Airbus A320-ի կործանումը Միջերկրական ծովի վրա (2016)

Airbus A320-ի կործանումը Միջերկրական ծովի վրա, աղետ է, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 19-ին։ EgyptAir ընկերության Airbus A320 ինքնաթիռը Փարիզից Կահիրե MSR804 համարի թռիչքը կատարելուց Միջերկրական ծովի վրա, եգիպտական ափից մոտավորապես 200կմ հեռու անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում գտնվել են 66 հոգի՝ 56 ուղևոր և 10 անձնակազմի անդամ[2][3][4][5]։

Airbus A320-ի կործանումը Միջերկրական ծովի վրա
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմայիսի 19, 2016[1]
ՎայրՄիջերկրական ծով[1] և Ալեքսանդրիա, ,
ՉվերթMS804 և MSR804
Թռիչքի վայրՓարիզ - Շառլ դը Գոլ[1]
Վերջնական կետԿահիրեի միջազգային օդանավակայան[1]
Մասնակիցներ66[1], 56[1] և 10[1]
Զոհվածներ66 մարդ, 56 մարդ և 10 մարդ
Aviation Safety Network ID20160519-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-232[1]
ԱվիաընկերությունEgyptAir[1]
Կողային համարSU-GCC[1]
Կենդանի մնացած0
 EgyptAir Flight 804 Վիքիպահեստում
804 թռիչքի (Flightradar24) սխեմատիկ պատկերը

Ինքնաթիռը խմբագրել

Airbus A320-232 (գրանցման համարը՝ SU-GCC, սերիական համար՝ 2088) արտադրվել էր 2003 թվականին (առաջին թռիչքը կատարել է հուլիսի 25-ին). նույն թվականի նոյեմբերի 3-ին փոխանցվել է EgyptAir օդային ընկերության[5][6]։

Անձնակազմ և ուղևորներ խմբագրել

Ուղևորների և անձնակազմի քաղաքացիությունն ու քանակը։

Երկիր քնկ
  Եգիպտոս 30
  Ֆրանսիա 15
  Իրաք 2
  Կանադա 1
  Միացյալ Թագավորություն 1
  Բելգիա 1
  Քուվեյթ 1
  Սաուդյան Արաբիա 1
  Սուդան 1
  Չադ 1
  Պորտուգալիա 1
  Ալժիր 1
Ընդ․ 66[7]
  • Օդանավի հրամանատար ՝ 36-ամյա Մոհամեդ Շոքեյր (անգլ.՝ Mohammed Shoukair)։ Փորձառու օդաչու էր, ով EgyptAir օդային ընկերությունում աշխատել էր 12 տարի՝ սկսած 2004 թվականից։ ուներ 6275 ժամ թռիչք։ որոնցից 2101 ժամը Airbus A320-ի վրա։
  • Երկրորդ օդաչու՝ 24-ամյա Ահմեդ Ասեմ (անգլ.՝ Ahmed Asem)։ Թռիչքը 2766 ժամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://avherald.com/h?article=4987fb09&opt=0
  2. Рейс MS804 исчез на высоте 11 тысяч метров - EgyptAir. tvzvezda.ru
  3. СМИ: самолет EgyptAir, летевший из Парижа в Каир, упал в море. ria.ru
  4. «Crash: Egypt A320 over Mediterranean on May 19th 2016, aircraft lost over Mediterranean, ELT signal picked up» (անգլերեն). Aviation Herald. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  5. 5,0 5,1 «SU-GCC Accident description». Aviation Safety Network. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  6. ТАСС: Биографии и справки - Что известно о разбившемся авиалайнере Airbus A320-232 EgyptAir
  7. «Что нам известно об исчезновении рейса EgyptAir MS804?». BBC Rus.