր և դպրոցների համար կազմակերպչական միջոցառումներ[4]։

Մանկության թանգարան
Տեսակմանկական թանգարան
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունԲոգոտա
Հիմնադրվել էօգոստոսի 29, 1987
Քարտեզ
Քարտեզ

Իր տասնհինգամյակին թանգարանը կոլումբիացի հայտնի երիտասարդ նկարիչներին հրավիրել է շենքի պատերը նկարազարդելու։ Արդյունքում ստեղծվել է 42 որմնանկարների հավաքածու, որոնք դարձել են Բոգոտայի տեսարժան վայրերից[5]։ Թանգարանի մեկ այլ շատ կարևոր ծրագիր էր «Համակարգչային ակումբը», որը միջազգային ծրագիր էր, որին աջակցում էին Intel կորպորացիան և Բոստոնի Գիտության թանգարանը: Ծրագիրը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին սովորեցնում էր համակարգչային անիմացիայի, գրաֆիկական դիզայնի, ֆայլերի ստեղծման և խմբագրման հմտություններ՝ հասարակության մեջ թվային գրագիտության բացը հաղթահարելու համար: Ռոբոտաշինության ներդրումը նույնպես այս ծրագրի մի մասն էր:

Երեխաներին օդագնացության հիմունքները սովորեցնելու համար թանգարանի արտաքին այգիներում կար իսկական Բոինգ 720 ինքնաթիռ՝ առանց վառելիքի, էլեկտրականության և շարժիչների: Ինքնաթիռը թանգարանին էր նվիրել 1980-ականների կեսերին Կոլումբիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Avianca-ն[4][5]։ Թանգարանն ուներ նաև մի սենյակ, որտեղ պատկերված էին քաղաքի ճանապարհները, որպեսզի երեխաներին սովորեցնեն ճանապարհային նշաններ և վարքագիծ փողոցներում մեքենա վարելիս կամ քայլելիս:

Ծանոթագրություններ

  1. Cindy Castiblanco Herrera. «El Museo de los Niños será un megaparque con juegos de lujo». www.bogota.gov.co (իսպաներեն). Bogotá. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «¿Qué viene para el Museo de los Niños en Bogotá?». www.museoscolombianos.gov.co (իսպաներեն). Museos Colombianos. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «El parque temático que abrieron en donde estaba el Museo de los Niños». www.eltiempo.com (իսպաներեն). El Tiempo. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 David Rodríguez. «El último recorrido que realizaron los exguías del Museo de los Niños». www.eltiempo.com (իսպաներեն). El Tiempo. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Cindy Castiblanco Herrera. «Museo de los Niños». www.viajandox.com.co (իսպաներեն). Viajandox. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկության թանգարան (Բոգոտա)» հոդվածին։