Կերշնիք Քարի Բոլ (անգլ.՝ Kirshnick Khari Ball, հունիսի 18, 1994(1994-06-18)[1], Lawrenceville, Ջորջիա, ԱՄՆ[1] - նոյեմբերի 1, 2022(2022-11-01)[2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[2][3]), ավելի հայտնի որպես Թեյքօֆ (Takeoff), ամերիկացի ռեփեր, հիփ հոփ եռյակ Migos-ի մասնակից[4]։ Ռեփերը սպանվել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին Հյուստոնում, Տեխաս[5][6];

Takeoff
Բնօրինակ անունանգլ.՝ Takeoff
Ի ծնե անունանգլ.՝ Kirsnick Khari Ball
Նաև հայտնի է որպեսTakeoff
Ծնվել էհունիսի 18, 1994(1994-06-18)[1]
Lawrenceville, Ջորջիա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 2022(2022-11-01)[2][3] (28 տարեկան)
Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[2][3]
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music, Motown և Capitol Records
ԿրթությունBerkmar High School?
ԱնդամակցությունMigos
 Takeoff (rapper) Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Կերշնիք Քարի Բոլը ծնվել է Ջորջիա նահանգի Լոուրենսվիլ քաղաքում։ Դաստիարակել է մայրը՝ Քուեյվիուսի և Օֆսեթի հետ միասին[7][8][9]։

Կարիերա խմբագրել

«Միգոս» (2008) խմբագրել

Ընտանիքի մյուս անդամների՝ Քուեյվիուսի և Օֆսեթի հետ միասին, Թեյքօֆը սկսել է ռեփով զբաղվել 2008 թվականին։ Խումբը սկզբնապես հանդես է եկել Polo Club անվանումով, սակայն արդյունքում անունը փոխել է Migos-ով։ Իր առաջին լիամետրաժ նախագիծը՝ Juug Season անվանումով միքսթեյփը, խումբը թողարկել է 2011 թվականի օգոստոսի 25-ին։ Հաջորդել է No Label միքսթեյփը, որը թողարկվել է 2012 թվականի հունիսի 1-ին։

Migos-ը ճանաչում է ձեռք բերել 2013 թվականին իր «Versace» սինգլի թողարկումից հետո։ Երգի ռեմիքսը կատարել է Դրեյքը, ինչպես նաև այն հասել է 99-րդ հորիզոնականին Billboard Hot 100 և 31-րդ հորիզոնականներին Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում։

Նրանց դեբյուտային ստուդիական ալբոմը՝ Yung Rich Nation-ը, թողարկվել է 2015 թվականի հուլիսին, հյուրերն են եղել Քրիս Բրաունը և Յանգ Թագը, ինչպես նաև պրոդյուսերներ Zaytoven-ը և Murda Beatz-ը։ Ալբոմը հասել է 17-րդ հորիզոնականին Billboard 200-ում։

2017 թվականին Migos-ը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Bad and Boujee» (Լիլ Ուզի Վերտի մասնակցությամբ), որն առաջին հորիզոնականում է մնացել մեկ շաբաթից ավելի։ Այնուհետև երգը չորս անգամ RIAA-ի կողմից վավերացվել է որպես պլատինե։ Չնայած Թեյքօֆին կարելի է տեսնել երաժշտական տեսահոլովակի տեսարաններից մեկում, երգի ձայնագրությանը նա չի մասնակցել։ Թեյքօֆն ինքը դա բացատրել է այնպես, որ երգի ձայնագրման պահին զբաղված է եղել[10]։

Migos-ի երկրորդ ստուդիական ալբոմը՝ Culture-ը, թողարկվել է 2017 թվականի հունվարի 27-ին և Billboard 200 ամերիկյան հիթ-շքերթի 1-ին հորիզոնականում է հայտնվել՝ թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառված 44 000 օրինակով։ ԱՄՆ-ում ալբոմը պլատինե սերտիֆիկատ է ստացել 2017 թվականի հուլիսին[11][12]։

Migos-ի մյուս ալբոմը՝ Culture II-ը, թողարկվել է 2018 թվականի հունվարի 26-ին։ Այն դարձել է խմբի երկրորդ ալբոմը, որը Billboard 200-ում առաջին տեղն է զբաղեցրել՝ թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառված 38 000 օրինակով[13][14][15]։

Ազատ կարիերա խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 2-ին Թեյքօֆը թողարկել է իր մենահամերգը՝ The Last Rocket անվանումով։

Բախումներ խմբագրել

2015՝ միջադեպ Ջորջիայի Հարավայինե համալսարանում խմբագրել

2015 թվականի ապրիլի 18-ին «Միգոս»-ը պետք է ելույթ ունենար 2015 թվականի գարնանը Ջորջիայի Հարավային համալսարանի կազմակերպած Hanner Fieldhouse բեմում։ Շոուն սկսվել է ժամը 19:00-ին, բացումն արել են տեղի արտիստները, սակայն խումբը բեմ է բարձրացել պլանավորված ժամանակից մոտ մեկուկես ժամ ուշ, մասնավորապես՝ ժամը 21:00-ին։ Եվ չնայած նրանց պայմանագրում նախատեսված էր 45 րոպե ելույթի նվազագույն ժամանակ, խմբի համերգը տևեց 30 րոպեից պակաս։ Համալսարանի ոստիկանության բաժինը, Սթեյթսբորոյի ոստիկանության բաժինը և Բուլոկի շրջանի շերիֆի վարչությունը, որոնք ներկա են եղել համերգին որպես պահակ, ուժեղ մարիխուանայի հոտ են զգացել, որը գալիս էր խմբի ֆուրգոններից։ Հետագա հետաքննությունից հետո ռեփ-եռյակը և նրանց շրջապատի 12 անդամներ ձերբակալվել են մարիխուանա և այլ թմրանյութեր ապօրինի պահելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար[16][17]։

2017՝ միջադեպ կապված Ատլանտայի թռիչքի հետ խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին Թեյքօֆին խնդրել են հեռանալ Ատլանտայից Դե Մոյն (Այովա նահանգ) չվերթից այն բանից հետո, երբ նա, ըստ հաղորդումների, հրաժարվել է հարկից հանել իր պայուսակը հատուկ պահեստարան[18]։

Սկավառակագրություն խմբագրել

  • The Last Rocket (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Buchanan J. D. Takeoff Biographyby John D. BuchananAllMusic.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 MVP V. Takeoff Shot, Killed in Houston, Quavo NOT Shot November 2022 — 2022.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Migos Rapper Takeoff Dead at 28, Shot in Houston — 2022.
  4. «Takeoff Becomes Third Member of Migos to Earn a Solo Billboard Hot 100 Hit». Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  5. «Migos Rapper Takeoff Dead at 28, Shot in Houston». TMZ (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. https://www.theguardian.com/music/2022/nov/01/takeoff-one-third-of-migos-shot-dead-at-28-in-houston
  7. «Interview: Migos». The FADER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «The Three A-Migos: Quavo, Takeoff & Offset». HotNewHipHop. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Migos' Wild World: One Night in the Studio With 'Bad and Boujee' Trio». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Migos interview on "Everyday Struggle"». Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  11. Caulfield, Keith (2017 թ․ փետրվարի 5). «Migos Earn First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Culture'». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  12. Caulfield, Keith (2017 թ․ հուլիսի 4). «Kendrick Lamar's 'DAMN.' & Ed Sheeran's 'Shape of You' Lead Nielsen Music's Mid-Year 2017 Charts». Billboard. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Quavo Says Cardi B Will Be Featured On Culture II». The Fader. 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. «Drake, Big Sean, Gucci Mane and More Featured on Migos' 'Culture II' Album». XXL (журнал). 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: Text "XXL" ignored (օգնություն)
  15. Caulfield, Keith (2018 թ․ փետրվարի 4). «Migos' 'Culture II' Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  16. Cannady, Dal. «Georgia Southern searches for way to break contract with Migos after arrest». WTOC. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  17. Saxon, Holli (2015 թ․ ապրիլի 29). «Migos rapper still in jail». Statesboro Herald. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  18. Stedman, Alex (2017 թ․ հուլիսի 7). «Migos Kicked Off Delta Flight, Managers Claims Racial Profiling | Variety». Variety.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Takeoff» հոդվածին։