Ֆուտբոլի ազգային թանգարան

Ֆուտբոլի ազգային թանգարան (անգլ.՝ National Football Museum), թանգարան, որը ստեղծվել է ֆուտբոլի հիշարժան ցուցանմուշների կարևոր հավաքածուների շարքի պահպանման և ցուցադրման համար։

Ֆուտբոլի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան, բարեգործական կազմակերպություն, անկախ թանգարան և սպորտային տանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունUrbis?
ՎայրՄանչեսթեր
Կազմված էԱնգլիական ֆուտբոլի փառքի սրահ
ՀասցեUrbis Building, Cathedral Gardens, Manchester M4 3BG[2]
Հիմնադրվել էփետրվար 2001
Կայքnationalfootballmuseum.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 2001 թվականին Քևին Մուրի կողմից։ Ի սկզբանե թանգարանը գտնվել է Լանքաշիրի Պրեստոն քաղաքում՝ «Դիպդեյլ»-ի հարևանությամբ։ Դա հետաքրքիր է, քանի որ «Դիպդեյլն» աշխարհի ամենահին ֆուտբոլային մարզադաշտն է, որն անընդհատ օգտագործվում է[3]։ Թանգարանի նախագահը ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթակիր Բոբի Չարլթոնն է։

2003 թվականին թանգարանը և Կենտրոնական Լանքաշիրի համալսարանը ստեղծել են Ֆուտբոլի միջազգային ինստիտուտ՝ ֆուտբոլի պատմական, սոցիալական և մշակութային ասպեկտների հետազոտություն անցկացնելու համար[4]։

  Ֆուտբոլի ազգային թանգարանը արժանի է իմ հիացմունքին որպես ֆուտբոլիստ և ՖԻՖԱ-ի նախագահ, գերազանց ռեալիզացում, իսկական մարգարիտ։  
  Ամեն անգամ, երբ այցելում եմ թանգարան, ես լցվում եմ մեծ աշխատանքի տպավորությամբ, դա տեղի է ունենում մեր ֆուտբոլային կյանքի հարուստ պատմության արդյունքում  

Tourism Awards տուրիստական գործակալության նախաձեռնությամբ 2005 թվականին թանգարանը ստացել է «Տարվա տեսարժան վայր» տիտղոսը[6]։

2008 թվականի դեկտեմբերին Անգլիայի ֆուտբոլային լիգայի նախագահ Բրայան Մովինին կոնֆլիկտ է հրահրել՝ հայտարարելով, որ թանգարանը պետք է Պրեստոնից տեղափոխվի Ուեմբլի մարզադաշտ, որպեսզի գրավի ավելի շատ այցելուների[7]։ Հիմնադիր Քևին Մուրը պատասխանել է, որ շատերը կուրախանան այդ նախաձեռնության համար, սակայն հայտարարել է, որ հոգաբարձուի քաղաքականությունն ուղղված է Պրեստոնում իր շտաբակայանն ունենալուն[8][9]։

Չնայած քննադատների դրական արձագանքներին և տարեկան 100 000 այցելուի ներգրավմանը[7][10][11], բազմիցս առաջացել է ֆինանսավորման հարց[12][13]։ 2007 թվականին թանգարանն ունեցել է մոտ 800 հազար ֆունտ ստերլինգ եկամուտ և 1,2 միլիոնի կորուստ[14]։ Հոգաբարձուները մտահոգված էին թանգարանի ապագայի համար։ 2009 թվականին նրանք առաջարկել են թանգարանը տեղափոխել «Մանչեսթեր Սիթի»։ Քաղաքային խորհուրդը թանգարանին առաջարկել է տարեկան 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ֆինանսական փաթեթ, եթե տեղափոխվի Մանչեսթեր։ Չնայած Պրեստոնի և Լանքաշիրի տարեկան մինչև 400 000 ֆունտ ստերլինգի բարելավման առաջարկին, հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է թանգարանը Մանչեսթերի «Ուրբիս» ցուցահանդեսային կենտրոն տեղափոխելու օգտին[15]։

Ենթադրվում էր, որ բավարար ֆինանսավորման դեպքում Պրեստոնի մասնաճյուղը բաց կմնա որպես լրացուցիչ կենտրոն[15]։ Այնուամենայնիվ, թանգարանում չեն կարողացել ֆինանսական փաթեթի շուրջ համաձայնության գալ Լանքաշիրի կոմսության խորհրդի հետ, և 2010 թվականի ապրիլի վերջին մասնաճյուղը փակվել է հանրության համար[16][17]։ Սակայն 2012 թվականից սկսած Պրեստոնի մասնաճյուղն օգտագործվում է որպես հետազոտական կենտրոն և պահեստ[3]։

«Ուրբիսը» փակվել է 2010 թվականի փետրվարին՝ 2011 թվականի ամռանը Ֆուտբոլի ազգային նոր թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում[18]։

Մանչեսթերում թանգարանը բացվել է 2012 թվականի հուլիսի 6-ին։ Հույս կար, որ նոր թանգարանը թույլ կտա տարեկան ներգրավել 350 000 այցելու[3]։ 2012 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ բացման պահից ի վեր առաջին վեց շաբաթվա ընթացքում թանգարան է այցելել 100 000 մարդ[19]։ 2013 թվականի ապրիլի վերջին թանգարանը հասել է ցանկալի 350 000 այցելուի նշագծին[20]։

