Ուիլյամ Քեթ

ամերիկացի դերասան
15:15, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Փաշիկյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ուիլյամ Քեթ (անգլ.՝ William Theodore Katt,փետրվարի 16, 1951(1951-02-16)[1] կամ փետրվարի 15, 1950(1950-02-15)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Ուիլյամ Քեթ
Ծննդյան թիվ՝փետրվարի 16, 1951(1951-02-16)[1] (73 տարեկան) կամ փետրվարի 15, 1950(1950-02-15)[2] (74 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, երաժիշտ և կինոռեժիսոր
IMDb։ID 0001411

Կենսագրություն

Ծնվել է 1951 թվականի փետրվարի 16-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]։ 1970 թվականից նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և սերիալներում։ Նա լայն ճանաչում ձեռք բերեց Բրոդվեյում՝ խաղալով Պիպինի մյուզիքլում գլխավոր դերը, իսկ հեռուստատեսությամբ՝ խաղալով «Ամերիկյան մեծագույն հերոսը» սերիալում, որը ցուցադրվել է 1981-1983 թվականներին։ 1999 թվականին Ուիլյամ Քեթը որպես ռեժիսոր հանդես եկավ իր դեբյուտով՝ «Մաքուր փող» դրամայով, որտեղ նա խաղաց գլխավոր դերերից մեկը։

Նա ամուսնացած է եղել Դեբորա Քահանիի հետ 1979-1992 թվականներին։ Նախկին ամուսիններն ունեն երկու որդի՝ Քլեյթոնը և Էմերսոնը[4]։ 1993 թվականին նա ամուսնացել է Դանիել Հիրշի հետ։ Զույգը դուստր ունի՝ Դակոտան։ Քեթը նաև Էնդրյուի խորթ հայրն է՝ նրա կնոջ որդու առաջին ամուսնությունից[5]:

Ընտրված ֆիլմագրություն

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1976 ֆ Քերրի Carrie Թոմմի Ռոս
1977 ֆ Առաջին սեր First Love Էլջին
1978 ֆ Մեծ չորեքշաբթի Big Wednesday Ջեք Բարլոու
1979 ֆ Բաչ և Սանդենս. Վաղ օրերը Butch and Sundance: The Early Days Սանդենս Կիդ
1986 ֆ Տուն House Ռոջեր Կոբբ
1994 ֆ Ճանապարհի տնակ Tollbooth Վեգգի
1995 ֆ Բարդ երեխա 3 Problem Child 3 Բեն Հիլի
2007 ֆ Մարդը երկրից The Man from Earth Արտ
2020 ֆ Երկրորդը The 2nd Սենատոր Բոբ Ջեֆերս


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141566752 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. «William Katt». Արխիվացված է օրիգինալից 2013-12-17-ին. Վերցված է 2017-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «William Katt». Արխիվացված է օրիգինալից 2017-01-30-ին. Վերցված է 2017-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. William Katt Interview Արխիվացված է Ապրիլ 25, 2012 Wayback Machine-ի միջոցով: from LittleRedWagonFilms.com (3-21-2011)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քեթ» հոդվածին։