Ջեֆ Սեշնս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջեֆֆերսոն Բորեգարդ «Ջեֆֆ» Սեշնս III (անգլ.՝ Jefferson Beauregard "Jeff" Sessions III, դեկտեմբերի 24, 1946(1946-12-24)[3][4], Selma, Ալաբամա, ԱՄՆ և Hybart, Alabama, Մոնրո շրջան, Ալաբամա, ԱՄՆ[1]), ամերիկացի Հանրապետական քաղաքական գործիչ, 2017 թվականի փետրվարի 9-ին նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ։ Ալաբամա նահանգի կրտսեր սենատոր (1997-2017)։

Ջեֆ Սեշնս
անգլ.՝ Jeff Sessions
Jeff Sessions, official portrait.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Wilcox Central High School?, Huntingdon College? (1969), University of Alabama School of Law? (1973), Ալաբամայի համալսարան և տարրական դպրոց[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, փաստաբան և քաղաքագետ
Դավանանք մեթոդիզմ[2]
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1946(1946-12-24)[3][4] (73 տարեկան)
Ծննդավայր Selma, Ալաբամա, ԱՄՆ կամ Hybart, Alabama, Մոնրո շրջան, Ալաբամա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jefferson Beauregard Sessions
Ամուսին Mary Blackshear?
 
Կայք՝ sessions.senate.gov
jeffsessions.com
 
Ինքնագիր Jeff Sessions Signature.svg
 
Պարգևներ

member of the Alabama Academy of Honor? և Distinguished Eagle Scout Award?

2007 թվականին համաձայն National Journal կայքի Սեշնսը հայտնվել է հինգ ամենապահպանողական սենատորների ցանկում։

ԿենսագրությունԽմբագրել

1969 թվականին ավարտել է Մոնտգոմերի Հանթինգթոն քոլեջը, իսկ 1973 թվականին Ալաբամայի համալսարանի իրավունքի դպրոցը։ Հենց նույն թվականին նա սկսեց իր կարիերան աշխատանքի անցնելով որպես փաստաբան։ 1977 թվականին մեկնում է Մոբիլ։ Հանդիսացել է դաշնային դատախազ (1981-1993) և նահանգի գլխավոր դատախազ (1995-1997)։

2016 թվականի նոյեմբերի 18-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ջեֆ Սեշնսին առաջարկել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը[5]։ 2017 թվականի փետրվարի 8-ին ԱՄՆ սենատի կողմից հաստատվել է պաշտոնում[6]։

2017 թվականի փետրվարի 9-ին երկար լսումներից ու քննարկումներից հետո նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում։ Հենց նույն օրը նախագահ Թրամփը երեք հրաման գրեց գլխավոր դատախազին կապված ԱՄՆ-ում հանցավորւթյան դեմ պայքարի հետ[7][8]։

2017 թվականի մարտին Սեշնսը պաշտոնապես ինքնաբացարկ է հայտնել բոլոր այն գործերով որոնք կապված են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել