Ռեբեկա Մերսեր
Ռեբեկա Մերսեր (անգլ.՝ Rebekah Mercer,դեկտեմբերի 6, 1973[1], Yorktown Heights, Yorktown, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ[6][7], «Mercer Family Foundation» հիմնադրամի տնօրեն:
Ռեբեկա Մերսեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Yorktown Heights, Yorktown, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան[2] |
Մասնագիտություն | թրեյդեր, donor, heiress, քաղաքական ակտիվիստ և political donor |
Աշխատավայր | Renaissance Technologies?, Make America Number 1? և Mercer Family Foundation?[3] |
Ամուսին | Sylvain Mirochnikoff?[2][4] |
Ծնողներ | հայր՝ Robert Mercer?[5], մայր՝ Diana Lynne Mercer? |
Զբաղեցրած պաշտոններ | co-founder? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երբ Մերսերի ընտանիքը ներգրավվել է պահպանողական շարժումների մեջ՝ Մերսերը սկսել է ղեկավարել ընտանիքի ամենօրյա քաղաքական նախագծերը[8][9][10][11][12][13]: Նրա հայրը՝ միլիարդատեր Ռոբերտ Մերսերը, 2017-ի նոյեմբերին ասել է, որ «Breitbart News» լրատվական կայքում իր մասնաբաժինը վաճառել է իր դուստրերին[14]: 2018 թվականի օգոստոսին նա ֆինանսավորել և համահիմնել է «Parler» սոցիալական ցանցային ծառայությունը[15][16]:
Վաղ կյանք և կրթություն
Մերսերը ընտանիքի երեք դուստրերից երկրորդն է[17]: Նյու Յորքի Յորքթաուն Հայթսում[11]:
Մերսերն ընդունվել է Կոռնելի համալսարան, այնուհետև տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ սովորել է կենսաբանություն և մաթեմատիկա, իսկ 1999 թվականին ստացել է մագիստրոսի կոչում կառավարման գիտության և ճարտարագիտության ոլորտում[11][18]:
Կարիերա
2006 թվականին Մերսերը և նրա քույրերը ձեռք են բերել «New York City» թխվածքաբլիթների «Ruby et Violette» ընկերությունը[19], որը առցանց վաճառում է թխվածքաբլիթներ և բրաունի[20]:
Քաղաքական մասնակցություն
Մերսերն առաջին անգամ պահպանողական քաղաքականությամբ զբաղվել է 2012 թվականին՝ 2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Միթ Ռոմնիի պարտությունից հետո: Նա խոսել է մի խումբ հարուստ պահպանողական դոնորների հետ Նյու Յորքի համալսարանական ակումբում այն մասին, թե ինչ սխալ է արել ԱՄՆ հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզչության և ընտրությունների ընթացքում տեխնոլոգիական գործողությունների ժամանակ[11]: 2010 թվականին նա Դոնալդ Թրամփի 41 հարկանի շենքում գնել է վեց հարակից բնակարան[21]:
Հաջորդ տարի՝ 2013 թվականին, Մերսերը օգնել է սկսել «Reclaim New York» նախագիծը Սթիվեն Բենոնի հետ միասին: Կազմակերպությունը սովորեցնում է քաղաքացիներին ուշադիր հետևել իրենց կառավարությանը և օգտագործում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները՝ Նյու Յորքի կառավարությանը ստիպելու բացահայտել պետական ծախսերը[11]:
2014 թվականին Մերսերը ընդգրկվել է «Heritage Foundation» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում[11]:
2016 թվականի սեպտեմբերին «Politico» պարբերականը նրան անվանել է «Հանրապետական կուսակցության քաղաքականության ամենաազդեցիկ կինը»[22]: Նա ավելի շատ աջակցում է Հանրապետական կուսակցության հակահաստատական հատվածին, քան հանրապետական խոշոր դոնորների մեծ մասը[11]: «Newsmax Media» կազմակերպության սեփականատեր Քրիստոֆեր Ռադդին նրան անվանել է «Ալտ-աջերի առաջին տիկին»[6]:
Մերսերն աջակցել է Միթ Ռոմնիին 2012 թվականին Հանրապետական կուսակցության նախագահական ընտրություններում:
