Դեյվիդ Թերնբուլ (անգլ.՝ David Turnbull,հուլիսի 10, 1999(1999-07-10)[1], Վիշոու, North Lanarkshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Սելթիկ» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան։

Դեյվիդ Թերնբուլ
անգլ.՝ David Turnbull
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10, 1999(1999-07-10)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Վիշոու, North Lanarkshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1,85 մետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Հինգ տարեկանից խաղացել է «Նյումեյնս Համերս» մանկական ֆուտբոլային թիմում։ Այնտեղ նրա ելույթները նկատել են «Սելթիկի», «Ռեյնջերսի», «Մոտերուելի» և մի շարք անգլիական ակումբների սկաուտները, սակայն 2009 թվականին իննամյա Դեյվիդը դարձել է շոտլանդական «Մոտերուելի» երիտասարդական ակադեմիայի խաղացող[2]։ 2016 թվականին Թերնբուլը «Մոտերուելին» օգնել է նվաճել Շոտլանդիայի երիտասարդական գավաթը[3]։

2018 թվականի փետրվարի 10-ին Թերնբուլը Շոտլանդիայի գավաթի շրջանակներում «Դանդիի» դեմ խաղում նորամուտն է նշել «Մոտերուելի» հիմնական կազմում[4][5]։ 2018 թվականի մայիսի 8-ին նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում (Շոտլանդիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն)՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Պարտիկ Տիսլի» դեմ խաղում[6]։

2018 թվականի հոկտեմբերի 31-ին «Սենտ Միրենի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Մոտերուելի» կազմում[7]։ 2019 թվականի հունվարին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2021 թվականի ամառը[8]։ Ընդհանուր առմամբ, 2018/19 մրցաշրջանում լիգայում խփել է 15 գոլ։ Թերնբուլը առաջադրվել է ըստ ՇՊՖԱ-ի ֆուտբոլիստների տարվա երիտասարդ խաղացողի կոչման համար[9], այնուամենայնիվ, այս մրցանակը, ի վերջո, շահել է Ռայան Քենթը։ Թրնբուլը շահել է մեկ այլ մրցանակ՝ Շոտլանդիայի Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի տարվա երիտասարդ խաղացող՝ դառնալով «Մոտերվելի» առաջին խաղացողը, որն արժանացել է այդ մրցանակին Ջեյմս Մաքֆադենից հետո 2002 թվականին[10]։

2019 թվականի հունիսին «Մոտերուելը» համաձայնեցրել էր Դեյվիդ Թերնբուլի տրանսֆերը «Սելտիկ» ակումբի համար ռեկորդային 3,25 միլիոն ֆունտի դիմաց։ Հաղորդվում էր, որ «Մոտերուելն» ընդունել է «Սելտիկի» և անգլիական «Նորվիչ Սիթիի» տրանսֆերային առաջարկները, սակայն անձամբ ֆուտբոլիստն ընտրել է Գլազգոյի ակումբը[11]։ Սակայն նրա տեղափոխության գործարքը խափանվել է բժշկական հետազոտություն անցնելուց հետո, քանի որ պարզվել է, որ Դեյվիդը ծնկի վիրահատության կարիք ունի[12]։ Վիրահատության և հետագա վերականգնման պատճառով շոտլանդացին բաց է թողել 2019/20 մրցաշրջանի առաջին կեսը[13]։

2021 թվականի օգոստոսի 21-ին հեթ-տրիկ է արել «Սենթ Միրեն» ակումբի դեմ շոտլանդական Պրեմիեր լիգայի խաղում[14]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Թերնբուլը հանդես է եկել Շոտլանդիայի Մ-16, Մ-19, Մ-20 և Մ-21 հավաքականներում[15]։

2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկել է Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը Եվրո-2020-ի պաշտոնական հայտացուցակում, ինչպես նաև Նիդեռլանդների (հունիսի 2) և Լյուքսեմբուրգի (հունիսի 6) դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար[16]։ 2021 թվականի հունիսի 2-ին իր նորամուտն է նշել Շոտլանդիայի գլխավոր հավաքականում Նիդեռլանդների դեմ խաղում՝ դուրս գալով մեկնարկային կազմում[17]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային նվաճումներ

խմբագրել
Սելտիկ
  • Շոտլանդիայի չեմպիոն՝ 2021/22
  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր՝ 2019/20
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր՝ 2021/22

Անձնական նվաճումներ

խմբագրել
  • Շոտլանդիայի ֆուտբոլի լրագրողների ասոցիացիայի վարկածով տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2018/19
  • Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ ըստ ՇՊՖԻ ֆուտբոլիստների՝ 2020/21
  • «Տարվա թիմի» անդամ պրեմիերշիփում ըստ ՇՊՖ-ի՝ 2020/21
  • «Մոտերուելի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2018/19
  • «Սելտիկի» տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2020/21

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Andy McGilvray (2009 թ․ մայիսի 21). «Motherwell beat top clubs and sign up young David» (անգլերեն). Daily Record. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Andrew Southwick (2016 թ․ ապրիլի 27). «Scottish Youth Cup final: Hearts 2-5 Motherwell» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Dundee 0–2 Motherwell» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Players react to cup win over Dundee» (անգլերեն). MotherwellFC.co.uk. 2018 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Martin Dowden (2018 թ․ մայիսի 8). «Partick Thistle 0-1 Motherwell» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Scott Mullen (2018 թ․ հոկտեմբերի 31). «St Mirren 0-2 Motherwell: Visitors swat aside woeful hosts Motherwell» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «Motherwell's David Turnbull turns down 'more lucrative club' to sign new deal» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Player of the Year: Old Firm quartet vie for PFA Scotland top prize» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. Stewart Fisher (2019 թ․ մայիսի 11). «Shades of McFadden as David Turnbull scoops SFWA young player of the year award» (անգլերեն). Evening Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. Scott Mullen (2019 թ․ հունիսի 20). «David Turnbull: Motherwell midfielder set to sign for Celtic over Norwich City» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «David Turnbull: Motherwell midfielder's Celtic move collapses» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. David Gunn (2019 թ․ հունիսի 28). «Report reveals length of time before David Turnbull will return from injury» (անգլերեն). The Scotsman. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Celtic 6-0 St Mirren: Turnbull hat-trick as hosts storm to league summit» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «David Turnbull» (անգլերեն). ScottishFA.co.uk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). Scottishfa.co.uk. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  17. «Scotland denied victory over the Netherlands in dying moments» (անգլերեն). Scottishfa.co.uk. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել