Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդորա

Pandora (կարդացվում է՝ Պանդորա), ոսկերչական տուն, որը հիմնադրել են Պիեր և Վինի Էնիվոլդսեն ամուսինները 1982 թվականին Դանիայում[1]։

Pandora
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1488
ՎայրHavneholmen, Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Երկիր Դանիա
Արդյունաբերությունակնագործություն և մանրածախ առևտուր
Հասույթ26,5 մլրդ kr (2022)
Աշխատողների թիվ26 986 մարդ (2022)
Կայքpandoragroup.com
Բորսա
 Pandora (jewellery) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե կազմակերպությունը հիմնադրվել է որպես փոքրիկ ոսկերչական խանութ Կոպենհագենում։ 1987 թվականին արտադրանքի աճող պահանջարկի պատճառով Pandora-ն անցել է մեծածախ վաճառքի։

1989 թվականին արտադրությունը տեղափոխվել է Թաիլանդ, ինչը հնարավորություն է տվել արտադրել զանգվածային ոսկերչական արտադրանք[1]։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին ընկերությունը IPO-ի միջոցով վաճառվել է[2][3]։

2014 թվականին բացվել է 1000-րդ խանութը, և այդ տարին ընկերության պատմության մեջ դարձել է նոր նշաձող։

2015 թվականին Pandora-ն տեղափոխվել է Ղազախստան։ 2016 թվականին ընկերության եկամուտը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար։

2017 թվականի փետրվարի 7-ին Pandora-ն նախաձեռնել է բաժնետոմսերի հետգնման ծրագիր․ մեկ տարվա ընթացքում ընկերությունը գնել է ավելի քան մեկ միլիոն բաժնետոմս՝ շուրջ 270 մլն դոլար արժողությամբ։

Ոսկերչական ընկերությունում աշխատում է ավելի քան 21 հազար մարդ։ Իր պատմության ընթացքում ընկերությունը նվաճել է ավելի քան 70 երկրների ոսկերչական շուկաները, և այսօր բրենդի զարդերը հաջողությամբ վաճառվում են վեց մայրցամաքներում։

Pandora-ն արտադրում է տարբեր զարդեր, այդ թվում՝ ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, ուլունքներ, ինչպես նաև ժամացույցներ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2013 թվականից Pandora-ն թողարկում է նոր հավաքածուներ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, այն դեպքում, երբ նախկինում ընկերությունը հավաքածուները թողարկում էր տարեկան երկու անգամ։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «A Danish Fairy Tale Gone Awry». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. NASDAQ OMX Copenhagen welcomes Pandora to list on its main market(չաշխատող հղում)
  3. «Pandora charms investors with $2 bln market debut». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pandora (ոսկերչական տուն)» հոդվածին։