Նիլուֆար Ռահմանի (պարս.՝ نیلوفر رحمانی,1992, Աֆղանստան), Աֆղանստանի պատմության մեջ առաջին ռազմաօդային ուժերի կին օդաչուն, «International Women of Courage Award 2015»-ի մրցանակակիր[1]:

Նիլուֆար Ռահմանի
Դիմանկար
Ծնվել է1992
ԾննդավայրԱֆղանստան
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
 Niloofar Rahmani Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել Է Քաբուլում 1992 թվականին։ Ազգությամբ տաջիկ է[2]: 1990-ականների վերջին նրա ընտանիքը թալիբներից փախել է Պակիստան։ 2001 թվականին թալիբանի անկումից հետո նրանք վերադարձել են Աֆղանստան։ Մանկուց աղջիկը երազում էր օդաչու դառնալ և անգլերեն էր սովորում, որպեսզի թռիչքային դպրոց հաճախելու հնարավորություն ունենա:

2010 թվականին ընդունվել է սովորելու որպես աֆղանական ռազմաօդային ուժերի օդաչու, 2012 թվականի հուլիսին ավարտել է ուսումը կրտսեր լեյտենանտի կոչումով[1]։ Նրա առաջին ինքնուրույն թռիչքը տեղի է ունեցել «Cessna 182» թեթև ինքնաթիռով։ Ցանկանալով թռչել ավելի մեծ ինքնաթիռներով՝ Նիլուֆարը ընդունվել է բարձրագույն թռիչքային դպրոց և շուտով թռել է «C-208» ռազմական բեռնատար ինքնաթիռով։ Կանանց ավանդաբար արգելված է տեղափոխել սպանված կամ վիրավոր զինվորներին, սակայն Ռահմանին մի անգամ առաքելություններից մեկում խախտել է հրամանը։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո նա իր գործողությունների մասին հայտնել է վերադասներին, որոնք նրա նկատմամբ ոչ մի տույժ չեն կիրառել։

Երբ Նիլուֆար Ռահմանիի ձեռքբերումները հայտնի են դարձել, նա և իր ընտանիքը սկսել են սպառնալիքներ ստանալ թալիբներից, որոնք հավանություն չէին տալիս նրա հաջողություններին և կարիերայի ընտրությանը: Ընտանիքը ստիպված էր մի քանի անգամ տեղափոխվել, բայց Ռահմանը վճռական էր և ձգտում էր թռչել մեծ «C-130» ինքնաթիռով, ինչպես նաև դառնալ հրահանգիչ՝ ոգեշնչելու և կրթելու Աֆղանստանի այլ կանանց: 2015 թվականին նա սկսել է «C-130a» ուսուցումը ԱՄՆ ռազմաօդային ուժերում, իսկ 2016 թվականի դեկտեմբերին ավարտել է ծրագիրը, որից հետո նա Միացյալ Նահանգներում ապաստանի դիմում է ներկայացրել: Ի վերջո, Նիլուֆարը հույս ուներ դառնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական օդաչու[3][4]։

2018 թվականի ապրիլին ամերիկացի միջազգային փաստաբան Քիմբերլի Մոթլիի օգնությամբ նա ապաստան է ստացել ԱՄՆ-ում[5]։ Նա քրոջ հետ, որն աշխատում է որպես թարգմանիչ պարսկերեն, աֆղանա-պարսկերեն և անգլերեն լեզուների միջև, ապրում է Ֆլորիդա նահանգում[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Biographies of 2015 Award Winners». U.S. State Department. 2015-03. Արխիվացված է օրիգինալից 2018-06-21-ին. Վերցված է 2015-03-10-ին.
  2. Rahmani, Niloofar Open Skies: My Life as Afghanistan's First Female Pilot. — Chicago Review Press, 2021. — ISBN 9781641603379
  3. Ernesto Londoño (2016-12-23). «A Female Afghan Pilot Soars and Gives Up». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018-08-15-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Andrew Watkins (2016-12-29). «Duty or Desertion in Afghanistan». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2018-11-26-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. March, Stephanie (2018-05-01). «Former Afghan Air Force pilot Niloofar Rahmani granted asylum in the United States». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2018-09-14-ին. Վերցված է 2018-05-01-ին.
  6. Rajagopalan, Megha (2019-12-14). «The "Badass" Afghan Pilot Who Went Massively Viral Is Now Living In Exile. She Just Wants To Be Able To Fly Again». BuzzFeed News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-12-14-ին. Վերցված է 2019-12-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլուֆար Ռահմանի» հոդվածին։