2016 թվականի նախագահական ընտրություններ
2016-ին Մերսերը աջակցել է Թեդ Քրուզին 2016-ի 2016 թվականի Հանրապետական կուսակցության նախագահական նախնական ընտրություններում: Նա ղեկավարում էր «Պահիր խոստումը» կազմակերպությունը, որը Քրուզի քարոզարշավին ֆինանսական աջակցության ամենամեծ աղբյուրն էր[11]:
Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը առաջադրվել է հանրապետականների կողմից, նա և իր հայրը իրենց աջակցությունը փոխանցել են Թրամփին: Մերսերն աջակցել է Ջեֆ Սեշնսին ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում և դեմ Է արտահայտվել Միթ Ռոմնիին, որին Թրամփը դիտարկում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում[6][12]:
Մերսերն ու նրա հայրը 25 միլիոն դոլար են նվիրաբերել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ[23]:
2016 թվականի հունիսին Մերսերը ստեղծել է «Defeat Crooked Hillary PAC» կազմակերպությունը և ղեկավարել է կազմակերպության ամենօրյա գործունեությունը[23]: Կազմակերպությունն ընդգրկված էր Դաշնային ընտրական հանձնաժողովի հետ՝ որպես «Make America Number 1»[24] և աջակցում էր Թրամփին համընդհանուր ընտրություններում, ներառյալ Հիլարի Քլինթոնի դեմ գովազդներ պատրաստելը[24][25]:
2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Մերսերն առաջարկել է հանրային տիրույթում Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների համար ստեղծել որոնելի տվյալների շտեմարան, այնուհետև առաջարկը փոխանցել է մի քանի մարդկանց, այդ թվում՝ «Cambridge Analytica» բրիտանական քաղաքական խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Նիքսին, որը Էլեկտրոնային փոստով հարցում է ուղարկել Ջուլիան Ասանժին[26][27]: Ասանժը մերժել է Նիքսի խնդրանքը[28]: Մերսերն աշխատել է Սթիվեն Բենոնի հետ՝ ստեղծելու «Clinton Cash» ֆիլմը[13]: Նա լայնորեն խորհրդակցել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախկին անդամ, ստրատեգ և սոցիոլոգ Պատրիկ Քադելի հետ նախընտրական քարոզարշավի վերաբերյալ[29]:
Թրամփի վարչակազմ
Մերսերը ղեկավարում է «Mercer Family Foundation» կազմակերպությունը և եղել է Թրամփի անցումային նախագահական թիմի գործադիր կոմիտեի անդամ[30]:
Մերսերն առաջին անգամ Սթիվ Բենոնին ներկայացրել է Դոնալդ Թրամփին[14]: Մերսերը մասնակցել է «Clinton Cash» ֆիլմի ստեղծմանը այն ժամանակ Թրամփի գլխավոր քաղաքական խորհրդական Բենոնի հետ միասին[13]: Նա Բենոնի հիմնական ֆինանսական հովանավորներից մեկն էր[31][32]:
2017 թվականիի վերջին Բենոնը մի քանի պահպանողական դոնորների ասել, որ Մերսերը խոստացել է իր ֆինանսական աջակցությունը, եթե նա որոշի առաջադրվել 2020 թվականին նախագահական ընտրություններին ընդդեմ Թրամփի:
2018 թվականի հունվարին Մերսերի և Բենոնի խոսակցություններին ծանոթ մի մարդ ասել է, որ Մերսերը այլևս ֆինանսապես չի աջակցի Բենոնին[32]: Մերսերն ասել է, որ ինքը ամիսներ շարունակ չի խոսել Թրամփի վարչակազմի կառավարման առաջին ամիսներին Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմավար Բենոնի հետ, բայց շարունակել է աջակցել Թրամփին[18][7]:
Breitbart News
Մերսերը և նրա հայրը՝ Ռոբերտ Մերսերը, «Breitbart News» լրատվական կազմակերպության հիմնական ֆինանսական հովանավորներն էին: «Breitbart News»-ի գործադիր տնօրեն Լարի Սոլովը 2017 թվականի փետրվարին ասել է, որ Մերսերները լրատվամիջոցների համասեփականատերերն են[23]ՙ: 2017 թվականի նոյեմբերին Ռոբերտ Մերսերը հայտարարել է, որ կայքում իր մասնաբաժինը վաճառել է դուստրերին[14]:
Cambridge Analytica
«Cambridge Analytica»-ն մասնավոր տվյալների արդյունահանման և վերլուծության ընկերություն էր, որն աշխատում էր Մերսերների ֆինանսական աջակցությամբ[9]: Մերսերները ներդրումներ են կատարել ընկերությունում այն բանից հետո, երբ Միթ Ռոմնին պարտվել է 2012 թվականի նախագահական ընտրություններում[11]: 2018 թվականի մայիսի 1-ին «Cambridge Analytica»-ն և նրա մայր ընկերությունը ներկայացրել են անվճարունակության հայց և փակել են գործողությունները[33][34]:
«Cambridge Analytica»-ի նախկին տնօրեն Ալեքսանդր Թեյլերը 2018 թվականի մարտի 28-ին նշանակվել է «Emerdata Limited» քաղաքական խորհրդատվական ընկերության տնօրեն[35]: Ռեբեկա Մերսերը, Ջենիֆեր Մերսերը, Ալեքսանդր Նիքսը և Ջոնսոն Չուն Շուն Կոն, ով կապեր ունի Էրիկ Փրինսի հետ, ղեկավար պաշտոններում են «Emerdata Limited» կազմակերպությունում[36][37]:
Parler
2018 թվականին Մերսերը Ջոն Մատզ կրտսերի և Ջարեդ Թոմսոնի հետ համատեղ հիմնադրել և ֆինանսավորել է «Parler» սոցիալական մեդիա կայքը[38]: Մերսերը նկարագրել է իրեն «Parler»-ի գրառման մեջ, իբր նա «հիմնադրել է Parler-ը» Ջոն Մատզի հետ[39][16][15]: «Parler»-ի խորհուրդը, որը ենթադրաբար վերահսկվում է Մերսերի կողմից, աշխատանքից ազատել է գործադիր տնօրեն Ջոն Մատզին 2021 թվականի հունվարի 29-ին[40]:
Բնական պատմության ամերիկյան թանգարան
Հարկային գրառումները ցույց են տալիս, որ Մերսերի ընտանիքը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել այն կազմակերպություններին, որոնք մերժում են կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական համաձայնությունը[41]:
Մերսերի ընտանիքը 4 միլիոն դոլար է նվիրաբերել Բնական պատմության ամերիկյան թանգարանին, իսկ Ռեբեկա Մերսերը 2013-2019 թվականներին եղել է թանգարանի տնօրենների խորհրդի անդամ:
2016 թվականին ավելի քան 250 գիտնականներ բաց նամակ են գրել՝ կոչ անելով թանգարանին «դադարեցնել կապերը կլիմայի գիտության հակագիտական քարոզիչների և ապատեղեկատվության հովանավորների հետ և ստիպել Ռեբեկա Մերսերին լքել Բնական պատմության ամերիկյան թանգարանի հոգաբարձուների խորհուրդը»[42]:
2018 թվականի հունվարին «Revolting Lesbians» բողոքի խումբը պահանջել է հեռացնել Մերսերին իշխանությունից[43]:
2019 թվականի վերջին Մերսերն այլևս խորհրդի անդամ չէր[21]:
Անձնական կյանք
Որպես Սթենֆորդի համալսարանի ուսանող՝ Մերսերը հանդիպել է Սիլվեն Միրոչնիկոֆին: Նրանք ամուսնացել է 2003 թվականին[21]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Թվիթթեր(բազմ․) — (untranslated), 2006.
- ↑ 2,0 2,1 http://www.wsj.com/articles/SB10001424052748704446704575207193495569502
- ↑ https://projects.propublica.org/nonprofits/display_990/201982204/2006_01_PF%2F20-1982204_990PF_200412
- ↑ https://www.google.com/search?kgmid=/g/11c6thc4y3&hl=en
- ↑ 5,0 5,1 https://www.thedailybeast.com/rebekah-mercer-stands-by-cambridge-analytica
- ↑ 6,0 6,1 6,2 Swenson, Kyle (January 5, 2018). «Rebekah Mercer, the billionaire backer of Bannon and Trump, chooses sides». The Washington Post. ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից January 6, 2018-ին. Վերցված է January 6, 2018-ին.
- ↑ 7,0 7,1 Helderman, Rosalind S. Post Politics: Mercer issues rare public rebuke of former ally Bannon. Արխիվացված Հունվար 7, 2018 Wayback Machine Washington Post, January 4, 2018.
- ↑ Swenson, Kyle (January 5, 2018). «Rebekah Mercer, the billionaire backer of Bannon and Trump, chooses sides». The Washington Post. ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից January 6, 2018-ին. Վերցված է January 6, 2018-ին.
- ↑ 9,0 9,1 Gray, Rosie. «What Does the Billionaire Family Backing Donald Trump Really Want?». The Atlantic. Արխիվացված օրիգինալից October 29, 2017-ին. Վերցված է January 6, 2018-ին.
- ↑ «Who are mega-donors Bob and Rebekah Mercer, and why are they influential?». USA Today. Արխիվացված օրիգինալից January 5, 2018-ին. Վերցված է January 4, 2018-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Gold, Matea (September 14, 2014). «The rise of GOP mega-donor Rebekah Mercer». The Washington Post. Արխիվացված օրիգինալից November 14, 2016-ին. Վերցված է November 15, 2016-ին.
- ↑ 12,0 12,1 Storey, Kate. How Secretive Manhattan Heiress Rebekah Mercer Became One of the Most Powerful Women in Politics Արխիվացված Սեպտեմբեր 19, 2017 Wayback Machine. Town&Country March 17, 2017.
- ↑ 13,0 13,1 13,2 Mider, Zachary (November 11, 2016). «Rebekah Mercer, Daughter of Major Donor, Named to Trump Role». Bloomberg. Արխիվացված օրիգինալից November 14, 2016-ին. Վերցված է November 15, 2016-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Billionaire Investor Robert Mercer To Step Down From Firm, Selling Stake in Breitbart». NPR. Արխիվացված օրիգինալից November 5, 2017-ին. Վերցված է January 6, 2018-ին.
- ↑ 15,0 15,1 Benveniste, Alexis; Yurieff, Kaya. «Meet Rebekah Mercer, the deep-pocketed co-founder of Parler, a controversial conservative social network». CNN. Արխիվացված օրիգինալից November 15, 2020-ին. Վերցված է November 18, 2020-ին.
- ↑ 16,0 16,1 Lyons, Kim (November 14, 2020). «Social app Parler apparently receives funding from the conservative Mercer family». The Verge (անգլերեն). Վերցված է November 14, 2020-ին.
- ↑ Stein, Jeff (November 11, 2016). «Donald Trump's transition team includes 3 Trump kids and 5 millionaires». Vox. Արխիվացված օրիգինալից November 15, 2016-ին. Վերցված է November 15, 2016-ին.
- ↑ 18,0 18,1 Swenson, Kyle (January 5, 2018). «Rebekah Mercer, the billionaire backer of Bannon and Trump, chooses sides». The Washington Post. Արխիվացված օրիգինալից January 7, 2018-ին. Վերցված է January 5, 2018-ին.
- ↑ «NYC Cookie Company Ruby Et Violette Just Became A Political Hotcake». Food Republic. February 16, 2017. Վերցված է August 29, 2023-ին.
- ↑ Zuckerman, Gregory, Keach Hagey, Scott Patterson and Rebecca Ballhaus, "Meet the Mercers: A Quiet Tycoon and His Daughter Become Power Brokers in Trump’s Washington" (subscription) Արխիվացված Մարտ 7, 2017 Wayback Machine, Wall Street Journal, January 8, 2017. Retrieved January 8, 2017.
- ↑ 21,0 21,1 21,2 Chung, Juliet (April 27, 2010). «Mega Merger: Six Apartments May Make One». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից November 14, 2016-ին. Վերցված է November 15, 2016-ին.
- ↑ Vogel, Kenneth P.; Ben Schreckinger (September 7, 2016). «The most powerful woman in GOP politics». Politico. Արխիվացված օրիգինալից September 7, 2016-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 «Who are mega-donors Bob and Rebekah Mercer, and why are they influential?». USA Today. Արխիվացված օրիգինալից January 5, 2018-ին. Վերցված է January 4, 2018-ին.
- ↑ 24,0 24,1 «Exclusive: Anti-Clinton PAC Adding TV Commercials». Time. Արխիվացված օրիգինալից June 23, 2017-ին. Վերցված է January 4, 2018-ին.
- ↑ «Make America Number 1 - FactCheck.org». FactCheck.org. November 3, 2016. Արխիվացված օրիգինալից May 1, 2017-ին. Վերցված է January 4, 2018-ին.
