Կայսրությունների գերեզմանատուն
Կայսրությունների գերեզմանատուն, մականուն, որը սովորաբար տրվում է Աֆղանստանին։ Այն ծագել է մի քանի պատմական դեպքերի արդյունքում, որոնց ընթացում արտաքին ուժերը Աֆղանստանում չեն կարողացել ռազմական հաջողության։ Այդ դեպքերը տեղի են ունեցել ժամանակակից շրջանում և հատկապես վերաբերվում են Խորհրդային Միության և ԱՄՆ-ի ռազմական անհաջողություններին[2][3]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Remnants_of_an_army2.jpg/272px-Remnants_of_an_army2.jpg)
Պատմական ակնարկ
Պատմականորեն հզոր տերությունները ներխուժել են Աֆղանստան՝ չկարողանալով հաստատել երկարաժամկետ իշխանություն։ Ժամանակակից շրջանում այդպիսի ներխուժումների օրինակներ են հանդիսանում Բրիտանական կայսրության առաջին, երկրորդ և երրորդ պատերազմներն ընդդեմ Աֆղանստանի (1839-1842, 1878-1880, 1919), Խորհրդային Միության ներխուժումը Աֆղանստան (1979-1989), ԱՄՆ-ի կողմից մղված աֆղանական պատերազմը (2001-2021)[4][5][6]։ Աֆղանստանը նվաճելու դժվարությունը կայանցել է այն խնդիրների հետ, որոնց հանդիպել է ներխուժող տերությունը։ Հանդիպելով այդպիսի խնդիրների, ինչպիսիք էին վտանգավոր լեռնային ռելիեֆը, անապատային պայմանները, խիստ ձմեռները, գերիլիա, ամրոցատիպ քալաթները[7], մշտական կլանային նվիրվածությունը[8]՝ տերությունները Աֆղանստանը հպատակեցնելու փորձերի ժամանակ բախվում էին միմյանց հետ կամ հանդիպում դժվարությունների հարևան պետությունների հետ փոխհարաբերություններում․ օրինակ Պակիստանի հետ հարաներությունների դժվարությունները, որտեղ հաճախ գտնվում էին աֆղան զինյալների ապաստարանները[9]։
Օգտագործում
Աֆղանստանին վերաբերող այս արտահայտությունը, ըստ երևույթին, հայտնվել է ոչ շուտ, քան Միլթոն Բիրդենի հոդվածը, որը հրապարակվել է 2001 թվականին Foreign Affairs ամսագրում[10][11]: Սակայն այդ տերմինը վերաբերում էր Միջագետքին[12]։ Մեկ այլ տեղ օգտագործվում է շատ նման մի արտահայտություն՝ «Ազգերի և կայսրությունների գերեզմանատուն», որը փոխաբերական իմաստով օգտագործվել է Եսայի մարգարեի Հին Կտակարանի գիրքը նկարագրելու համար[13]:
Մարդաբան Թոմաս Բարֆիլդը նշել է, որ Աֆղանստանի՝ որպես անպարտելի ազգի գաղափարը հենց Աֆղանստանն է օգտագործել զավթիչներին զսպելու համար[14]: 2001 թվականի հոկտեմբերին՝ Աֆղանստան ԱՄՆ-ի ներխուժման ժամանակ, «Թալիբան» շարժման հիմնադիր և առաջնորդ Մուհամմադ Օմար Մուջահիդը Միացյալ Նահանգներին սպառնացել է նույն ճակատագրով, ինչ պատահել է Բրիտանական կայսրությանը և Խորհրդային Միությանը[14]: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին Քաբուլի անկումից հետո իր հրապարակային հայտարարության մեջ օգատգործել է այս մականունը՝ որպես ապացույց այն բանի, որ ամերիկյան հետագա ռազմական ներկայությունը չի ամրապնդի Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դիրքերը թալիբների դեմ պայքարում[15]:
Քննադատություն
New York Times-ի արտասահմանյան թղթակից Ռոդ Նորդլանդը նշել է, որ «ճշմարտությունն այն է, որ ոչ մի մեծ կայսրություն չի կործանվել բացառապես Աֆղանստանի պատճառով»[16]: Միացյալ ծառայությունների հրամանատարության և շտաբների քոլեջի դասախոս Պատրիկ Փորթերը պնդումն անվանել է «կեղծ էքստրապոլյացիա ճիշտ բաներից՝ որ այնտեղ կան մարտավարական և ռազմավարական դժվարություններ»[17]։
Բրիտանական կայսրությունը չի կործանվել անգլո-աֆղանական երրորդ պատերազմից հետո[18], և Բրիտանական կայսրության փլուզումը առավել հաճախ վերագրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին[19]: Չնայած խորհրդա-աֆղանական պատերազմը Խորհրդային Միության փլուզման հիմնական գործոններից էր, Աֆղանստանում դիմադրությունը հնարավոր է եղել միայն արտաքին օգնության շնորհիվ՝ առաջին հերթին ԱՄՆ-ի[20][21]: Ավելին, հիմքեր կան ենթադրելու, որ Խորհրդային Միությունը կփլուզվեր՝ անկախ ներխուժման արդյունքներից[18][22]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Dawson, Tyler (2021-08-19). «Is Afghanistan really a 'graveyard of empires'?». National Post. Վերցված է 2021-08-24-ին.
