Յան Կոցյան (չեխ․՝ Ján Kocian,մարտի 13, 1958(1958-03-13)[1][2], Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Յան Կոցյան
Քաղաքացիությունը  Սլովակիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1958(1958-03-13)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր Zlaté Moravce, Nitra Region, Սլովակիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

Կարիերայի մեծ մասն անցկացրել է Չեխոսլովակիայի առաջնությունում Բանսկա Բիստրիցայի «Դուկլուի» կազմում։ Կարիերայի ավարտին Կոցյանին հաջողվել է տեղափոխվել Գերմանիա, որտեղ նա 5 մրցաշրջան է անցկացրել, որոնցից 3-ը Բունդեսլիգայում, մնացածը՝ «Սանկտ Պաուլիում»։ 1990 թվականին պաշտպանը Չեխոսլովակիայում ճանաչվել է Տարվա խաղացող[3]։

Միջազգային կարիերա

Իր կարիերայի ընթացքում Յան Կոցյանը բազմիցս հրավիրվել է Չեխոսլովակիայի հավաքական։ 1990 թվականին պաշտպանն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությունին մասնակցելու համար։ Մունդիալում ֆուտբոլիստը երեք հանդիպում է անցկացրել ԱՄՆ[4], Ավստրիայի[5], և Կոստա Ռիկայի հավաքականների դեմ[6]։ Մրցաշարում Չեխոսլովակիան հասել է 1/4 եզրափակիչ։ Հավաքականի կազմում Յան Կոցյանը 26 հանդիպում է անցկացրել։

Մարզչի կարիերա

Ավարտելով խաղը՝ Կոցյանն ընդգրկվել է Սլովակիայի հավաքականի մարզչական շտաբում։ Երկու տարի անց սկսել է ինքնուրույն կարիերա։ 1998 թվականին սլովակը չեխական «Դրնովիցե» ակումբը դուրս է բերել երկրի գավաթի եզրափակիչ։ Ապա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մի քանի տարի որպես օգնական աշխատել է Բունդեսլիգայի «Քյոլն» ու «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ) ակումբներում։ Այնուհետև սլովակն ինքնուրույն աշխատել է ցածր լիգաների կոլեկտիվների հետ։ 2006 թվականին Սլովակիայի հավաքականի ղեկին Դուշան Գալիսին փոխարինել է Յան Կոցյանը։ Սակայն նրան չի հաջողվել թիմին դուրս բերել Եվրո-2008, ինչից հետո լքել է պաշտոնը[7]։ Որոշ ժամանակ մասնագետն աշխատել է Չինաստանում և Լեհաստանում։ Կոցյանը 2018 թվականի հոկտեմբերին գլխավորել Է Եմենի հավաքականը[8]։

Ձեռքբերումներ

Ակումբային
  • Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1990
Մարզչական
  • Չեխիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 1997/1998

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Кубок Азии — 2019. Группа D. Сборная Йемена. Счастье за горами». Արխիվացված է օրիգինալից 2019-01-11-ին. Վերցված է 2019-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 10.06.1990 США-Чехословакия — 1:5 (протокол) Արխիվացված է Հունվար 11, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  5. 15.06.1990 Австрия-Чехословакия — 0:1 (протокол) Արխիվացված է Հուլիս 1, 2020 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  6. 23.06.1990 Чехословакия-Коста-Рика — 4:1 (протокол) Արխիվացված է Հունվար 11, 2019 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  7. «Главный тренер сборной Словакии покинул свой пост». Արխիվացված է օրիգինալից 2019-01-11-ին. Վերցված է 2019-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «السلوفاكي جان كوسيان مدرباً للمنتخب الوطني الأول». www.yemenfa.com (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-10-28-ին. Վերցված է 2018-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կոցյան» հոդվածին։