Լավա տորթ

18:01, 25 Հուլիսի 2024 տարբերակ, 23artashes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հալած շոկոլադե թխվածք, ֆրանսիական աղանդեր՝ կազմված հեղուկ շոկոլադե միջուկով շոկոլադե թխվածքից: Անվանումը հեղուկ շոկոլադե միջուկի[1] պատվին է: Աղանդերը հայտնի է նաև կիսաեփ շոկոլադ, հոսող շոկոլադ[2], շոկոլադե լավա կամ պարզապես լավա տորթ[3]: Այն պետք չէ շփոթել շոկոլադե ֆոնտանի հետ, որի բաղադրատոմսը ներառում է քիչ քանակությամբ ալյուր, բայց մեծ քանակությամբ շոկոլադ և կարագ, հետևաբար տվյալ աղանդերը հավանելը մեծապես կախված է այն համտեսող անձի քիմքից և ճաշակից[4]:

Լավա տորթ
Ենթատեսակաղանդեր և շոկոլադե տորթ
 Chocolate lava cakes Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ֆրանսիացի շեֆ-խոհարար Միշել Բրասն ասում է, որ ստեղծել է թխվածքը 1981 թվականին՝ 2 տարի փորձերից հետո: Վերջինս ոգեշնչվել է, տեսնելով, թե ինչպես են մի խումբ մարդիկ դահուկավազքով զբաղվելուց հետո տաքանալու համար տաք շոկոլադ[5] ըմպում: Ֆրանսիացի հրուշակագործ Ժակ Տոռեսը հաստատում է, որ 1980-ականներին Ֆրանսիայում այսպիսի աղանդեր արդեն գոյություն ուներ:

Ֆրանսիացի շեֆ-խոհարար Ժան-Ժորժ Ֆոնգեղիխթեն ասում է, որ ինքն է ստեղծել ուտեստը 1987 թվականին Նյու Յորք քաղաքում: Վերջինս հիշում է, թե ինչպես էր ժամանակից շուտ գազօջախից հանել բիսկվիթը և տեսել, որ դրա կենտրոնական մասը դեռ հոսող էր և ջրիկ, բայց միաժամանակ տաք և համեղ[3]: ԱՄՆ-ում նրան են վերագրել թխվածքը հայտնի դարձնելը: Հենց այստեղ էլ 1990-ականներին թխվածքը ներառվեց բարձրակարգ ռեստորաններում դեսերտների մենյուների մեջ[3][6]:

Չնայած 2 բաղադրատոմսերի արդյունքը նույնն է, դրանք տարբերվում են մեկը մյուսից: Բրասի բաղադրատոմսը կազմված է 2 մասից. սառը գանաշ միջուկի համար՝ պատված բրնձի օսլայից խմորով և եփված հատուկ ձևամանում: Ֆոնգեղիխթենի բաղադրատոմսն ավելի պարզ է. շոկոլադե տորթի խմոր՝ պատրաստված սովորական ալյուրից, որը կարճ ժամանակում եփվում է շատ տաք գազօջախում: 2 բաղադրատոմսի արդյունքում էլ ստացվում է շոկոլադե ջրիկ միջուկ, բայց Ֆոնգեղիխթենի բազադրատոմսն ավելի հայտնի է՝ ավելի հեշտ լինելու շնորհիվ[2]:

Պատրաստման ընթացք

խմբագրել
 
Շոկոլադե լավա տորթ՝ պատված շոկոլադե սոուսով

Հալած շոկոլադե տորթերը կազմված են 5 բաղադրիչից. կարագ, ձու, շաքարավազ, շոկոլադ և ալյուր[3]: Կարագն ու շոկոլադը հալեցնում են միասին, մինչդեռ ձուն հարում են շաքարավազի հետ՝ պինդ մասսա ստանալու համար կամ էլ ձվի սպիտակուցներն առանձին հարում են այնքան մինչև ստացվի բեզե՝ ավելի թեթև արդյունք ստանալու համար: Երբեմն ավելացնում են 1 ճաշի գդալ սուրճ, որպեսզի ուժեղացնեն շոկոլադի համը: Որպես լրացուցիչ համեմունք օգտագործում են նաև վանիլի էքստրակտ, աղ և դարչին[7]:

Թխվածքը սովորաբար թխվում է առանձին չափաբաժիններով ռամեկինների կամ բրիոշի համար նախատեսված ձևամանների մեջ: Ինչևէ, կան շոկոլադե լավա թխելու բազում տարբերակներ: Թխելու համար օգտագործում են նաև սուրճի կամ թեյի գավաթներ: Ինչպես նաև, շոկոլադե լավան թխում են միկրոալիքային վառարանների մեջ:

Որպես հավելում օգտագործում են նաև պաղպաղակ, թարմ մրգեր, շոկոլադե սոուս և շաքարի փոշի: Երբեմն որպես զարդարանք օգտագործում են նաև անանուխի տերևներ:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Chocolate fondant». Արխիվացված օրիգինալից 14 April 2019-ին. Վերցված է 6 May 2014-ին.
  2. 2,0 2,1 Myhrvold, Nathan (2011). Modernist cuisine : the art and science of cooking. Chris Young, Maxime Bilet, Ryan Matthew Smith, Cooking Lab (1st ed.). Bellevue, Wash.: Cooking Lab. էջ 15. ISBN 978-0-9827610-0-7. OCLC 711381030. Արխիվացված օրիգինալից 2024-04-13-ին. Վերցված է 2022-09-21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Machlin, Sherri (23 August 2011). American Food by the Decades. ABC-CLIO. էջ 226. ISBN 978-0-313-37699-3.
  4. «Chocolate fondant». Արխիվացված է օրիգինալից 7 January 2019-ին. Վերցված է 1 January 2018-ին.
  5. «Molten chocolate - Bras Restaurant». www.bras.fr. Արխիվացված օրիգինալից 15 September 2022-ին. Վերցված է 15 September 2022-ին.
  6. Josh Chetwynd (1 May 2012). How the Hot Dog Found Its Bun: Accidental Discoveries and Unexpected Inspirations That Shape What We Eat and Drink. Lyons Press. էջեր 41–43. ISBN 978-0-7627-8529-2.
  7. «Chef John's Chocolate Lava Cake». AllRecipes.com. Արխիվացված օրիգինալից 5 April 2018-ին. Վերցված է 14 April 2018-ին.