Ֆեռնանդո Ռապալինի

07:59, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Shushan22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆերնանդո Անդրես Ռապալինի (իսպ.՝ Fernando Andrés Rapallini;ապրիլի 28, 1978(1978-04-28), Լա Պլատա, Արգենտինա ), արգենտինացի ֆուտբոլային մրցավար։ ՖԻՖԱ-ի մրցավար 2014 թվականից։ Սպասարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումները։

Ֆեռնանդո Ռապալինի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 28, 1978(1978-04-28) (46 տարեկան)
Ծննդավայր Լա Պլատա, Արգենտինա

Կարիերա

Ռապալինին իր մրցավարական կարիերան սկսել է 2001 թվականին։ Որպես դատավոր աշխատելուց բացի, նա աշխատում է Լա Պլատայում ընտանեկան ընկերությունում, որը մասնագիտանում է լողավազանների կառուցման մեջ։

2006 թվականից Ռապալինին սպասարկում է Արգենտինայի ազգային Բ լիգայի հանդիպումները, 2011 թվականից աշխատել է Արգենտինայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Նա դատել է նաև Արգենտինայի ֆուտբոլի գավաթի 2017 թվականի եզրափակիչը[1], 2019 թվականի Արգենտինայի սուպերգավաթի եզրափակիչը և Արգենտինայի Սուպերլիգայի Չեմպիոնների գավաթի միակ խաղարկությունը։

2014 թվականին նա իրավունք ստացավ դատելու միջազգային խաղերը և դարձավ ՖԻՖԱ-ի մրցավար։ Նրա միջազգային դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականի մարտին Պարագվայի և Բրազիլիայի միջև Հարավային Ամերիկայի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի առաջնության նախնական փուլի խաղում։ Համաշխարհային մակարդակով հիմնական հավաքականների առաջին հանդիպումը նա անցկացրել է նույն թվականի հունիսին Չիլիի և Սալվադորի միջև ընկերական խաղում։ 2019 թվականին Ռապալինին ստացավ ֆուտբոլի մեծ մրցաշարի առաջին հրավերը, աշխատեց Լեհաստանում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի երկու խաղերում։ Նաև դատել է Հարավային Ամերիկայի ակումբային Մրցումների հանդիպումները։ 2020 թվականի փետրվարին նշանակվել է գլխավոր մրցավար Ֆլամենգոյի և Ինդեպենդիենտե Դել Վալեի միջև Հարավային Ամերիկայի Ռեկոպայի 2020 թվականի պատասխան խաղի համար[2]։

2021 թվականին հրավիրվել է աշխատելու ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերում։ Ռապալինին դարձավ առաջին հարավամերիկացի մրցավարը և երկրորդ ոչ եվրոպացի մրցավարը, որը սպասարկում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը։ Անցկացրել է երեք խաղ[3]։

2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։

Եվրոպայի առաջնություն 2020

Բեմ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք
Խմբային փուլ 2021 թվականի հունիսի 17 Բուխարեստ Ուկրաինա   Ուկրաինա Հյուսիսային Մակեդոնիա   Հյուսիսային Մակեդոնիա 2:1 (2:0)
Խմբային փուլ 2021 թվականի հունիսի 22 Գլազգո Խորվաթիա   Խորվաթիա Շոտլանդիա   Շոտլանդիա 3:1 (1:1)
1/8 եզրափակիչ 2021 թվականի հունիսի 28 Բուխարեստ Ֆրանսիա   Ֆրանսիա Շվեյցարիա   Շվեյցարիա 3:3 դ. գ (3:3, 0:1), 4:5 11 մետրանոց

Աշխարհի առաջնություն 2022

Բեմ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք     11 մետրանոց
Խմբային փուլ 2022 թվականի նոյեմբերի 23 Էլ Բայթ, քաղաք Էլ Հաուր Մարոկկո   Մարոկկո Խորվաթիա   Խորվաթիա 0:0 (0:0) 1 - 0 0 - 0 0 - 0
Խմբային փուլ 2022 թվականի դեկտեմբերի 2 Մարզադաշտ 974, քաղաք Դոհա Սերբիա   Սերբիա Շվեյցարիա   Շվեյցարիա 2:3 (2:2) 7 - 4 0 - 0 0 - 0
1/8 եզրափակիչ 2022 թվականի դեկտեմբերի 6 Էդյուքեյշն Սիթի, քաղաք Էր-Ռայյան Մարոկկո   Մարոկկո Իսպանիա   Իսպանիա 0:0 (0:0, 0:0, 11 մետրանոց 3:0) 1 - 1 0 - 0 0 - 0

Ծանոթագրություններ

  1. «River Plate - Atlético Tucumán 2:1 (Copa Argentina 2017, Final)». worldfootball.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-22-ին. Վերցված է 2022-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Árbitros para el partido de Vuelta». CONMEBOL (իսպաներեն). 2020-02-05. Արխիվացված է օրիգինալից 2022-11-17-ին. Վերցված է 2022-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Referee teams for UEFA EURO 2020 appointed | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). 2021-04-21. Արխիվացված է օրիգինալից 2022-11-17-ին. Վերցված է 2022-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)