Ցուցահանդեսներ խմբագրել

 
Թոմ Ֆինի արձանը թանգարանի մուտքի մոտ

Թանգարանի շատ ցուցանմուշներ տրվել են վարձով ամբողջ Մեծ Բրիտանիայում, որոշ ցուցանմուշներ վարձակալել են Գերմանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Բելգիայի ցուցահանդեսները։ Թանգարանը համագործակցում է ՈՒԵՖԱ-ի հետ՝ նախքան ֆուտբոլի ազգային թանգարան տեղափոխվելը Եվրոպական խորհրդարանում, Բրյուսելում բացված ՈՒԵՖԱ-ի հոբելյանական ցուցահանդես ստեղծելու համար։ Թանգարանը ՈՒԵՖԱ-ի հետ նաև աշխատում է կանանց ֆուտբոլին՝ մասնավորապես 2005 թվականի Եվրոպայի կանանց առաջնությանը նվիրված աշխարհի առաջին ցուցահանդեսը ստեղծելու համար։ 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության թեման բացահայտելու համար թանգարանը համագործակցել է ցուցահանդեսի մշակման Հոնկոնգի և Գերմանիայի գործընկերների հետ։ «Ազգի համար փրկվածները․ Անգլիայի գավաթի պատմություն» հատուկ ցուցահանդեսը, որը ցուցադրում է Անգլիայի գավաթի ամենահին մրցանակը, որը հաղթողներին պարգևատրելու համար օգտագործվել է 1896-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, մեկնարկել է 2006-ի մայիսին։ Այն շրջագայել է Նյուքասլ ափոն Թայնում, իսկ 2007 թվականի հունիսից եղել է Հեմփշիրի կոմսության «Մայլսթոուն» թանգարանում։

Թանգարանն ունի ժամանակավոր ցուցահանդեսների ծրագրեր, ինչպիսին է 2007 թվականի մարտի 3-ից հունիսի 3-ը տեղի ունեցած հերթական հատուկ ցուցահանդեսը, որը կոչվում է «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» ։ Այս ֆոտոցուցահանդեսը լուսաբանել է Ֆիլիպ Կոլվինի աշխատանքները։

Ֆիլը փաստագրել է «Քրիսթալ Փելաս»-ի երկրպագու հաշմանդամ Սամուել Բյորչի փորձը, քանի որ նա ճանապարհորդել է երկրով մեկ իր թիմին աջակցելու համար։ Լուսանկարներում ցույց են տրվել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք Սամուելը հաղթահարել է ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու համար, և թե ինչպես է դա արել։ Լուսանկարներում նաև ցուցադրվել է այն աջակցությունը, որը նա ստացել է մյուս երկրպագուների կողմից։ Ֆիլի նախագծի լուսանկարները ցույց են տալիս, թե ինչի կարելի է հասնել դժվարին պահերին օգնություն ցուցաբերելու միջոցով, և նա հույս ունի, որ դա կխրախուսի մյուս հաշմանդամներին ավելի ակտիվ դառնալ և իրենց զգալ հասարակության լիիրավ անդամ։

Ցուցահանդեսը «Ֆուտբոլը բոլորի համար» թանգարանային ծրագրի մի մասն է։ «Ֆուտբոլը բոլորի համար» ծրագիրն ուղղված է եղել ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակներում ֆուտբոլում հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումը ճանաչելուն․ այն թանգարանում անցկացվել է 2007 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Mapping Museums — 2016.
  3. 3,0 3,1 3,2 Airey, Tom (6 July 2012 July 2012), National Football Museum opens at new Manchester home, BBC News, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  4. International Football Institute, University of Central Lancashire, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին
  5. A step back in time, FIFA, 2008 թ․ ապրիլի 25, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին
  6. Football museum's expansion plan, BBC News, 2006 թ․ հուլիսի 5, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  7. 7,0 7,1 Davies, Hunter (12March 2009), «Hands off, Wembley», New Statesman, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  8. National Football Museum Vows To Pick Preston Over Wembley, Culture 24, 2008 թ․ դեկտեմբերի 16, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  9. «Minister backs city's claim to football museum», Lancashire Evening Post, 2008 թ․ դեկտեմբերի 26, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին {{citation}}: Text "accessdate-8 July 2012" ignored (օգնություն)
  10. MPs fight moving football museum, BBC News, 2008 թ․ դեկտեմբերի 12, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  11. «Manchester United legend: Museum should stay in Preston», Lancashire Evening Post, 2009 թ․ սեպտեմբերի 9, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  12. Football Museum jobs under threat, BBC News, 2005 թ․ հունիսի 15, Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին
  13. Football museum 'needs more cash', BBC News, 2007 թ․ հունվարի 23, Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին
  14. Ottewell, David (2009 թ․ սեպտեմբերի 8), «National Football Museum moves to Manchester», Manchester Evening News, Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին(չաշխատող հղում)
  15. 15,0 15,1 «National Football Museum to move to Urbis», Manchester Evening News, 2009 թ․ նոյեմբերի 18, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին, Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին
  16. National Football Museum closes its doors in Preston, BBC News, 2010 թ․ մայիսի 1, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  17. National Football Museum in Preston to close, BBC News, 2010 թ․ ապրիլի 19, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  18. «Manchester's Urbis closes to become football museum». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 27. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. «Museum welcomes 100,000th visitor». National Football Museum. 2012 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. «Back of the net: National Football Museum smashes targets for visitors». Manchester Evening News. 2013 թ․ ապրիլի 26. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Hornby, Hugh (2010), Eyewitness Football, Dorling Kindersley, ISBN 9781405366021
  • Galvin, Robert; Bushell; Charlton, Bobby (2005 թ․ հոկտեմբերի 1), Football's Greatest Heroes: The National Football Museum Hall of Fame, Robson, ISBN 9781861059048 {{citation}}: Unknown parameter |frist2= ignored (օգնություն)
  • Radnedge, Keir; Bushell, Mark; Lineker, Gary (2006 թ․ ապրիլի 1), Treasures of the World Cup, Carlton Books Limited, ISBN 1844423212

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի ազգային թանգարան» հոդվածին։