Իվան Մրազ (սլովակ.՝ Ivan Mráz,մայիսի 24, 1941(1941-05-24)[1][2], Լևոչա, Spišská Nová Ves District, Սլովակիա - մայիսի 18, 2024(2024-05-18)[3], Էրեդիա, Կոստա Ռիկա[4]), չեխոսլովակացի ֆուտբոլիստ է, խաղացել է որպես հարձակվող։ 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզիչական աշխատանքով։

Իվան Մրազ
սլովակ.՝ Ivan Mráz
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա և  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1941(1941-05-24)[1][2]
Ծննդավայր Լևոչա, Spišská Nová Ves District, Սլովակիա
Մահվան ամսաթիվ մայիսի 18, 2024(2024-05-18)[3] (82 տարեկան)
Մահվան վայր Էրեդիա, Կոստա Ռիկա[4]
Հասակ 182 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն

Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել երկրի ուժեղագույն ակումբներում՝ «Սպարտայում» և «Դուկլայում»։ Նա եղել է Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարը 1964 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերում[5], որտեղ նա դարձել է հինգ գոլի հեղինակ։ Նա օգնել է ազգային թիմին դուրս գալ եզրափակիչ, սակայն եզրափակչում տանուկ են տվել Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականին 1:2 հաշվով[6]։ Իր կարիերայի ավարտին նա խաղացել է Նիդերլանդների «ՄՎՎ Մաստրիխտ» ակումբում։

Կարիերան ավարտելուց հետո Մրազը զբաղվել է մարզչական աշխատանքով։ Նա գլխավորել է «Սպարտան», ինչպես նաև Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը[7]։

Իվան Մրազը մահացել է 2024 թվականի մայիսի 18-ին Կոստա Ռիկայի Էրեդիա քաղաքի Սուրբ Պողոսի հիվանդանոցում՝ Ալցհեյմերի հիվանդության հետ երկարատև պայքարից հետո[8][9]։

Ձեռքբերումներ

Ֆուտբոլիստ

Մարզիչ

  • |Կոստա Ռիկայի չեմպիոն (2)՝ 1980, 1991/92.
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի արծաթե մեդալակիր՝ 1992

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Evidence zájmových osob StB
  3. 3,0 3,1 3,2 Zemřel bývalý fotbalový reprezentant Mráz. S Československem má medaili z olympiády (չեխերեն) — 2024.
  4. 4,0 4,1 4,2 Figura histórica de Alajuelense se encuentra hospitalizada — 2024.
  5. Статистика на сайте sports-reference.com Archive copy Wayback Machine-ի միջոցով:(անգլերեն)
  6. Отчет о матче финала ОИ 1964 г. Archive copy Wayback Machine-ի միջոցով:(անգլերեն)
  7. PSG za něj nabízel 100 renaultů, ale Sparta Mráze nepustila. Dnes legenda slaví 80 Archive copy Wayback Machine-ի միջոցով: sport.aktualne.cz
  8. «Zemřel bývalý fotbalista Mráz, stříbrný olympionik a trojnásobný mistr ligy - Sport.cz». www.sport.cz (չեխերեն). 2024-05-19. Արխիվացված օրիգինալից 2024-05-20-ին. Վերցված է 2024-05-20-ին.
  9. «Zemřel bývalý fotbalový reprezentant Mráz. S Československem má medaili z olympiády». CNN Prima NEWS (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-19-ին. Վերցված է 2024-05-20-ին.

Արտաքին հղումներ