- ↑ Dana Bash and Marshall Cohen (October 27, 2017). «GOP megadonor requested Trump's data firm organize hacked Clinton emails». CNN. Արխիվացված օրիգինալից October 28, 2017-ին.
- ↑ Chia, Jessica (October 28, 2017). «Trump donor asked data firm if it could index WikiLeaks emails». Daily News. New York. Արխիվացված օրիգինալից October 29, 2017-ին.
- ↑ Confessore, Nicholas (October 25, 2017). «Assange Says WikiLeaks Rejected Request by Data Firm Tied to Trump». The New York Times. Արխիվացված օրիգինալից October 28, 2017-ին.
- ↑ The reclusive hedge-fund tycoon behind the Trump presidency Արխիվացված Սեպտեմբեր 25, 2017 Wayback Machine, The New Yorker, Jane Mayer, March 27, 2017. Retrieved March 24, 2017.
- ↑ «President-Elect Donald J. Trump Announces New Vice Chairs and Executive Committee Members Serving on Presidential Transition Team». November 30, 2016. Արխիվացված օրիգինալից April 6, 2017-ին.
- ↑ Correll, Diana Stancy. «Top Trump donor Rebekah Mercer cuts off Steve Bannon». Washington Examiner. Արխիվացված օրիգինալից January 4, 2018-ին. Վերցված է January 4, 2018-ին.
- ↑ 32,0 32,1 Dawsey, Josh; Parker, Ashley (January 4, 2018). «Trump lawyer seeks to block insider book on White House». The Washington Post. ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից January 3, 2018-ին. Վերցված է January 4, 2018-ին.
- ↑ Lumb, David (May 2, 2018). «Cambridge Analytica is shutting down following Facebook scandal». Engadget. Արխիվացված օրիգինալից May 5, 2018-ին. Վերցված է May 2, 2018-ին.
- ↑ «Cambridge Analytica and Scl Elections Commence Insolvency Proceedings and Release Results of Independent Investigation into Recent Allegations». CA Commercial (անգլերեն). Cambridge Analytica. May 2, 2018. Արխիվացված է օրիգինալից May 2, 2018-ին. Վերցված է May 2, 2018-ին.
- ↑ Nichols, Shaun (May 2, 2018). «Cambridge Analytica dismantled for good? Nope: It just changed its name to Emerdata» (անգլերեն). The Register. Արխիվացված օրիգինալից May 2, 2018-ին. Վերցված է May 2, 2018-ին.
- ↑ Ghosh, Shona (March 21, 2018). «The power players behind Cambridge Analytica have set up a mysterious new data company». Business Insider Australia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից March 21, 2018-ին. Վերցված է July 29, 2019-ին.
- ↑ «SCL GROUP LIMITED – Officers (free information from Companies House)». beta.companieshouse.gov.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին. Վերցված է July 29, 2019-ին.
- ↑ Alexis Benveniste. «Meet Rebekah Mercer, the deep-pocketed co-founder of Parler, a controversial conservative social network». CNN. Արխիվացված օրիգինալից November 15, 2020-ին. Վերցված է November 15, 2020-ին.
- ↑ Alexis Benveniste. «Meet Rebekah Mercer, the deep-pocketed co-founder of Parler, a controversial conservative social network». CNN. Արխիվացված օրիգինալից November 15, 2020-ին. Վերցված է November 15, 2020-ին.
- ↑ Paul, Elizabeth Culliford, Katie (February 4, 2021). «Parler CEO John Matze says he was fired by board». Reuters (անգլերեն). Վերցված է February 4, 2021-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Pogrebin, Robin; Sengupta, Somini (2018). «A Science Denier at the Natural History Museum? Scientists Rebel». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից January 28, 2018-ին. Վերցված է January 29, 2018-ին.
- ↑ «Open Letter from Scientists to the American Museum of Natural History». Արխիվացված օրիգինալից March 22, 2020-ին. Վերցված է March 22, 2020-ին.
- ↑ Kaufman, Alexander C. (January 26, 2018). «Scientists Tell NYC's Natural History Museum To Boot Billionaire Trump Backer From Board». Արխիվացված օրիգինալից March 17, 2018-ին. Վերցված է March 19, 2018-ին – via Huff Post.