Մաքսիմիլիան Մորլոկ

գերմանացի ֆուտբոլիստ
16:53, 9 Հուլիսի 2024 տարբերակ, Ակսել Ղազարեան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մաքսիմիլիան Մորլոկ մայիսի 11, 1925(1925-05-11)[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն - սեպտեմբերի 10, 1994(1994-09-10), Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա, գերմանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել 1950-ական և 1960-ական թվականների սկզբներին։ Արևմտյան Գերմանիայի ազգային հավաքականում անցկացրած ժամանակահատվածում նա խաղացել է 26 հանդիպմանը և դարձել 21 գոլի հեղինակ:Նա խաղացել է աջ հարձակվողի դիրքում։

Մաքսիմիլիան Մորլոկ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1925(1925-05-11)[1][2]
Ծննդավայր Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1994(1994-09-10) (69 տարեկան)
Մահվան վայր Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա
Հասակ 170 սանտիմետր
Դիրք հարձակվող

Պատանեկության տարիներին նա սովորել է ֆուտբոլ խաղալ Այնտրախտ Նյուրնբերգում։1940-ին դարձել է նշանավոր Նյուրնբերգի ակումբի անդամ, առաջինին անքամ ակումբում իր նորամուտը նշել է 1941 թվականի նոյեմբերի 30-ին։Մինչև 1964 թվականը նա ավելի քան 900 անգամ խաղացել է այսպես կոչված ակումբի հիմնական թիմում և խփել է մոտ 700 գոլ ։Նրա շնորհիվ 1948 և 1961 թվականներին թիմը մասնակցել է Գերմանիայի առաջնություն,1962 թվականին ՝ Գերմանիայի գավաթին։38 տարեկանում նա նույնիսկ 21 անգամ խաղադաշտ է դուրս եկել գերմանական Բունդեսլիգայի դեբյուտային մրցաշրջանում[3]։ Նա նաև Օբերլիգա հարավի լավագույն ռմբարկուն էր 1950-51 և 1951-52 մրցաշրջաններում[4]:

Ազգային հավաքականում նրա առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1950 թվականին,երբ նա խաղադաշտ է դուրս եկել վնասվածք ստացած Ֆրից Վալտերի փոխարեն։Նա Արևմտյան Գերմանիայի հավաքականի անդամ էր, որը 1954 թվականին նվաճեց իր առաջին աշխարհի գավաթը։Հունգարիայի դեմ եզրափակիչ խաղում Մորլոկը խփեց առաջին գոլը Արևմտյան Գերմանիայի կազմում և բացեց խաղի հաշիվը։Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել Է Եգիպտոսի դեմ ընկերական խաղում 1958 թվականի դեկտեմբերին[5]։

Որպես խաղացող Մորլոկի ուժեղ կողմերն էին լավ տեխնիկա, որը զուգորդվում էր մարտական ոգու հետ:Նա իրեն լավագույնը զգում էր պաշտպանությունում և հարձակման գծում, բայց նաև վտանգավոր էր դարպասի առջև[6]:

Մորլոկը մահացել է քաղցկեղից 1994 թվականի սեպտեմբերի 10-ին, 69 տարեկան հասակում:

Պարգևներ

  • 1961 թվականին գերմանական սպորտային լրագրողների ասոցիացիան նրան ճանաչել է տարվա լավագույն գերմանացի ֆուտբոլիստ։
  • 1995 թվականին, նրա մահից մեկ տարի չանցած, Ֆրանկենշտադիոնի դիմացի հրապարակը ՝ Նյուրնբերգ ֆուտբոլային ակումբի տնային ասպարեզը, նրա պատվին վերանվանվեց Մաքս Մորլոկ Պլաց ։ Մարզադաշտի փոստային հասցեն է Մաքս-Մորլոկ-Պլաց, 1:

Արտաքին հղումներ

  • Մաքսիմիլիան Մորլոկը fussballdaten.de-ում (Գերմանյա)

References

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Matthias Arnhold (14 March 2013). «Maximilian Morlock - Matches and Goals in Bundesliga». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 14 March 2013-ին.
  4. 50 Jahre Bayerischer Fußball-Verband. Vindelica Verlag. 1996. էջ 189.
  5. Matthias Arnhold (21 March 2004). «Max Morlock - Goals in International Matches». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 14 March 2013-ին.
  6. Bitter, Jürgen (1997). Deutschlands Fußball Nationalspieler. Sportverlag. էջ 323.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Մորլոկ» հոդվածին։