Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ

Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ, Անգլիայի կողմից մղված գաղութային պատերազմ Աֆղանստանը ենթարկեցնելու նպատակով։ Համառ պայքարի արդյունքում բրիտանացիները ստանալով Քաբուլի իշխանությունների հավատարմությունը դուրս բերեցին իրենց զորքերը երկրից։

Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ
Անգլո-աֆղանական պատերազմներ
Բրիտանացիները Ղանդահարում
Թվական 18781881
Վայր Աֆղանստան
Արդյունք Բրիտանացիների հաղթանակ
Հակառակորդներ
Մեծ Բրիտանիա Բրիտանական կայսրություն
  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
  • Բրիտանական Հնդկաստան
Աֆղանստանի էմիրայություն
Հրամանատարներ
Ռոբերտս Ֆրեդերիկ Շիր Ալի, Մուհամեդ Այուբ-Խան
Կորուստներ
1850 սպանված 5000-ը վիրավոր ոչ քիչ քան 5000 մարտական կորուստ

Ինչպես և Առաջին անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ անգլիացիները ներխուժեցին Աֆղանստան, դժգոհելով վերջիններիս ռուսամետ քաղաքականությունից[1][2]։ 18781881 թթ. անգլո-հնդկական զորքերը գեներալ-մայոր Ռոբերտս Ֆրեդերիկի հրամանատարությամբ ջախջախում են աֆղաններին մի շարք բնակավայրերում, գրավում են՝ Ջալալաբադը, Ղանդահարը և Քաբուլը։ Ամիրա Շիր-Ալին պարտություն կրելով, իշխանությունը թողնում է որդուն՝ Յաղուբ-խանին և հեռանում Ռուսական տիրույթներ[3]։

1879 թ. մայիսի 26-ին նորանշանակ ամիրա՝ Յաղուբ-խանը բրիտանիացիների հետ կնքում է Գանդամակի պայմանագիրը՝ որով Բրիտանիային է հանձնում մի շարք տարածքներ, և Քաբուլ է թողնում բրիտանացի գեներալ-նահանգապետ՝ Լուի Կավանյարիին[4]։ Նույն թվականի սեպտեմբերի 3-ին Կավանյարին իր ուղեկիցների հետ սպանվում է՝ ինչը հանգեցնում է նոր ռազմական գործողությունների։ Յաղուբ-խանը հրաժարական է տալիս և անգլիացիների պաշտպանության ներքո տեղափոխվում է Հնդկաստան։ Բրիտանական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցնում Քաբուլը և Ղանդահարը, իսկ Քաբուլի բրիտանական կայազորին սպառնացող աֆղանական ապստամբությունը չեզոքացվում է Ռոբերտս Ֆրեդերիկի կողմից։

1879 թ. վերջին երկրում սկսվում է նոր ժողովրդական ապստամբություն, որին մասնակցում է շուրջ 100 հազ. մարդ։ 1880 թվականին Հերաթից Ղանդահար շարժվող Մուհամմեդ Այուբ-խանի ուժերը Մայվանդի ճակատամարտում ջախջախում են անգլիացիներին, սակայն Ղանդահարի պատերի մոտ աֆղանները պարտվում են Քաբուլից ժամանած գեներալ Ռոբերտսի ուժերին, և նահանջում են Հերաթ։ 1881 թվականին Այուբ-խանը դարձյալ ուղևորվում է Ղանդահար, սակայն դարձյալ պարտություն կրելով փախչում է Պարսկաստան։

Այդ ժամանակ 1870 թվականին ռուս գեներալ Աբրամովի մոտ Սամարղանդ փախած՝ Աբդուր-Ռահմանը հետևելով հայրենիքում ծավալված իրադարձություններին, որոշում է նոր պայքար մղել գահի համար։ 1880 թվականին հաստատվում է Աֆղանական Թուրքեստանում և հավաքում է մի շարք համախոհներ[5]։

Բրիտանական հրամանատարության խորհրդով Աբդուր-Ռահմանի հետ բանակցության է մեկնում Լեպել Գրիֆֆինը։ Բանակցության ընթացքում Աբդուր-Ռահմանը հասնում է բրիտանացիների կողմից իրեն Աֆղանստանի ամիրա հռչաակելուն։ 1880 թ. հուլիսի 22-ին Աբդուր-Ռահմանը նշանակվում է ամիրա, իսկ բրիտանացիները Աֆղանստանում նոր ղեկավարություն նշանակելուց հետո հեռանում են[6]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barfield Thomas (2010)։ Afghanistan: A Cultural and Political History։ Princeton University Press։ էջ 145։ ISBN 978-0-691-14568-6։ Վերցված է օգոստոսի 22, 2010 
  2. Posturee Bad (2002)։ Understanding Holocausts: How, Why and When They Occur։ iUniverse։ էջ 84։ ISBN 978-0-595-23838-5։ Վերցված է օգոստոսի 22, 2010 
  3. Barthorp Michael (2002) [1982]։ Afghan Wars and the North-West Frontier 1839–1947։ London: Cassell։ էջեր 66–67։ ISBN 0-304-36294-8 
  4. Wilkinson-Latham Robert (1998) [1977]։ North-West Frontier 1837–1947։ London: Osprey Publishing։ էջ 15։ ISBN 0-85045-275-9 
  5. Wilkinson-Latham Robert (1998) [1977]։ North-West Frontier 1837–1947։ London: Osprey Publishing։ էջեր 16–17։ ISBN 0-85045-275-9 
  6. Barthorp Michael (2002) [1982]։ Afghan Wars and the North-West Frontier 1839–1947։ London: Cassell։ էջեր 85–90։ ISBN 0-304-36294-8