Գրեգոր Կոբել
Գրեգոր Կոբել (գերմ.՝ Gregor Kobel; դեկտեմբերի 6, 1997[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Դորտմունդ» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ։
Գրեգոր Կոբել գերմ.՝ Gregor Kobel | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 6, 1997[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 90 կիլոգրամ | ||
Դիրք | Դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
Զեեֆելդ Ցյուրիխ
| |||
2005-2014 | Գրասսհոպպեր | ||
2014-2016 | Հոֆենհայմ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2018 | → Հոֆենհայմ ll | 43 | (-40) |
2016-2019 | Հոֆենհայմ | 1 | (-1) |
2019 | → Աուբսբուրգ | 16 | (-42) |
2019-2020 | → Շտուտգարտ | 31 | (-37) |
2020-2021 | Շտուտգարտ | 33 | (-54) |
2021-ն․ժ․ | Բորուսիա Դորտմունդ | 83 | (-105) |
Ազգային հավաքական | |||
2013-2014 | Շվեյցարիա (Մ․17) | 3 | (-5) |
2015-2016 | Շվեյցարիա (Մ․19) | 4 | (-7) |
2016 | Շվեյցարիա (Մ․20) | 2 | (-4) |
2016-2018 | Շվեյցարիա (Մ․21) | 9 | (-11) |
2021-ն․ժ․ | Շվեյցարիա | 5 | (-9) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
Ֆուտբոլով սկսել է զբաղվել իր հայրենի Ցյուրիխի թիմերում․ սկզբից «Զեեֆելդում», քիչ անց տեղափոխվել է «Գրասսհոպպեր»։ 2014 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Հոֆենհայմ», որը հետագայում պաշտոնականացրել է երիտասարդ դարպասապահի լիարժեք տրանսֆերը։ Ֆուտբոլիստն իր առաջին խաղը հիմնական թիմի կազմում անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 12-ին Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի շրջանակներում: Նույն թվականին միջազգային ասպարեզում նա նշել է իր նորամուտը Եվրոպայի լիգայի խմբային փուլում՝ «Լուդոգորեցի» դեմ խաղում։ «Հոֆենհայմի» առաջին և միակ հանդիպումը Բունդեսլիգայի 2018/19 մրցաշրջանում եղել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին «Հաննովերի» դեմ խաղը։ 2019 թվականի հունվարին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Աուգսբուրգ», որտեղ անմիջապես զբաղեցրել է հիմնական դարպասապահի տեղը։ Պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2019 թվականի հունիսի 30-ը։
2019/20 մրցաշրջանում Գրեգոր Կոբելը մեկ տարի վարձավճարով միացել է «Շտուտգարտին»[2]։ Լինելով հիմնական դարպասապահը, նա օգնել է «շվաբներին» վերադառնալ Բունդեսլիգա: Վարձակալության ավարտին Շտուտգարտը մշտական հիմունքներով գնել է Գրեգորին 7 միլիոն 200 հազար եվրոյով[3]։
2021 թվականի հուլիսի 1-ին 15 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Բորուսիա Դորտմունդ»[4]։ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ «Բեշիքթաշի» դեմ խաղում։ Գրեգորն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում ու բաց թողել 1 գնդակ, խաղն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ «իշամեղուների»[5]։
Ազգային հավաքական
Խաղացել է Շվեյցարիայի հավաքականի բոլոր պատանեկան թիմերում՝ սկսած մինչև 15 տարեկանների թիմից։
2021 թվականի սեպտեմբերի 1-ին Գրեգորը իր նորամուտն է նշել Շվեյցարիայի գլխավոր հավաքականի կազմում՝ Հունաստանի դեմ ընկերական խաղում, նա խաղացել է բոլոր 90 րոպեները։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Շվեյցարիայի[6]։
Ձեռքբերումներ
Անձնական
- Բունդեսլիգայի մրցաշրջանում եղել է իր խորհրդանշական թիմի կազմում (2)․ 2022/23[7], 2023/24[8]
- Բունդեսլիգայի մրցաշրջանում եղել է իր խորհրդանշական թիմի կազմում՝ ըստ VDV-ի․ 2022/23[9]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանում եղել է իր խորհրդանշական թիմի կազմում․ 2023/24[10]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Грегор Кобель на правах аренды перешел в «Штутгарт» (24.06.2019)». Արխիվացված է օրիգինալից 2019-06-24-ին. Վերցված է 2020-04-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gregor Kobel wechselt zum VfB». vfb.de (գերմաներեն). 2020-07-28. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-07-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gregor Kobel joins BVB». bvb.de (անգլերեն). 2021-05-31. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-07-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jude Bellignham, Erling Haaland score in Dortmund's Champions League win vs. Besiktas». espn.co.uk (անգլերեն). 2021-09-15. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-07-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Switzerland vs. Greece». soccerway.com (անգլերեն). 2021-09-01. Արխիվացված է օրիգինալից 2022-06-01-ին. Վերցված է 2022-07-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The official Bundesliga Team of the Season 2022/23». Bundesliga. 2023-05-13. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին.
- ↑ «Confirmed: Bundesliga Team of the Season 2023/24 by EA FC 24!». Bundesliga (անգլերեն). 2024-05-04.
- ↑ «Jude Bellingham ist VDV-Spieler der Saison» (գերմաներեն). VDV. 2023-06-07. Արխիվացված է օրիգինալից 2023-06-13-ին. Վերցված է 2023-06-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «2023/24 UEFA Champions League Team of the Season». Champions League (անգլերեն). УЕФА. 2024-06-03.
Արտաքին հղումներ
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Профиль футболиста на сайте weltfussball.de Արխիվացված է Ապրիլ 7, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- Профиль на сайте dfb.de Արխիվացված է Օգոստոս 3, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- Профиль на сайте kicker.de Արխիվացված է Մայիս 16, 2020 Wayback Machine-ի միջոցով: