Լյուցիֆերի էֆեկտը: Ըմբռնում, թե ինչպես են բարի մարդիկ դառնում չար (The Lucifer Effect. Understanding How Good People Turn Evil), 2007 թվականի գիրք, որը ներառում է պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոյի առաջին մանրամասն, գրավոր հաշվետվությունը 1971 թվականի Սթենֆորդի բանտային փորձի (SPE) շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գիրքը բանտի մոդելավորման ուսումնասիրություն է, որը ստիպված դադարեցվել է ընդամեն վեց օր հետո՝ մի քանի տխուր հետևանքների և մասնակիցների հոգեկան խանգարումների պատճառով: Գիրքը ներառում է հետագա հոգեբանական և սոցիալական գործոնների ավելի քան 30 տարվա հետազոտություններ, որոնք հանգեցնում են այլ բարոյական մարդկանց կողմից անբարոյական արարքների կատարմանը: Գրքում նաև դիտարկվում են 2003 թվականին Աբու Գրեյբում բանտարկյալների նկատմամբ բռնությունները, որոնք նմանություններ ունեն Սթենֆորդի գիտափորձի հետ:

Լյուցիֆերի էֆեկտը
անգլ.՝ The Lucifer Effect
ԵնթավերնագիրUnderstanding How Good People Turn Evil
ՀեղինակՖիլիպ Զիմբարդո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտահանրամատչելի գրականություն
ԹեմաՍոցիալական հոգեբանություն և Բարին և չարը
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2007
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ2007
Կայքlucifereffect.com(անգլ.)

Վերնագիրն իր անունն է ստացել Աստծո պայծառափայլ հրեշտակի՝ Լյուցիֆերի, նրա շնորհքից անկման և չարը մարմնավորող Սատանայի դերի ստանձնման աստվածաշնչյան պատմությունից[1][2]: Գիրքը հակիրճ տեղ է գտել The New York Times վավերագրական գրականության բեսթսելլերների ցանկում [3] և արժանացել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի 2008 թվականի Ուիլյամ Ջեյմսի գրքի մրցանակին[4]:

Ընդհանուր ակնարկ

Առաջին գլուխը վերաբերվում է գրքի վերնագրի թեմային՝ Լյուցիֆերին և բարոյական վերափոխման բնույթին, որպես անհատի հակվածության, հանգամանքների և իշխանության համակարգերի փոխազդեցության արդյունք[5]: Գրքի ամենամեծ մասը՝ 2-ից 9-րդ գլուխները, հիմնականում Սթենֆորդի փորձի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ամենօրյա պատմությունն է, որը հիմնականում գրված է գրական ներկա ժամանակով երկխոսությամբ՝ վերցված փորձի բնօրինակ սղագրություններից և ներառում է մի քանի այդտեղ արված լուսանկարներ։ Գլուխ 10-ը ներկայացնում է Սթենֆորդի բանտային գիտափորձում հավաքագրված տվյալները, իսկ 11-րդ գլուխը փորձի վերաբերյալ բարձրացված էթիկական հարցերի քննությունն է:

Գրքի մնացած հատվածն ընդգրկում է սոցիալական հոգեբանության ոլորտում մի շարք թեմաներ, ինչպիսիք են նմանատիպ ուսումնասիրությունները, ինչպիսիք են Աշի համապատասխանության փորձերը, Միլգրամի փորձը, Ալբերտ Բանդուրայի հետազոտությունը բարոյական անկման վերաբերյալ, Ջոն Մ. Դարլիի և Բիբ Լատանեի կողմից անցկացրած վկայի էֆեկտի հետազոտությունը, նաև Զիմբարդոյի ապաանհատականացման վերաբերյալ ավելի ուշ գրած աշխատությունը[6][7]:

Կա նաև Ստենֆորդի փորձին առնչվող այնպիսի իրադարձությունների ուսումնասիրություն, ինչպիսիք են Ատտիկայի բանտի խռովությունը (Նյու Յորք) և 2003 թվականին Իրաքի Աբու Գրեյբ բանտում բանտարկյալների խոշտանգումներն ու բռնությունները, հատուկ ուշադրություն դարձնելով սերժանտ Իվան Ֆրեդերիկի պատմությանը[6]: Զիմբարդոն պատմում է Ֆրեդերիկի ռազմական դատավարության ժամանակ որպես պաշտպանության փորձագետի իր փորձը և նկարագրում է իր տեսակետն այն մասին, թե ինչն է հանգեցրել նրան, որ «համաամերիկյան ցուցապաստառի զինվորը» ներգրավվել է բանտարկյալների խոշտանգումների մեջ:

Վերջին գլուխը նկարագրում է հերոսության հայեցակարգը, Ջո Դարբիի՝ Աբու Գրեյբի իրադարձությունների քողազերծողի և Սթենֆորդի փորձին մասնակցած ասպիրանտ Քրիստինա Մասլաչի (ով համոզել էր Զիմբարդոյին շուտ վերջ տալ գիտափորձին) առանցքային դերերը, նաև խորհուրդներ՝ ինչպես դիմակայել բացասական իրավիճակներին[1][6][2]:

Կարծիքներ

Ռոուզ ՄակԴերմոտը գրել է, որ գիրքը «պարտադիր արժանի է, որ կարդան բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հոգեբանական գործընթացների և քաղաքական իրականության տրամախաչմամբ» և առաջարկում է, որ մի քանի բաժիններ կարող են հոգեբանական դասընթացում դասախոսության հիանալի նյութ ծառայել, ինչպիսիք են հերոսության մասին գլուխը և 12-րդ գլուխը` «Սոցիալական դինամիկայի հետազոտություն», որը նա անվանել է «սոցիալական հոգեբանության պատմության լավագույն, ամենախորաթափանց և հակիրճ ամփոփումը, որը ես երբևէ կարդացել եմ»[1]:

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սոցիալական հոգեբան Ռոբերտ Վ. Լևինն ասել է, որ այս «կարևոր գիրքը պարտադիր պետք է կարդան ոչ միայն սոցիոլոգ գիտնականները, այլև քաղաքական գործիչները, նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, մանկավարժները», և որ գրքի հենց միայն «[Աբու Գրեյբ] բաժինն արժե գրքի գինը»[2]:

Խուան Մանսո-Պինտոն (Կոնսեպսիոնի համալսարան, Չիլի) գրքի իսպաներեն լեզվով գրախոսության մեջ գրել է, որ «Լյուցիֆերի էֆեկտը, ավելին, քան գիրքը, սոցիալական հոգեբանության ձեռնարկ է չարի մասին», և որ թեև «գրված է անգլերենով, սակայն նրա պարզ և խոսակցական լեզուն հեշտացնում է դրա ընթերցումը»[7]:

Ստյուարտ Ուիլերը խորհուրդ է տվել գիրքը՝ այն անվանելով «շատ ընթեռնելի»[8]:

Էրվին Ստաուբն այն նկարագրում է որպես «խիստ անձնական գիրք» և որպես գիրք, որը «արժեքավոր ներդրում է կատարում», բայց հենց Սթենֆորդի բանտային փորձի մասին այն անվանում է (դատական) գործի ուսումնասիրություն, այլ ոչ թե գիտափորձ[6]:

Յոահիմ Ի. Կրյուգերը ( Բրաունի համալսարան) գրել է, որ գիրքը «հոյակապ և ժամանակին» է, սակայն առաջարկում է Ստենֆորդի բանտային փորձի քննադատական քննություն՝ ասելով, որ եթե «դատել ընդունված չափանիշներով, Սթենֆորդի բանտային գիտափորձը չի որակվում որպես գիտափորձ» և, մեկնաբանությունը վերադարձնելով նախահակվածություններից մեկին, ասել է. «Իրավիճակները չեն «ճնշում» մարդկանց, այլ ավելի շուտ բացահայտում են թաքնված հնարավորությունները»[5]:

Աստվածաբան Ռիչարդ Հոլոուեյը գրել է, որ Զիմբարդոյի ամենօրյա պատմությունը փորձի մասին «չափազանց փքեցված և մանրամասն է… նրա 250 էջանոց օրագիրը անհավասարակշիռ է դարձնում գիրքը», և որ «գիրքն ավելի լավ է դառնում, երբ փորձ է արվում կիրառել գիտափորձի դասը այլ համատեքստերում»[9]:

Ընդունելություն

Լյուցիֆերի էֆեկտը 11-րդ տեղում է հայտնվել The New York Times վավերագրական գրականության բեսթսելլերների ցանկում 2007 թվականի ապրիլի 7-ին ավարտվող շաբաթում[3][10]։

