Բիլլի Կլիֆֆորդ Գիլմոր (անգլ.՝ Billy Clifford Gilmour; հունիսի 11, 2001(2001-06-11)[1], Irvine, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Շոտլանդացի ֆուտբոլիստ, «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրո 2020-ի մասնակից։

Բիլլի Գիլմոր
անգլ.՝ Billy Gilmour
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 2001(2001-06-11)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Irvine, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 170 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

Գիլմորը «Ռեյնջերս» ակումբի սան է։ 2017 թվականի ամռանը Բիլլին պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ՝ սկսելով հանդես գալ ակադեմիայում[2][3]։ Մեկ տարի անց Գիլմորը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ակումբի հետ[4]։ 2019 թվականի օգոստոսի 31-ին նա իր նորամուտը նշել էանգլիական Պրեմիեր լիգայում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Թեմմի Աբրահամին[5]։ 2021 թվականին Բիլլին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

2021 թվականի ամռանը Գիլմորը վարձակալվել է «Նորվիչ Սիթիի» կողմից[6]։ Օգոստոսի 14-ին «Լիվերպուլի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր ակումբում[7]։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Բիլլի Գիլմորը չորս տարվա պայմանագիր է կնքել «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ[8]։

Հավաքականի կարիերա

2021 թվականի մայիսի 19-ին գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը նրան ընդգրկել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտում՝ մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին ( 2021 թվականի հունիսի 2 և 6)[9]։ Շոտլանդիայի հավաքականում առաջին անգամ հանդես է եկել 2021 թվականի հունիսի 2-ին Նիդերլանդների դեմ խաղում (2:2), 81-րդ րոպեին փոխարինվելով մեկ այլ դեբյուտատոր Դեյվիդ Թերնբուլին[10]։

Նույն տարում Գիլմորը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Անգլիայի հավաքականի դեմ խաղում[11]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Չելսի»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Rangers: Youth prospect Billy Gilmour opts for summer switch to Chelsea». BBC Sport. 9 May 2017. Արխիվացված է օրիգինալից 2019-09-03-ին. Վերցված է 2017-10-19-ին.
  3. Amako, Uche (4 July 2017). «Billy Gilmour signs Chelsea contract two months after agreeing to leave Rangers». Daily Express. London. Արխիվացված է օրիգինալից 2017-10-19-ին. Վերցված է 2017-10-19-ին.
  4. «Billy Gilmour: Former Rangers youth signs first professional contract at Chelsea». BBC Sport. 5 July 2018. Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին. Վերցված է 2018-08-07-ին.
  5. «Челси VS. Шеффилд Юнайтед 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019-08-31. Արխիվացված օրիգինալից 2019-09-22-ին. Վերցված է 2019-11-23-ին.
  6. «Norwich sign Chelsea's Gilmour on loan». BBC Sport. 2 July 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-07-02-ին. Վերցված է 2021-07-02-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Норвич Сити VS. Ливерпуль 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021-08-14. Արխիվացված օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  8. «Billy Gilmour signs from Chelsea» (անգլերեն). brightonandhovealbion.com. 2022-09-01. Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2023-11-08-ին.
  9. «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad». scottishfa.co.uk (անգլերեն). Шотландская футбольная ассоциация. 2021-05-19. Արխիվացված օրիգինալից 2021-05-22-ին. Վերցված է 2021-06-07-ին.
  10. «Scotland denied victory over the Netherlands in dying moments». scottishfa.co.uk (անգլերեն). Официальный сайт Шотландской футбольной ассоциации. 02.06.2021. Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-07-ին.
  11. «Англия VS. Шотландия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021-06-18. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-12-12-ին.