- ↑ McCarthy, Niall (2021-07-26). «Infographic: Afghanistan: The Graveyard Of Empires». Statista Infographics. Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Bearden, Milton (2001). «Afghanistan, Graveyard of Empires». Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2015-07-15-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ McCarthy, Niall (2021-07-26). «Infographic: Afghanistan: The Graveyard Of Empires». Statista Infographics. Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Bearden, Milton (2001). «Afghanistan, Graveyard of Empires». Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2015-07-15-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Innocent, Malou; Carpenter, Ted Galen (2009-09-14). «Escaping the "Graveyard of Empires": A Strategy to Exit Afghanistan». Cato Institute. Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Pillalamarri, Akhilesh (2017-06-30). «Why Is Afghanistan the 'Graveyard of Empires'?». The Diplomat. Արխիվացված է օրիգինալից 2021-08-11-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Neild, Barry (2011-07-05). «Is Afghanistan really a 'graveyard of empires?'». CNN.com. Արխիվացված է օրիգինալից 2021-03-23-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Coll, Steve (February 4, 2004). Ghost Wars: The Secret History of the CIA, Afghanistan and Bin Laden. Penguin Press HC. ISBN 1-5942-0007-6.
- ↑ Bearden, Milton. «Afghanistan, Graveyard of Empires». Foreign Affairs (November/December 2001).
- ↑ Hainy-Khaleeli, Alexander (24 August 2021). «Why we need to stop calling Afghanistan "The Graveyard of Empires"». Ajam Media Collective.
- ↑ Burnham, Sarah Maria (1891). Struggles of the Nations; Or, The Principal Wars, Battles, Sieges, and Treaties of the World, Vol. 1. Lea and Shepard. էջ 31. Վերցված է 31 January 2022-ին.
- ↑ Gillett, Ezra Hall (1867). Ancient Cities and Empires: Their Prophetic Doom, Read in the Light of History and Modern Research. Presbyterian Publication Committee. էջ 301. Վերցված է 31 January 2022-ին.
- ↑ 14,0 14,1 Barfield, 2012
- ↑ «Read the full transcript of President Biden's remarks on Afghanistan». The New York Times. 16 August 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-08-16-ին.
- ↑ Nordland, Rod (2017-08-29). «The Empire Stopper». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Neild, Barry (2011-07-05). «Is Afghanistan really a 'graveyard of empires?'». CNN.com. Արխիվացված է օրիգինալից 2021-03-23-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ 18,0 18,1 Kühn, 2016
- ↑ Neild, Barry (2011-07-05). «Is Afghanistan really a 'graveyard of empires?'». CNN.com. Արխիվացված է օրիգինալից 2021-03-23-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Caryl, Christian (2010-07-26). «Bury the Graveyard». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2021-05-04-ին. Վերցված է 2021-08-12-ին.
- ↑ Coll, Steve (February 4, 2004). Ghost Wars: The Secret History of the CIA, Afghanistan and Bin Laden. Penguin Press HC. ISBN 1-5942-0007-6.
- ↑ Caryl, Christian (2010-07-26). «Bury the Graveyard». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2021-05-04-ին. Վերցված է 2021-08-12-ին.
Գրականություն
- Barfield, Thomas (2012). Afghanistan: A Cultural and Political History. Princeton University Press. ISBN 978-0-691-15441-1.
- Kühn, Florian P. (2016). «Afghanistan and the 'Graveyard of Empires': Blumenberg, Under-complex Analogy and Basic Myths in International Politics». Myth and Narrative in International Politics. London: Palgrave Macmillan UK: 147–172. doi:10.1057/978-1-137-53752-2_8. ISBN 978-1-137-53751-5.