Ադապտացիաներ

Ֆիլիպ Զիմբարդոն ներկայացրել է իր Լյուցիֆերի էֆեկտը աշխատանքը TED 2008 համաժողովին[11]:

2015 թվականի «Սթենֆորդի բանտային գիտափորձը» ֆիլմը հիմնված է «Լյուցիֆերի էֆեկտ» ֆիլմում ներկայացված երկխոսության վրա, որը հիմնված է սկզբնական փորձի սղագրությունների վրա[12]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 McDermott, Rose (October 2007). «Reviewed Work: The Lucifer Effect: Understanding How Good People Turn Evil by Philip Zimbardo». Book Reviews. Political Psychology. International Society of Political Psychology. 28 (5): 644–646. doi:10.1111/j.1467-9221.2007.00597.x. JSTOR 20447077.
  2. 2,0 2,1 2,2 Levine, Robert (September–October 2007). «The Evil That Men Do». Scientists' Bookshelf. American Scientist. Sigma Xi, The Scientific Research Honor Society. 95 (5): 440–442. doi:10.1511/2007.67.440. ISSN 0003-0996. JSTOR 27859031.
  3. 3,0 3,1 «Best Sellers: April 22, 2007». The New York Times. April 22, 2007. Վերցված է June 21, 2018-ին.
  4. «William James Book Award». APA Div. 1: Society for General Psychology. Վերցված է June 20, 2018-ին.
  5. 5,0 5,1 Krueger, Joachim I. (Summer 2008). «Lucifer's Last Laugh: The Devil Is in the Details» (PDF). American Journal of Psychology. University of Illinois Press. 121 (2): 335–341. doi:10.2307/20445466. JSTOR 20445466. Վերցված է June 12, 2018-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Staub, Ervin (August 8, 2007). «Evil: Understanding Bad Situations and Systems, But Also Personality and Group Dynamics» (PDF). PsycCRITIQUES. Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա. 52 (32). Article 1. doi:10.1037/a0008992. ISSN 1554-0138. Վերցված է June 21, 2018-ին – via Center for the History of Psychology.
  7. 7,0 7,1 Manso-Pinto, Juan (Winter 2008). «Zimbardo, P. G. (2007). The Lucifer Effect. Understanding how good people turn evil». Revista Latinoamericana de Psicología (Spanish). Fundación Universitaria Konrad Lorenz. 40 (1): 184+. «En suma, aún cuando El Efecto Lucifer está escrito en inglés, su lenguaje sencillo y coloquial facilita su lectura. Un aspecto notable del texto es la amplia y actualizada cantidad de citas y referencias que apoyan cada uno de sus capítulos. Podría decirse que el Efecto Lucifer más que un libro constituye todo un manual de psicología social sobre el mal. En este sentido, su lectura habrá de resultar útil tanto para académicos, estudiantes y profesionales de la psicología, como para profesionales de otras ciencias sociales. Esperamos El Efecto Lucifer sea prontamente traducido al español.»{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Wheeler, Stuart (May 5, 2007). «Only obeying orders». The Spectator. London. 304 (9325): 60–61. ISSN 0038-6952. Վերցված է June 24, 2018-ին.
  9. Holloway, Richard (April 1, 2007). «Exploration of evil proves a punishing exercise for readers». Book review: The Lucifer Effect: How Good People Turn Evil. Scotland on Sunday. Edinburgh, Scotland: Johnston Publishing Ltd.
  10. «The New York Times Best Seller List» (PDF). Hawes Publications. April 22, 2007. Վերցված է June 21, 2018-ին.
  11. «Philip Zimbardo: The Psychology of Evil – TED Talk». TED. February 2008. Վերցված է June 24, 2018-ին.
  12. Cockrell, Cathy (July 8, 2015). «Professor Emerita Christina Maslach recalls famous prison study, now a movie». Berkeley – Department of Psychology. Վերցված է June 21, 2018-ին.

Գրականություն

  • Sunstein, Cass R. (May 21, 2007). «The Thin Line». The New Republic. Vol. 236, no. 16. էջեր 51–55. ISSN 0028-6583. Վերցված է June 24, 2018-ին.

Արտաքին հղումներ